Jump to content

Վիբորգի գրավատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Վիբորգի գրավատուն (ռուս.՝ Выборгский ломбард), առևտրային շենք Վիբորգում, որը կառուցվել է 1931 թվականին ճարտարապետ Ունո Ուլբերգի նախագծով։ Քաղաքի կենտրոնում` Վիբորգսկայա փողոցի սկզբնամասում գտնվող քառահարկ ֆունկցիոնալիզմի ոճով կառուցված շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

1930-ականների սկզբին ճարտարապետ Ունո Ուլբերգը փոխել է իր նախագծերի ոճը։ Եթե ի սկզբանե նա ազգային ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչ էր, իսկ 1920-ականներին աշխատել է հյուսիսային եվրոպական նեոկլասիցիզմի հիմնական ուղղությունում, ապա նրա հետագա աշխատանքներին բնորոշ են եղել Ֆինլանդիայում լայն տարածում գտած ֆունկցիոնալիզմի տարրերը։ Հին քաղաքում այս ոճով կառուցված առաջին նշանակալի շենքը Վիբորգի ամենահին գրավատան շենքն է եղել։

Շինությունների շրջակայքի մոդեռնիստական կառույցները 19-րդդարի վերջում

1931 թվականին կառուցված մինիմալիստական ճակատային զարդարանքով քառահարկ սպիտակ շենքը զարմանալիորեն տարբերվել է հարևանությամբ գտնվող ճոխ զարդարված շենքերից, որոնք վերաբերվում են պատմականության ժամանակաշրջանին, դրանցից է «Վհուկների տունը»։ Այն նախագծելիս Ունո Ուլբերգը դուրս է եկել ժամանակակից ճարտարապետության մեկնակետերից՝ օգտագործելով երկաթբետոնե սյուներ և ժապավենային ապակեպատում շենքի ամբողջ ճակատի երկայնքով հիմնակմախքի կառուցվածքի շնորհիվ։ Առաջին հարկում` գրանիտով երեսապատված ցոկոլային հարկում, եղել է առանձին մուտքով և ելքով ընդունարան, որը սիմետրիկորեն տեղակայված է եղել ճակատի եզրերին, ինչպես նաև գրասենյակային տարածքներ։ Շենքում տեղակայված են եղել երկու սանդուղքներ, մեծ բեռնատար վերելակով, որոնք տարել են դեպի վերին հարկեր և նախատեսված էին ապրանքների պահեստավորման համար։ Ճակատը, ընդհանուր առմամբ, լակոնիկ էր, որոշ չափով լայնանում էր դռների մուտքի կիսաշրջանաձև վերջավորության մասում, որոնք համապատասխանում էին շենքի տանիքի տակ գտնվող երկու կլոր պատուհաններին[1]։

Քաղաքի գրավատունը, ինչպես նաև Ալվար Աալտոյի գրադարանը, Վիբորգի արխիվը, կերպարվեստի թանգարանը, «Սավո-Կարելյան մեծածախ առևտրի» շենքը և «Կարյալա» ապահովագրական ընկերության շենքը, դարձան վիբորգյան ֆունկցիոնալիզմի վառ օրինակ, որը ստացել է «Սպիտակ Վիբորգ» անվանումը։

Երկաթբետոնե հենասյուն ժամանակակից հոսթելի ինտերիերում

Խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944) ավերվել է գրավատան հարակից շենքերից մեկը։ Իսկ նախկին գրավատան շենքում, որը գտնվում էր Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո, խորհրդային տարիներին տեղակայված են եղել ռազմական պահեստ և սպաների բնակարաններ։ ԽՍՀՄ փլուզումից հետո շենքը երկար ժամանակ դատարկ է եղել, բայց 2006 թվականին ավարտվել է տան վերակառուցումը, որը, հարմար հատակագծման և կրող պատերի բացակայության շնորհիվ, հարմարեցվել է հոսթելի և խանութի համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]