Վիբեքե Սթենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիբեքե Սթենե
Tristania - vibeke stene 08.jpg
Ծնվել էօգոստոսի 17, 1978(1978-08-17) (41 տարեկան)
Սոկնդալ, Ռուգլան, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Ժանրերgothic metal?
Մասնագիտություներգչուհի, օպերային երգչուհի և vocal coach
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլNapalm Records
Կայքvibekestene.com
Vibeke Stene Վիքիպահեստում

Վիբեքե Սթենե (նորվ.՝ Vibeke Stene, օգոստոսի 17, 1978(1978-08-17), Սոկնդալ, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի: Առավել հայտնի է որպես Tristania սիմֆոմետալ-գոթական խմբի վոկալիստ: Խմբին նա միացել է իր առաջին դեմո ձայնագրությունից ոչ շատ առաջ: Սկզբում նա եղել է որպես փոխարինող երգչուհի: Ավելի ուշ, խմբի անդամները հասկացել են, որ նրա ձայնը հիանալիորնե լրացնում է մթնոլորտը, որը խումը ցանկանում էր ստեղծել իր երաժշտության մեջ: 2007 թվականի փետրվարի 7-ին անձնական պատճառներով լքել է խումբը: Որպես պաշտոնական պատճառ՝ նա նշել է, որ ցանկանում է իրականացնել իր երազանքը՝ վոկալի դասավանդումը:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ, որոնք ձայնագրվել են Tristania խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Ծանոթագրություն
1997 Tristania մինի ալբոմ
1997 Widow’s Weeds
1999 «Angina» Սինգլ
1999 Beyond the Veil
2001 World of Glass
2005 Ashes
2007 «Sanguine Sky» Սինգլ
2007 Illumination

Համագործակցություն այլ խմբերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Խումբ Ալբոմ Ծանոթագրություն
1999 Green Carnation Journey to the End of the Night
2007 Samael Solar Soul «Suspended Time» սինգլ

2013 թվականի հունիսի 7-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է իր վերադարձի մասին: Բացի սոլո ալբոմի ձայնագրությունից, նա կմասնակցի նաև God of Atheists նախագծին:

Լրացուցիչ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ ժամանակ սիրում է զբաղվել հյուսքով, ընթերցանությամբ և շփվել ընկերների ու ընտանիքի հետ: 13 տարեկանից Սթենեն ստացել է դասական երգեցողության դասեր: Ավագ դպրոցում ուսումնառության առաջին տարիներին հանդիպել է Tristania խմբի անդամների հետ:

2007 թվականի գարնանը, երբ Վիբեքեն լքել էր Tristania-ն, տարածվեց տեղեկատվություն, որ նա կմիանա ֆիննական սիմֆոնիկ փաուեր մետալ Nightwish խմբին: Լուրը հետագայում հերքվել է Վիբեքեի կողմից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սթենեն ասել է, որ ինքը չի միանա «Nightwish» խմբին[1]:

2007 թվականին ունեցել է որդի՝ Գյուլվե անունուվ: Տարրական դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]