Jump to content

Վիբեկե Սքոֆթերուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիբեկե Սքոֆթերուդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝նորվ.՝ Vibeke Westbye Skofterud
Բնօրինակ անուն՝նորվ.՝ Vibeke Westbye Skofterud
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 20, 1980(1980-04-20)[1][2]
Ծննդավայր՝Ասքիմ, Էստֆոլդ, Նորվեգիա
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 29, 2018(2018-07-29)[3] (38 տարեկան)
Մահվան վայր՝Hove, Արդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա
Հասակ՝165 սանտիմետր
Քաշ՝62 կիլոգրամ

Վիբեկե Սքոֆթերուդ (նորվ.՝ Vibeke Westbye Skofterud, ապրիլի 20, 1980(1980-04-20)[1][2], Ասքիմ, Էստֆոլդ, Նորվեգիա - հուլիսի 29, 2018(2018-07-29)[3], Hove, Արդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի է, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն։ Իր բոլոր մեդալները նվաճել է էստաֆետայի կազմում։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Անվաչմուշկային դահուկների աշխարհի առաջնությանը նվաճել է հինգ ոսկե և մեկ արծաթե մեդալ։

2000 թվականին Վիբեկեն իր նորամուտն է տոնել Աշխարհի գավաթում, և 2001 թվականի դեկտեմբերին նշել է իր առաջին հաղթանակը Աշխարհի գավաթի մրցափուլերում՝ էստաֆետում։ Ներկա դրությամբ նա ունի 12 հաղթանակ Աշխարհի գավաթի մրցափուլերում, և բոլորը էստաֆետում։ Աշխարհի գավաթում անձնական մրցումներում հաղթանակ չունի, բայց յոթ անգամ բարձրացել է պատվո հարթակ։

2002 թվականին մասնակցել է Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիական խաղերին և գրանցել է հետևյալ արդյունքները՝ սպրինտ 21-րդ հորիզոնական, մասս-մեկնարկ 15 կմ 28-րդ հորիզոնական, հետապնդում 5+5 կմ 28-րդ հորիզոնական, 30 կմ դասական 8-րդ հորիզոնական։

2010 թվականին Վանկուվերի Օլիմպիական խաղերին դարձավ օլիմպիական չեմպիոն էստաֆետում, իսկ անհատական մրցաշարերում գրանցեց հետևյալ արդյունքները՝ 10 կմ 22-րդ հորիզոնական, հետապնդում 7,5+7,5 հրաժարվել է մասնակցել։

Աշխարհի առաջնություններում իր կարիերայի ընթացքում նվաճել է երկու ոսկե մեդալ, մեկ արծաթ և մեկ բրոնզ, և բոլորը էստաֆետում։ Ընդհանուր առմամբ մասնակցել է հինգ աշխարհի առաջնությունների։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Վիբեկե Սքոֆթերուդը հրաժարվեց նկարվել նորվեգական FHM տղամարդկանց ամսագրում, քանի որ նրա վրա մեծ ճնշում էր գործադրում Նորվեգիայի դահուկային ֆեդերացիան։ 2004 թվականին նրանից գողացան նոթբուքը, որում գտնվում էր նուրբ բովանդակությամբ նրա նկարները, որոնցից մի քանիսը ավելի ուշ տեղադրվեցին ինտերնետում, ինչը առաջացրեց բուռն ռեակցիա հասարակության շրջանակներում։ Վիբեկե Սքոֆթերուդը ունի կերակրի ընդուման խախտումներ, ինչը նրա խոսքերով ստիպել է նրան բաց թողնել մի շարք մեկնարկներ։ Սքոֆթերուդը լեսբուհի է և 2008 թվականից բնակվում է ընկերուհու հետ միասին, չնայած մինչ այդ ավանդական սեռական կողմնորոշում ուներ[4]։

Հաջողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային հաղթանակներ Աշխարհի գավաթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Nr. Տարի Վայր Մարզաձև
1. 16 դեկտեմբեր 2001 Շվեյցարիա Դավոս, Շվեյցարիա 4 × 5 կմ էստաֆետ
2. 24 նոյեմբեր 2002 {{{2}}} Կիրունա, Շվեդիա 4 × 5 կմ էստաֆետ
3. 8 դեկտեմբեր 2002 Շվեյցարիա Դավոս, Շվեյցարիա 4 × 5 կմ էստաֆետ
4. 23 նոյեմբեր 2003 Նորվեգիա Բեյթոնսթոլեն, Նորվեգիա 4 × 5 կմ էստաֆետ
5. 14 դեկտեմբեր 2003 Շվեյցարիա Դավոս, Շվեյցարիա 4 × 5 կմ էստաֆետ
6. 11 հունվար 2004 Էստոնիա Օտեպյաե (քաղաք, Էստոնիա), Էստոնիա 4 × 5 կմ էստաֆետ
7. 22 փետրվար 2004 {{{2}}} Ումեո, Շվեդիա 4 × 5 կմ էստաֆետ
8. 21 նոյեմբեր 2004 {{{2}}} Էլլիվեր, Շվեդիա 4 × 5 կմ էստաֆետ
9. 20 նոյեմբեր 2005 Նորվեգիա Բեյթոնսթոլեն, Նորվեգիա 4 × 5 կմ էստաֆետ
10. 19 նոյեմբեր 2006 {{{2}}} Էլլիվեր, Շվեդիա 4 × 5 կմ էստաֆետ
11. 25 նոյեմբեր 2007 Նորվեգիա Բեյթոնսթոլեն, Նորվեգիա 4 × 5 կմ էստաֆետ
12. 9 դեկտեմբեր 2007 Շվեյցարիա Դավոս, Շվեյցարիա 4 × 5 կմ էստաֆետ
13. 21 նոյեմբեր 2010 {{{2}}} Էլլիվեր, Շվեդիա 4 × 5 կմ էստաֆետ
14. 19 դեկտեմբեր 2010 Ֆրանսիա Լա Կլուսազ, Ֆրանսիա 4 × 5 կմ էստաֆետ
15. 20 նոյեմբեր 2011 Նորվեգիա Շուշեն, Նորվեգիա 4 × 5 կմ էստաֆետ
16. 12 փետրվար 2012 Չեխիա Նովե Մեստո, Չեխիա 4 × 5 կմ էստաֆետ
17. 25 նոյեմբեր 2012 {{{2}}} Էլլիվեր, Շվեդիա 4 × 5 կմ էստաֆետ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիբեկե Սքոֆթերուդ» հոդվածին։