Վիեննայի ճարտարապետության կենտրոն
Վիեննայի ճարտարապետության կենտրոն | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նոյբաու[1] |
Ղեկավարության նստավայր | Վիեննա, Ավստրիա |
Հիմնադրվել է | 1993 |
Կայք | azw.at/startpage.php?lang_id=en |
![]() | |
![]() |
360°x180° view
Վիեննայի ճարտարապետական կենտրոն (գերմ.՝Architekturzentrum Wien, հապավված՝ Az W), թանգարան Վիեննայի Թանգարանային թաղամասում՝ Museumsquartier-ում։ Համարվում է թեմատիկ ցուցահանդեսների, այլ միջոցառումների կազմակերպման, ճարտարապետական ուսումնասիրությունների, մասնավորապես՝ 20-րդ և 21-րդ դարերի ճարտարապետության և քաղաքային դիզայնի թեմաներով հետազոտությունների իրականացման կենտրոն։ Հանդիսանում է Ավստրիայի ազգային ճարտարապետության թանգարանը։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի սրահներում մշտապես գործող, "a_schau. Österreichische Architektur im 20. und 21. Jahrhundert" խորագիրը կրող ցուցահանդեսը ցուցադրում է Ավստրիայի ճարտարապետության պատմությունը 1850 թվականից մինչև մեր օրերը։ Հաճախակի կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցահանդեսներ՝ նվիրված արդի ճարտարապետությանը և նրա զարգացման հեռանկարներին։
Կազմակերպվող ցուցահանդեսների, մյուս միջոցառումների, թանգարանի ողջ գործունեության միջով կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ ճարտարապետությունը արվեստ է, մշակութային ու գիտական ճյուղ, ամենօրյա, առօրյա երևույթ և համալիր մի գործընթաց[2]։ Իսկ թանգարանային միջոցառումները ներառում են մասնագիտական պրեզենտացիաներ, շնորհահանդեսներ, սեմինարներ, գիտաժողովներ, գիտարշավներ, երեխաների խմբակային պարապմունքներ, workshop-եր, գրքերի, ամսագրերի և այլ նյութերի հրատարակումներ և, իհակե, Վիեննայի ամենամյա ճարտարապետական համաժողովի անցկացում։ Թանգարանում գործում է համբավավոր սրճարան-ռեստորան, որն աչքի է ընկնում նաև իր ներքին դիզայնով[3]։
Թանգարանի վավերագրերի ու հետազոտությունների բաժնին կից գործում է շուրջ 27 հազար անուն թեմատիկ գրվածքներով մասնագիտական, ինքնասպասարկումով գրադարան, որն ունի նաև ճարտարապետական տվյալների հարուստ առցանց բազա և բառարաններ (Architektur Archiv Austria և online-Architektenlexikon), ինչպես նաև 20-րդ և 21-րդ դարերի ճարտարապետությանը վերաբերող նյութերի արխիվ ու հարուստ այլ հավաքածուներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնը հիմնադրվել է 1993 թվականին որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն։ Համագործակցելով Ավստրիայի կառավարության և Վիեննայի քաղաքային իշխանությունների, մասնավորապես՝ կրթության, արվեստի ու մշակույթի դաշնային նախարարության և քաղաքապետարանի մշակույթի ու քաղաքի զարգացման բաժինների հետ՝ կենտրոնը տարեցտարի աճել է, զարգացել, ընդլայնել իր գործունեությունն ու ընդարձակվել։ Ութ տարի գործել է ժամանակավոր ցուցադրավայրերում և միայն 2001 թվականին վերջապես տեղավորվել ներկայիս շուրջ հազար քառակուսի մետր ցուցադրման մակերես ապահովող, գեղեցիկ ու հարմարավետ շենքում, որտեղ գործելու առաջին տասնհինգ տարում կազմակերպել է ավելի քան 150 ցուցահանդես, 300 այլ միջոցառումներ, ճարտարապետական 600 գիտարշավներ[4]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- www.azw.at - oficjalna strona internetowa
- opisy do wystawy a-schau - Österreichische Architektur im 20. und 21. Jahrhundert, Architekturzentrum Wien, 2009-2010
- Wien (plan miasta 1:25.000), wyd. Freytag&Berndt, Wiedeń, 978-3-9922-1563-8
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Das Architektur Zentrum Wien ist ein Zentrum der Architektur (գերմ.)
- ↑ Die Neuen im Quartier Der Standard, 22 February 2008. Retrieved 11 August 2010. (գերմ.)
- ↑ «15 Jahre Az W»։ Presse → Rückblick։ Architekturzentrum Wien։ դեկտեմբերի 4, 2008։ Վերցված է օգոստոսի 4, 2010 (անգլերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|