Վիգան
Բնակավայր | ||
---|---|---|
Վիգան | ||
անգլ.՝ City of Vigan | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1572 թ. | |
Մակերես | 25,12 կմ² | |
ԲԾՄ | 69 մետր | |
Բնակչություն | ▲53 879 մարդ (օգոստոսի 1, 2015)[1][2] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 77 | |
Փոստային ինդեքսներ | 2700 | |
Պաշտոնական կայք | vigancity.gov.ph | |
| ||
Վիգան (անգլ.՝ City of Vigan, իսպ.՝ La Ciudad de Vigan, Ciudad Fernandina de Vigan, թագ․՝ Lungsod ng Vigan), Ֆիլիպինների Հարավային Իլոկոս նահանգի վարչական կենտրոնը: Քաղաքը ընդգրկում է 11 կմ² տարածք: Բնակչությունը 53,879 մարդ է (2015)[3]: Բնակչության խտությունը կազմում է 4,295 մարդ/կմ²:
Քաղաքը գտնվում է Լուսոն կղզու արևմտյան ափին և ուղղված է դեպի Հարավչինական ծովը: Կառուցվել է տարբեր ոճերով, ճարտարապետության մեջ համակցված են ինչպես իսպանական, այնպես էլ արևելյան տարրեր:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիգանը գտնվում է մի կղզու վրա, որը ցամաքի հիմնական զանգվածից առանձնացված է երեք գետերով՝ Աբրա, Մեստիսո և Գովանտես: Դեռ իսպանացիների գալուց առաջ, այս տարածքի բնակչությունը առևտուր է արել չինացի վաճառականների հետ: Ասիայի երկրներից տարբեր ապրանքներ են բերվել այստեղ՝ լեռնային շրջանների ժողովուրդների կողմից արդյունահանվող ոսկու, մոմի և այլ ապրանքների հետ փոխանակելու համար: Գեներալ-նահանգապետ Գվիդո դե Լավեսարիսի՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ին ուղղված երկու նամակներում ասվում է.
Լավ կլինի ուղարկել կապիտան Խուան դը Սալսեդոյին 70 կամ 80 զինվորի հետ միասին՝ ուսումնասիրելու իլոկանների հողերը Բիգան կոչվող գետի ափերին:
Իսպանացիներն այստեղ են ժամանել 1572 թվականին[4]։ Խուան դը Սալկեդոն հիմնադրել է քաղաքը, որը կոչվել է Վիլյա Ֆերնանդինա դե Վիգան՝ ի պատիվ Ֆիլիպ II-ի որդու՝ արքայազն Ֆերդինանդի:
Սկզբնապես նահանգը, որի կենտրոնը Վիգանն էր, միավորել է մի քանի ժամանակակից նահանգների տարածքները: Դրանք են Հարավային և Հյուսիսային Իլոկոս, Լա Յունիոն, Աբրա և Լեռնային գավառի մի մասն: 1576 թվականին, ավգուստինյան վանականների գալուց հետո, սկսվել է շրջանի քրիստոնեացումը: Այստեղ տեղակայվել է իսպանական կայազոր` հարևան տարածքները վերահսկելու համար: Սկզբնապես քաղաքը կոչվել է Վիլյա Ֆերնանդինա, այնուհետև՝ Վիլյա Ֆերնադինա դե Վիգան, և վերջում թողել են միայն վերջին մասը: 17-րդ դարում Վիգանը եղել է Նոր Սեգովիայի արքեպիսկոպոսության կենտրոնը:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1903 | 1918 | 1939 | 1948 | 1960 | 1970 | 1975 | 1980 | 1990 | 1995 | 2000 | 2007 | 2010 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
14945 | 17765 | 20939 | 21067 | 25990 | 30252 | 31971 | 33483 | 38574 | 42067 | 45143 | 47246 | 49747 | 53879 |
Կրթությունը Վիգանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքն ունի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ: Հյուսիսային Ֆիլիպինների համալսարանը ամենահինն է Հյուսիսային Լուսոնում: Հյուսիսային Իլոկոսի Սուրբ Պողոսի քոլեջը ամենահին մասնավոր հիմնարար դպրոցն է, որը հիմնադրվել է Վիգանի Սուրբ Պողոսի վանքի քույրերի կողմից: Վիգանի աստվածաբանական քոլեջը մարզի երկրորդ ամենահին մասնավոր հիմնարար դպրոցն է, որը հիմնադրվել է Աստվածաբանական միության քահանաների կողմից:
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագադիր, Մարոկկո
Հոնոլուլու, Հավայի, ԱՄՆ
Մալակկա, Մալայզիա[5]
Մար դել Պլատա, Արգենտինա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.psa.gov.ph/content/highlights-philippine-population-2015-census-population
- ↑ https://www.psa.gov.ph/sites/default/files/attachments/hsd/pressrelease/R01.xlsx
- ↑ Census of Population (2015). "Region I (Ilocos Region)". Total Population by Province, City, Municipality and Barangay. PSA. Retrieved 20 June 2016.
- ↑ De la Torre Visitacion (2006)։ The Ilocos Heritage։ Makati City: Tower Book House։ էջ 2։ ISBN 978-971-91030-9-7
- ↑ Lester V. Ledesma։ «Sister Cities (Vigan and Melaka living parallel lives)»։ Cebu Smile։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 25, 2015-ին։ Վերցված է սեպտեմբերի 25, 2015
|