Վիդունաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիդունաս
լիտ.՝ Vydūnas
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1868(1868-03-22)[1]
ԾննդավայրJonaičiai, Landkreis Heydekrug, Գումբինեն, Արևելյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 20, 1953(1953-02-20)[1] (84 տարեկան)
Մահվան վայրԴեթմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Լիտվա
ԿրթությունԳրայֆսվալդի համալսարան, Հալլե-Վիտենբերգի համալսարան, Լայպցիգի համալսարան և HU Berlin
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և բանաստեղծ
 Vydūnas Վիքիպահեստում

Վիդունաս (լիտ.՝ Vydūnas, կեղծանուն, իսկական անունը Վիլգելմաս Ստորոստաս է, լիտ.՝ Vilhelmas Storostas, մարտի 22, 1868(1868-03-22)[1], Jonaičiai, Landkreis Heydekrug, Գումբինեն, Արևելյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն - փետրվարի 20, 1953(1953-02-20)[1], Դեթմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), լիտվացի դրամատուրգ, փիլիսոփա, մշակույթի գործիչ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը տարրական դպրոցի ուսուցիչ էր։ Ռգնիտեում (այժմ Նեմեն) ավարտել է ուսուցչական սեմինարիան։ 1888 թվականից դասավանդել է դպրոցներում։ Գերմանիայի ինստիտուտներում՝ (Գրայֆսվալդ, 1896-1898, Գալլում՝ 1899, Լեյպցիգ՝ 1900-1902, Բեռլին՝ 1913-1919, ուսումնասիրել է գրականություն, փիլիսոփայություն, արվեստի պատմություն, կրոնի պատմություն, օտար լեզուներ։ Դասավանդել է Կլայպեդայի երաժշտական դպրոցում։ 1892 թվականից ընդմիջումներով ապրել է Թիլզիտում (այժմ Սովետսկ), միջնակարգ դպրոցում դասավանդել է անգլերեն, ֆրանսերեն[2]։

Ազգային աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրելով Թիլզիթում, Վիդունասը գլխավորել է լիտվացիների մշակութային կյանքը Արևելյան Պրուսիայում։ Կազմակերպել է ընկերություններ, երգչախմբեր, հանդես է եկել դասախոսություններով, հրապարակել է լիտվական «Շալտինիս» (լիտ.՝ «Šaltinis», «Աղբյուր»), «Յաունիմաս» (լիտ.՝ «Jaunimas», «Երիտասարդներ») և այլ պարբերականներ։ Լիտվացիների, նրանց պատմության և մշակույթի մասին գերմաներեն մի քանի հոդվածների և գրքույկի հեղինակ է։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նախնինների ստվերները» (լիտ.՝ «Probočių šešėliai», 1908 թվական), «Հավերժական կրակ» (լիտ.՝ «Amžina ugnis», 1912 թվական), «Համաշխարհային հրդեհ» (լիտ.՝ «Pasaulio gaisras»,1928 թվական) և այլ պիեսների հեղինակ է։ Դրամատիկական ստեղծագործությունները հիմնված են սիմվոլիկ էսթետիկայի վրա, և մոտ են հնագույն մորալիտե և միստերիա ժանրերին։ 1927 թվականին դարձել է PEN միջազգային կազմակերպության անդամ, և մինչև վերջին պահը շարունակում էր մնալ միակ լիտվացին, ով ընդունվել էր գրողների համաշխարհային կազմակերպույթուն, որը հիմնադրել է Ջոն Գոլսուորսին 1921 թվականին։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մահ և ինչն է հաջորդը» (1907), «Մարդու խորհրդավոր վեհությունը» (1907), «Ժողովրդի կենսական հիմքը» (1920) փիլիսոփայական և կրոնա-միստիկական հոդվածներում և տրակտատներում զարգացնում էր էկլեկտիկ ուսումը, հիմնված նեոպլատոնականության, Բհագավադ- գիտայի, տարրերի վրա։ Քարոզում էր բուսակերություն, որին հետևում էր նաև ինքը[3]։

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում հիտլերականների իշխանության գալուց հետո ճնշումների է ենթարկվել։ 1938 թվականին ձերբակալվել և բնտարկվել է, բայց մշակույթի հայտնի գործիչների բողոքի շնորհիվ ազատ է արձակվել։ 1944 թվականին խորհրդային զորքի մոտեցմամբ, ինչպես Թիլզիտի այլ բնակիչներ տարհանվել է։ Մահացել է Դեթմոլդում։ 1991 թվականին Վիդունասի աճյունը վերաթաղվել է Բիտենայում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդունասը պատկերված էր 200 լիտ թղթադրամի վրա։ 1988 թվականից Շիլունսկի շրջանի Կինտայ գյուղում գործում է Վիդունասի մշակույթի կենտրոն („Kintų Vydūno kultūros centras“), որը նեռարում է հուշային ցուցադրութուն։ Այն ստեղծվել է նախկին դպրոցի շենքում (կառուցվել է 1705 թվականին), որտեղ 1888-1892-ական թվականներին դասավանդում էր Վիդունասը[4]։ Նրա գլխավոր ցուցադրանմուշը՝ Վիդուասի իսկական տավիղն է (ստեղծվել է Լոնդոնում, իսկ փիլիսոփան այն ձեռք է բերել Թիլզիտում), որի վրա ամեն օր՝ առավոտյան և երեկոյան նվագելով ներդաշնակություն էր հաստատում ատմանի և տիեզերական բրահմանի միջև[5]։

Սովետսկ քաղաքում, որտեղ ապրել էր Վիդունասը, տեղադրվել է հուշատախտակ, փիլիսոփայի հարթաքանդակով, բացի այդ քաղաքում գործում է նաև Վիդունասի թանգարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. «Философ, писатель, педагог». Анграпа.ru. Анграпа.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Vilhelmas Storostas – Vydūnas. Gyvenimas ir kūryba». Lietuvių kalba ir literatūra (լիտվերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Kintų Vydūno kultūros centras». Šilutės turizmo informacijos centras (լիտվերեն). Šilutės turizmo informacijos centras. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Muziejaus rinkiniai». Kintų Vydūno kultūros centras (լիտվերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В.Богдонавичюс, А.Мартишюте. Видунас в Западноевропейском культурном контексте: между национальным и глобальным. Вильнюс: Институт литовской литературы и фольклора, 2013. ISBN 978-609-425-104-7
  • От Мажвидаса до Видунаса. Творцы и хранители литовской культуры в Кёнигсбергском крае. Вильнюс: Mintis, 1999
  • Vacys Bagdonavičius. Filosofiniai Vydūno humanizmo pagrindai. Vilnius: Mintis, 1987
  • Vacys Bagdonavičius. Vydūnas: trumpa biografija. Vilnius: Vydūno draugija, Kultūros, filosofijos ir meno institutas (Standartų sp.), 2005. 63, [1] p.: iliustr., portr. Tir. [500] egz. ISBN 9986-638-56-9
  • Я верю в святое таинство. Вильнюс: Минтис, 1994
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդունաս» հոդվածին։