Jump to content

Վթար Այկայի ալյումինի գործարանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թունավոր նյութերի արտահոսքի արբանյակային լուսանկար

Վթար Այկայի ալյումինի գործարանում, էկոլոգիական աղետ, որ տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 4-ին Ajkai Timfoldgyar Zrt գործարանում[1][2], որ զբաղվում էր ալյումինի արտադրությամբ։ Գործարանը տեղակայված է արևմտյան Հունգարիայում՝ Այկա քաղաքի մոտ՝ Բուդապեշտից 160 կմ հեռավորության վրա։ Գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավերվել է ամբարտակը, որ փակում էր թունավոր մնացորդների հավաքման ջրամբարը։ Արդյունքում տեղի է ունենում շուրջ 1,1 միլիոն խոր. մետր ընդհանուր ծավալով թունավոր նյութ՝ կարմիր շլամ։ Թունավոր ջուրը ողողում է երեք մարզեր՝ Վեսպրեմ, Վաշ և Դյեր Մոշոն Շոպրոն։ Հունգարական կառավարության կողմից հայտարարվում է արտակարգ դրություն[3]։ Նոյեմբերի 5-ի տվյալներով՝ աղետի զոհ են դարձել 10 մարդ[4], իսկ աղետից տուժել է ընդհանուր առմամբ 150 մարդ[5][6][7][8][9]։

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այկա քաղաքի մոտ գտնվող Ajkai Timfoldgyar Zrt ալյումինի գործարանում 2010 թվականի հոկտեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով 12:25 տեղի է ունեցել ամբարտակի ձեղքվածք։ Ամբարտակի ավերման հետևանքով տեղի է ունեցել շուրջ 700 հազար խորանարդ մետր ծավալով թունավոր նյութի արտահոսք։

Հոկտեմբերի 7-ին Հունգարիայի ջրային ռեսուրսների վերահսկման ծառայության կատարած անալիզը ցույց է տվել, որ Դանուբ գետում ալկալիի պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը, ինչը վտանգ է ներկայացնում գետի ողջ էկոհամակարգի համար[10]։

Հոկտեմբերի 9-ին հունգարական կառավարությունը սկսեց բնակչության տարհանումը Կոլոնտար քաղաքից, քանի որ նոր արտահոսքի վտանգ կար։ Մասնագետները զգուշացնում էին, որ ջրամբարը, որտեղից տեղի է ունեցել արտահոսքը, կարող է շարունակել քանդվել։

Հոկտեմբերի 11-ին Հունգարիայի Շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահ Զոլտան Իլլեշը հայտարարել է, որ թունաքիմիկատների նոր արտահոսքն անխուսափելի է[11]։

Հոկտեմբերի 12-ին երկրի կառավարությունը որոշում ընդունեց պետականացնել MAL Zrt ընկերությունը, որին պատկանում էր գործարանը[12][13]։ Որոշվեց նաև բոլոր տուժածներին վճարել փոխհատուցում[14]։

Հոկտեմբերի 14-ին Հունգարիայի դատարանը չկարողացավ մեղադրանք առաջադրել գործարանի տնօրեն Զոլտան Բակոնիին, ով կալանքի տակ էր վերցվել 14 այլ աշխատակիցների հետ[15]։ 2016 թվականի հունվարին նրանք բոլորն արդարացվել են[16]։

2010 թվականի հոկտեմբերի 16-ին գործարանը վերսկսել է աշխատանքը։ Տարհանված բնակչությունը սկսել է վերադառնալ տուն[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hungary threatened by 'ecological catastrophe' as toxic sludge escapes factory, Telegraph (UK), 2010 թ․ հոկտեմբերի 5
  2. Red sludge floods towns in Hungary, Associated Press, 2010 թ․ հոկտեմբերի 4
  3. «Тема: Химическая авария в Венгрии». Вести.ру. 6 октября 2010. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. Умер десятый пострадавший при разливе шлама в Венгрии
  5. Red mud spill in Veszprém County (հունգարերեն), www.index.hu, 2010 թ․ հոկտեմբերի 5
  6. «Hungary declares a state of emergency after sludge disaster», The Guardian, 2010 թ․ հոկտեմբերի 5.
  7. Deadly sludge escape kills three in western Hungary, BBC News, 2010 թ․ հոկտեմբերի 5.
  8. Nyolc halott: megtalálták az utolsó eltűnt holttestét is Devecseren Hirado.hu, 2010. október 11. 15:34
  9. Власти Венгрии опасаются повторного разлива ядохимикатов — Аргументы и Факты
  10. ««Красный шлам», разлившийся после аварии в Венгрии, достиг Дуная». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  11. Венгрия: повторный прорыв красного шлама неизбежен — Статья на РБК-Украина
  12. Парламент Венгрии проголосовал за национализацию компании MAL Zrt | Опасная зона | Экология
  13. Company producing catastrophe nationalized in Hungary, actmeadia
  14. Полиция задержала директора венгерской MAL Zrt | Экономический фактор | Экология
  15. Новости Украины proUA.com — Суд Венгрии не смог выдвинуть обвинения главе компании, с завода которой вытекли токсичные отходы
  16. AFP (2016 թ․ հունվարի 29). «Outrage as plant bosses acquitted over fatal toxic spill in Hungary». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  17. «В Венгрии заработал завод, где произошла экологическая катастрофа :: Общество :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]