Վիեննայի մզկիթ
Վիեննայի մզկիթ գերմ.՝ Islamisches Zentrum Wien | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կառույց և մզկիթ |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Վիեննա |
Թեմ | Վիեննայի իսլամական կենտրոն |
Հիմնական ամսաթվերը | 1979 |
Ներկա վիճակ | կանգուն |
Ճարտարապետական ոճ | Իսլամական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1977 թվական |
Կառուցման ավարտ | 1979 թվական |
Հիմնադրված | 1979 |
Բարձրություն | 32 մետր |
Մակերես | 8300 մ² |
Islamisches Zentrum Wien Վիքիպահեստում | |
izwien.at |
Վիեննայի մզկիթ (գերմ.՝ Moschee von Wien), Ավստրիայի խոշորագույն մուսուլմանական տաճարը, որը գտնվում է մայրաքաղաք Վիեննայում։
Մզկիթի օծման արարողությունը տեղի է ունեցել 1979 թվականի նոյեմբերի 20-ին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1969 թվականին Վիեննայի իսլամական համայնքը ձեռք է բերել ավելի քան 8 հազար մետր քառակուսի մակերեսով հողակտոր, որտեղ մզկիթ է նախագծվել։
Ֆինանսական դժվարությունների և միջոցների բացակայության պատճառով շինարարական աշխատանքները բազմիցս հետաձգվել են։ 1975 թվականին Սաուդյան Արաբիայի միապետ Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը խոստացել է հոգալ շինարարության ծախսերը[1]։
Շինարարական աշխատանքները սկսվել են 1977 թվականի հուլիսի 1-ին։ Վիեննայի իսլամական դպրոցը բացվել է 1979 թվականի նոյեմբերի 20-ին՝ Ավստրիայի նախագահ Ռուդոլֆ Կիրխլեգերի թույլտվությամբ։
Այս միջոցառումը ակտիվորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների կողմից։
Վիեննայի իսլամական կենտրոնի մինարեթը ունի 32 մետր բարձրություն։ Գմբեթի բարձրությունը 16 մետր է, իսկ տրամագիծը՝ 20 մ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ավստրիայի մուսուլմանական իսլամադավան կենտրոն և Վիեննայի մզկիթ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Ավստրիայի մուսուլմանական կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-08-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի մզկիթ» հոդվածին։ |