Վիբորգի հաուպտվախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Վիբորգյան զինվորական կալանատուն (ռուս.՝ Выборгская гауптвахта), ՎիբորգիՀին ռատուշայի հրապարակում տեղակայված շենք։ Գտնվում է քաղաքի հին մասում՝ Ամրոցային և Հարավային պատվար փողոցների անկյունում։ Ներկայիս հասցեն է Հարավային պատվարի փողոց, տուն 2։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է կլասիցիզմի ոճով 1776 թվականին ճարտարապետ Կարլ Շպեկլեի նախագծով, բայց նախկինում նրա տեղում եղել է մի շինություն, որը նախատեսված է եղել Վիբորգի ամրոցի կայազորի գլխավոր պահակախմբի համար։ Զինվորական կալանատները, որոնք Ռուսաստանում հայտնվել են Պետրոս I-ի օրոք, ոչ միայն պահականոցներ էին, այլև օգտագործվում էին զինվորականների և քաղաքացիների ժամանակավոր ազատազրկման համար։

Ֆինն զինծառայողները 1927 թվականին

Մշտական պահականոցը տեղակայված էր քաղաքի դարպասների մոտ, որը դուրս էր գալիս բացովի կամրջի մոտ։ Նույնիսկ Ղրիմի պատերազմի ժամանակ գլխավոր ամրոցի դարպասները գիշերը փակ էին լինում, իսկ զինվորական կալանատան մոտ գտնվող ժամապահները պահանջում էին անցաթուղթ քաղաքային պատերին մոտեցող բոլոր անձանցից[1]։ Բայց պատերազմի ավարտից անմիջապես հետո որոշվեց քանդել քաղաքի հնացած ամրությունները։ 19-րդ դարի վերջին քարե պատերը ապամոնտաժվեցին, պահպանության օբյեկտ հանդիսացող քաղաքային դարպասները նույնպես հանվեցին։ Սակայն զինվորական կալանատան մոտ տեղակայված պահակետը պահպանվեց։ Ավելին, 1857 թվականին պահակախմբի շինությունն ընդլայնվեց սրագագաթ կամարասրահի կառուցմամբ, ինչը զինվորական կալանատան շենքին տվեց նեոգոթիկա տեսք։ Փոխվեց նաև տանիքի ձևը. այն դարձավ ավելի ցածր։ Զինվորական կալանատունն իր տեսքը պահպանել է նաև այսօր, փոքր մեկ հարկանի ուղղանկյուն շինություն՝ երեք մասից բաղկացած կամարասրահով և ճակատային մասից երկու սիմետրիկ պատուհաններով։

Շենքը Վիբորգի պատմության մեջ մտավ որպես հեղափոխական ժամանակի ինքնադատաստանի դրվագ, երբ, Կորնիլովյան ապստամբության արդյունքում Վիբորգի խորհրդի հրամանագրով ձերբակալվեցին և ելույթներին օժանդակելու կասկածանքով զինվորական կալանատուն տեղափոխվեցին քաղաքում տեղակայված զորամասերի հրամանատարները` գեներալ Վլադիմիր Օրանովսկին, գեներալ-մայոր Վիկտոր Վասիլևը, գեներալ-մայոր Ֆ. Վ. Ստեպանովը և փոխգնդապետ Կյուրենիուսը։ 1917 թվականի օգոստոսի 29-ին նրանց գերի վերցրեցին ապստամբ զինվորների ամբոխը, դուրս հանեցին զինվորական կալանատնից, այլ սպաների հետ միասին սպանեցին և կամրջից ցած նետեցին դեպի ծոց[2]։

Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո ռուսական զորքերը լքեցին քաղաքը, բայց պահակախմբի բաժանման տպավորիչ տեսարանը մնաց որպես հուշ։

Խորհրդա-ֆիննական պատերազմների ավարտից (1939-1944) հետո զինվորական կալանատան շենքը զբաղեցրեց շրջանային Կինովարձույթի գրասենյակը, որը մշակութային հաստատություններին կինոֆիլմեր էր մատակարարում։ 20-րդ դարի ութսունական թվականներին շենքը գտնվում էր անմխիթար վիճակում, բայց 1992 թվականին այն վերականգնվեց և հարմարեցվեց զբոսաշրջային կարիքների համար։ Ներկայումս այնտեղ գործում է տուրիստական գործակալություն, սրճարան և հուշանվերների խանութ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волкова Л.Г. Площади Выборга / Ред. Л.И. Амирханов. - СПб: «Остров», 2011. - 96 с.
  • Максимович М.Я. Путеводитель по Выборгу. - СПб.: «Центр сохранения культурного наследия», 2014. - 96 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. - 2-е изд. - Выборг: «СН», 2008. - 160 с. - ISBN 5-900096-06-8.