Վզնոցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վզնոցը
The Necklace
La Parure, «Գիլ Բլաս» վերնագրի էջի նկարազարդում, 8 հոկտեմբերի 1893
ՀեղինակԳի դը Մոպասան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1884
Նկարագրում էՓարիզ
Հրատարակումներ կամ թարգմանություններQ51288718?
ԵրկիրՖրանսիա
Հրատարակված էLe Gaulois?
Հրատարակման տարեթիվ1884 թվական
 La Parure Վիքիպահեստում

«Վզնոցը» կամ «Ադամանդե վզնոց»-ը (Ֆրանսերեն՝ La Parure), ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանի պատմվածքն է, որը գրվել է 1884 թվականին։ Այն հայտնի է իր շրջադարձային ավարտով, որը դե Մոպասանի ոճի առանձնահատկությունն էր։ Առաջին անգամ այս պատմությունը հրապարակվել է 1884 թվականի փետրվարի 17-ին ֆրանսիական Լե Գոլոուս թերթում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադամ Մաթիլդա Լոիսելը միշտ իրեն արիստոկրատ է համարել, չնայած այն բանին, որ ծնվել էր հոգևորականների ընտանիքում (ինչը նա անվանում էր «ճակատագրի պատահականություն»)։ Նրա ամուսինը ցածր վարձատրվող աշխատող էր, ով անում էր ամեն ինչ նրան երջանկացնելու համար, չնայած այն բանին, որ քիչ բան կարող էր տալ նրան։ Մեծ ջանքերից հետո, նրանք հրավիրվում են խնջույքին։

Մաթիլդան հրաժարվում է գնալ, քանի որ նա հագնելու բան չուներ և չէր ուզում ամաչել։ Այս ամենից վշտացած Լոիսելը նրան տալիս է 400 ֆրանկ՝ այն ամբողջ գումարը, որը նա խնայել էր իր ընկերների հետ որսի գնալու համար, որպեսզի նա կարողանա հագուստ գնել։ Սակայն, այս ամենից հետո Մաթիլդան նորից դժբախտ էր, քանի որ զարդեր նույնպես չուներ հագուստի հետ կրելու համար։ Նա մերժում է Լոիսելի թարմ ծաղիկներ կրելու գաղափարը, բայց համաձայնվում է մի քանի զարդեր վերցնել իր ընկերուհի Մադամ Ժաննա Ֆայտիերից։ Որպես նրա միակ զարդ, նա տալիս է ադամանդե վզնոց։

Մաթիլդան պարում էր ոգևորությամբ, ոչ մի բանի մասին չմտածելով՝ զարմացած իր գեղեցկության հաղթանակով։ Տուն վերադառնալիս Մաթիլդան նկատում է, որ կորցրել է Ժաննայի վզնոցը։ Չկարողանալով գտնել վզնոցը, կամ որևէ մեկին ով տեղյակ կլինի թե որտեղ կարող է այն լինել, նրանք որոշում են փոխարինող վզնոց գնել։ Պալե-Ռոյալ խանութներում նրանք գտնում են նման վզնոց, որի գինը կազմում է 40․000 ֆրանկ և գնում են 36․000 ֆրանկով։ Լոիսելը օգտագործում է իր հայրական ժառանգությունը` ծախսերի կեսը հոգալու համար, իսկ մնացածը վերցնում է տոկոսադրույքով։ Մաթիլդան վզնոցը տալիս է Ժաննային՝ առանց բնօրինակի կորստի մասին նշելու, իսկ Ժաննան չի նկատում տարբերությունը։

Լոիսելն ու Մաթիլդան աղքատության մեջ են ապրում տասը տարի, Լոիսելը վերցնում է պատճենահանողի գիշերային աշխատանքը, որպեսզի լրացուցիչ գումար վաստակեն, իսկ Մաթիլդան իր գեղեցկությունը զոհաբերում էր ինքնուրույն տնային գործեր կատարելու համար՝ միաժամանակ շարունակաբար սակարկելով ծառայողների և բանջարեղեն վաճառողների հետ։ Նրանք, իհարկե, հրաժարվեցին իրենց ծառայից և տեղափոխվեցին աղքատ բնակարան։ Բոլոր վարկերը մարելուց հետո Մաթիլդան հանդիպում է Ժաննային Ելիսեյան դաշտերի մոտ, բայց Ժաննան հազիվ է ճանաչում նրան՝ իր կոպիտ հագուստի և անթերի տեսքի պատճառով։ Ժաննային ուղեկցում էր նրա փոքրիկ դուստրը, որի մասին գրեթե ոչինչ չի ասվում, բացի այն ենթադրությունից, որ Լոիսելը երեխաներ չունեին։ Մաթիլդան Ժաննային պատմում է վզնոցի կորստի և փոխարինման, ինչպես նաև Ժաննայի պատճառով ապրած ծանր ժամանակների մասին։ Նա մեղադրում է իր նախկին ընկերուհուն անցած 10 դժբախտ տարիների մեջ։ Ժաննան պատմում է, որ Մաթիլդայի վզնոցը կեղծ ադամանդներ էր պարունակում և 500 ֆրանկ արժեր։

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վզնոց»-ի թեմաներից մեկը իրականության և արտաքին տեսքի հակադրությունն է։ Մադամ Լոիսելը գեղեցիկ էր արտաքինից, բայց ներսում նա դժգոհ էր իր ոչ շատ հարուստ կենսակերպից։ Մաթիլդան ագահ էր, որը հակասում էր ամուսնու բարի առատաձեռնությանը։ Նա հավատում էր, որ նյութական հարստությունը նրան ուրախություն կբերի, և հպարտությունը թույլ չէր տալիս նրան խոստովանել տիկին Ֆորեստեին, որ նա հարուստ չէ և կորցրել էր վզնոցը, որը պետք է հետ վերադարձներ։

Իր հպարտության և հարստության մոլուցքի պատճառով Մաթիլդան կորցնում է իր կյանքի տասը տարիները և ծախսում է իր բոլոր խնայողությունները մանյակ գնելու համար[2]։

Այս պատմությունը ցույց է տալիս ազնվության արժեքը, եթե Մաթիլդան ճշմարտությունն ասեր տիկին Ֆորեստյեին, նա հավանաբար, հեշտությամբ կփոխարիներ վզնոցը և կվայելեր այն բարգավաճումը, որը ցանկանում էր, բայց երբեք չունեցավ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Roberts, Edgar (1991). Writing Themes About Literature (7th ed.). Englewood Cliffs, N.J.: Prentice Hall. էջ 4. ISBN 9780139710605.
  2. «The Necklace Themes - eNotes.com». eNotes. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Necklace - Annotated text aligned to Common Core Standards