Վիեննայի գլխավոր հիվանդանոց[4] (գերմ.՝ Allgemeines Krankenhaus der Stadt Wien), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի գլխավոր բժշկական կենտրոնը։ Ամենախոշոր բուժհիմնարկն է Ավստրիայում ու Եվրոպայում և ԼոնդոնիGuy's Hospital–ի (Անգլիա) ու հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքի Chris Hani Baragwanath Hospital–ի հետ մեկտեղ համարվում է աշխարհի ամենաբարձր հիվանդանոցային շենքերից մեկը(գլխավոր մասնաշենքի բարձրությունը հասնում է 85 մետրի)։ Վիեննայի գլխավոր հիվանդանոցը միաժամանակ ծառայում է որպես Ավստրիայի մայրաքաղաքի բժշկական համալսարանի գործունեության հենակետային հիմնարկություն։
Հիվանդանոցի հիմնարկեքը տեղի է ունեցել թուրքերի կողմից Վիեննայի երկրորդ անգամ պաշարման ավարտից հետո՝ 1686 թվականին, երբ դոկտոր Յոհան Ֆրանկը իր սեփականության մի մասը նվիրաբերեց զինվորական հոսպիտալ կառուցելու գործին։ 1693 թվականին կայսր Լեոպոլդ Առաջինը նույնպես զգալի միջոցեր տրամադրեց ընդարձակ հիվանդանոց կառուցելու նպատակով, և 1697–ին առաջին մասնաշենքն արդեն պատրաստ էր։ Հետագա ընդլայնումը հնարավոր դարձավ բարոն Ֆերդինանդ ֆոն Տավոնատի շնորհիվ, ով 1726 թվականին իր կալվածքը նվիրաբերեց հաշմանդամ զինվորականներին։ Այդ գումարներով հնարավոր եղավ շարք մտցնել հիվանդանոցի ևս չորս մասնաշենք։ Հաջորդած տասնամյակների ընթացքում բուժհաստատության ընդարձակումն ու զարգացումը շարունակվեց, կառուցվեցին նորանոր մասնաշենքեր։ 1784 թվականիօգոստոսի 16–ին տեղի ունեցավ արդեն բավականին ընդլայնված հիվանդանոցի հանդիսավոր բացումը։ Որոշ ժամանակ անց հիվանդանոցի ենթակայության տակ դրվեցին ծննդատունը, որբանոցը և հոգեբուժարանը՝ Narrenturm–ը, որ նմանատիպ առաջին բուժհաստատությունն էր։ Դեռևս 19–րդ դարում հիվանդանոցը դարձել էր Վիեննայի բժշկական ուսումնարանի, միաժամանակ՝ բժշկական բազմաճյուղ հետազոտությունների և ուսումնասիրությունների կենտրոն։ Այստեղ է Իգնաց Զեմելվայսը հիգիենայի դիտարկումներ իրականացրել և օգտաշատ հետևությունների հանգել, այստեղ է Կառլ Լանդշտայները կատարել արյան խմբերի գյուտը։