Jump to content

Վզափոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վզափոկ
արտադրանքի կատեգորիա Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաstrap, animal care equipment, pet supply Խմբագրել Wikidata
Կիրառությունըdog walking Խմբագրել Wikidata
Միանում էՎզակապ Խմբագրել Wikidata

Վզափոկ[1], պարան կամ նմանատիպ նյութ, որն օգտագործվում է կենդանուն վերահսկելու համար՝ ամրացնելով այն վզակապին, լանջափոկին կամ լծակին։

Կատուների վզափոկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շղթայով փոկ կրող կատու զբոսանքի ժամանկ

Կատուների վզափոկերը նախատեսված են կատվի կորչելը կանխելու համար։ Ի տարբերություն շների, կատուները հազվադեպ են փողոցում հարձակվում մարդկանց վրա, այդ պատճառով կատվի վզափոկերը հիմնականում անվտանգության միջոց են՝ կենդանուն պաշտպանելու համար։ Շատ հաճախ օղակները փոխարինվում են լանջափոկերով, քանի որ փոկերը խուսափում են օղակների վտանգներից, ինչպիսիք են փախչելը կամ խեղդվելու ռիսկը։ Կատուները սովորաբար ավելի քիչ պատրաստակամ են քայլելու փոկով, քան շները, և համարվում է, որ նրանք կարող են ամիսներ պահանջել՝ փոկը կրելուն հարմարվելու համար։

Կատվի վզափոկերը լինում են տարբեր գույների, դիզայնների և մոդելների և պատրաստվում են տարբեր նյութերից։ Կան կաշվե, նեյլոնե և պարանե կատվի փոկեր։ Կաշվե շղթան նյութի հատկությունների պատճառով համարվում է ամենաբարձր որակի փոկերից մեկը, բայց միևնույն ժամանակ այն ամենաթանկերից է և կատվի համար այնքան էլ հարմարավետ չէ։ Նեյլոնե փոկերն ու վզափոկերը ավելի էլաստիկ են, և հետևաբար ավելի հարմարավետ են, ինչպես նաև ապահովում են ավելի լավ վերահսկում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ռուս-հայերեն բառարան, Արարատ Սահակի Ղարիբյան - Поводок». www.nayiri.com. Վերցված է 2025 թ․ ապրիլի 28-ին.
  2. «Cat Leash and Harness Devices». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վզափոկ» հոդվածին։