Վիեննայի քաղաքային ժողովի ընտրություններ (1923)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի քաղաքային ժողովի ընտրություններ (1923)
Ավստրիա
Հոկտեմբերի 21
Կուսակցություն ՍԴԱԿ ՔՍԿ ՀԱԿ
Ձայներ
(55.9%)

(33%)

(2.4%)

Տեսակ ընտրություններ

Այլ թեկնածուներ ՄԺԿ
ՄԴԿ
ՉՍԴԿ
ԱԿԿ

Վիեննայի քաղաքային ժողովի 1923 թվականի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 21-ին երկրի ազգային ժողովի ընտրություններին զուգահեռ[1][2][3]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններից առաջ Վիեննայի հասարակական ժողովի անդամների թիվը նվազեցվեց 165-ից դարձնելով 120-ի[1]։

1923 թվականի Ավստրիայի ազգային ժողովի և մայրաքաղաք Վիեննայի քաղաքային ընտրությունները կայացել են քվեարկության բարձր ակտիվությամբ։ Ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների շուրջ 91%-ը[1]

Վիեննայի հասարակական ժողովի ընտրություններում ձայների մեծամասնությունը՝ 55.9%-ը ստանում է Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը (ՍԴԱԿ)՝ ստանալով 78 մանդատ։ Քրիստոնեա-սոցիալիստական կուսակցությունը (ՔՍԿ) կարողացավ ստանալ քվեարկողների 33% ձայն՝ ստանալով 41 մանդատ[1]։

Բացի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական և Քրիստոնեա-սոցիալիստական կուսակցություններից, Վիեննայի հասարակական ժողով է անցնում նաև Հրեական ազգային կուսակցությունը (ՀԱԿ)՝ հավաքելով 2.4% ձայն և ստանալով 1 մանդատ[1]։

Ընտրությունների արդյունքներով միանգամից երեք քաղաքական կազմակերպություններ զրկվեցին Վիեննայի քաղաքային ժողովում իրենց ներկայացվածությունից։ Այդ կուսակցություններն էին համագերմանական Մեծ գերմանական ժողովրդական (ՄԺԿ), Միացյալ Դեմոկրատական (ՄԴԿ), ինչպես նաև Չեխոսլովակների սոցիալիստական ու դեմոկրատական (ՉՍԴԿ) կուսակցությունները[1][4]։

Ընտրական գործընթացին մասնակցում էին նաև ձախ ծայրահեղական կոմունիստական կուսակցությունը (ԱԿԿ), սակայն այն չկարողացավ քաղաքային աշխատավորների մոտ մրցակցել Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության հետ։ Քաղաքային ժողովի ընտրություններին Կոմունիստական կուսակցությունը ստացավ ընտրողների 1.3% ձայն[1]։

Կուսակցություններ Հակիրճ անվանում Ձայներ Տոկոս Տեղ
Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցություն (Sozialdemokratische Arbeiterpartei) SDAP 573 305 55.9% 78
Քրիստոնեա-սոցիալիստական կուսակցություն (Christlichsoziale Partei) CSP 338 580 33.0% 41
Մեծ գերմանական ժողովրդական կուսակցություն (Großdeutsche Volkspartei) GDVP 50 357 4.9%
Հրեական ազգային կուսակցություն (Jüdischnationale Partei) JNP 24 253 2.4% 1
Դեմոկրատական կուսակցություն (Demokraten) DMK 17 669 1.7%
Ավստրիայի կոմունիստական կուսակցություն (Kommunistische Partei Österreichs) KPÖ 13 748 1.3%
Չեխոսլովակների սոցիալիստական ու դեմոկրատական կուսակցություն (Partei der sozialistischen und demokratischen Tschechoslowaken) PSDČ 7 603 0.7%
Ընդհանուր 1 140 323 100% 120

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականի նոյեմբերին Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության ղեկավար Յակոբ Ռոյմանը վայր է դնում Վիեննայի քաղաքապետի (բուրգոմիստր) պաշտոնի լիազորությունները։ Յ.Ռայմոնի հրաժարականից հետո Վիեննայի քաղաքային խորհուրդը ընտրում է նոր քաղաքագլխի՝ սոցիալ-դեմոկրատ Կառլ Զեյցին, ով եղել է Ավստրիայի դաշնային առաջին նախագահը[5]։ Մայրաքաղաքի 1923 թվականի ընտրություններում Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության հաջողությունը քաղաքի մոդերնիզացման ծրագրի հետագա իրականացման հնարավորություն տվեց, որը մնաց պատմության մեջ որպես «Կարմիր Վիեննայի» առեղծված[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Markus Benesch. Phase 2 – „Phase der Konsolidierung“. Die Periode von 1919 bis 1923 // Die Geschichte der Wiener Christlichsozialen Partei zwischen dem Ende der Monarchie und dem Beginn des Ständestaates.Universität Wien, 2010. — P. 417.(գերմ.)
  2. Glänzender Sieg der Sozialdemokratie, in: Arbeiter-Zeitung, Zentralorgan der Sozialdemokratie Deutschösterreichs, XXXV. Jg., Nr. 290, 22. Oktober 1923, S. 1 ff.(գերմ.)
  3. Albert Lichtblau: Antisemitismus 1900–1938. In: Frank Stern, Barbara Eichinger (Hrsg.): Wien und die jüdische Erfahrung 1900–1938. Akkulturation, Antisemitismus. Böhlau, Wien u. a. 2009, S. 54 f., Auswahl auf Google Books(գերմ.)
  4. Maren Seliger, Karl Ucakar: Wahlrecht und Wählerverhalten in Wien. 1848–1932. Privilegien, Partizipationsdruck und Sozialstruktur. Jugend und Volk, Wien/ München 1984, ISBN 3-224-16046-2.(գերմ.)
  5. Eve Blau. Grossstadt and Proletariat: Conceptualizing the Socialist City // The Architecture of Red Vienna, 1919–1934. — The MIT Press, 1999. — P. 530. — ISBN 9780262024518.(անգլ.)
  6. Der glänzendste Sieg der Sozialdemokratie, in: Arbeiter-Zeitung, Zentralorgan der Sozialdemokratie Deutschösterreichs, 40. Jg., Nr. 113, 25. April 1927, S. 1 ff.(գերմ.)