Վերսիա (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերսիա
Հիմնադրման ամսաթիվ1989
 Versia Theatre Վիքիպահեստում
Թատրոնի ճակատային մասը

«Վերսիա», Սարատովի քաղաքային նոր դրամատիկական թատրոն, գտնվում է նախկին «Տեմպ» կինոթատրոնի տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1989 թվականին կոնսերվատորիայի ուսումնական թատրոնի տարածքում, «Վերսիա» թատրոն-ստուդիայի հիմքերի վրա[1]։ Թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է Վիկտոր Սերգիենկոն։ Առաջին ներկայացումներից մեկն է «Միատր Կետտլի և Միսսիս Մունի սկանդալային դեպք»՝ Ջ. Փրիսթլի պիեսի հիման վրա։ 1933 թվականից՝ քաղաքային, 1966 թվականից` համայնքային մշակութային հաստատություն է։ 1988 թվականից՝ կոնսերվատորիայի վարձակալած տարածքներում հրդեհից հետո, երկար ժամանակ մշտական շենք չուներ, «Հաղթանակ» կինոթատրոնում սենյակ է վարձակալում։

Այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից գտնվում է Սարատովի ազգային մշակույթի քաղաքային կենտրոնի շենքում։ 2010 թվականի մայիսի 10-ին «Վերսիա» Նոր դրամատիկական թատրոնը նշել է իր տարեդարձը, այն դարձել է 20 տարեկան։ 2014 թվականից տեղակայված է նախկին «Տեմպ» կինոթատրոնի տարածքում։ 2019 թվականին լրանում է հիմնադրման 30 տարին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Սարատովյան թատրոն 99» (Կանանց դպրոց), Պուշկինյան թատրոնի փառատոնյան դիպլոմներով։

Թատրոնի դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Սերգիենկո-թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար[2]
  • Անաստասիա Շատալինա
  • Եկատերինա Ելկինա
  • Լյուդմիլա Շիրոբակովա
  • Եվգենիա Սմիրնովա
  • Աննա Մելնիկովա
  • Անդրեյ Խանժով
  • Վալերի Գրոմակով
  • Յուլի Ռիդել
  • Անտոն Տիտով
  • Ելենա Պետրովա
  • Իգոր Աբրամովիչ
  • Վլադիմիր Սմիրնով
  • Վլադիմիր Կաբանով
  • Տատյանա Չուպիկովա
  • Տատյանա Նագուլա
  • Յուրի Լապշին

Թատրոնի խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռ. Սեֆ, Տ. Կարելինա «Երկու Բաբա Յագա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացում ընտանիքի անդամների համար։ Հեքիաթ այն մասին, թե ինչպես Ֆյոդր Կոսչեյան հաղթեց Անմահին, կախարդեց Բաբա Յագային, պատժեց չարին և նախանձին։

Ներկայացմանը մասնակցում են.

  • Դունիա — դերասանուհիններ Անաստասիա Շատալինա, Տատյանա Նագուլա
  • Ֆյոդոր — դերասան Անդրեյ Խանժով, Յուլի Ռիդել
  • Բաբա Յագա — դերասանուհի Եվգենիա Սմիրնովա, Լյուդմիլա Շիրոբոկովա (Շևչենկո)
  • Կոսչեյ — դերասան Վալերի Գրոմակով

Բեմադրող ռեժիսոր թատրոնի գլխավոր— ռեժիսոր Վիկտոր Սերգիենկո։

Մ. Վոյտիշեկ «Հեքիաթ, որը չկար»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի հեքիաթային թագավորությունում բնակություն հաստատեց հրեշը։ Նա ցանկանում է ուտել թագուհի Բուլչկաին։

Ներկայացմանը մասնակցում են.

  • Կորալևնա Բուլոչկա — դերասանուհի Լյուդմիլա Շիրոբակովա, Տատյանա Նագուլա
  • Պաժ — դերասանուհի Եկատերինա Ելկինա
  • Կախարդուհի անմոռուկ — դերասանուհի Եվգենիա Սմիրնովա
  • Այլ դերեր — դերասան Աբրամովիչ
  • Երաժշտական ձևավորում- «Reinless» խումբ

Բեմադրող ռեժիսոր — Ա. Բիկով։

Կատակերգություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ռ. Գերնի «Սիլվիա» (ռոմանտիկական կատակերգություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ռ. Գերնի՝ ամերիկական հանրաճանաչ դրամատուրգ, հայտնի է ամբողջ աշխարհում։ Իր գործունեությամբ նա հակված է գրական խաղի։ «Վերսիա» թատրոնը ընտրեց այդ դրամատուրգին, այդ թատրոնը իր հանդիսատեսի համար պատրաստել էր հաճելի անակնկալ, ներկայացումսիրո մասին է . կնոջ սեր, շան սեր, կամ...

Բեմադրող ռեժիսոր— Ա. Բիկով։

Փ. Ռամե «Ազատ զույգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր տղամարդու կյանքում (յուրաքանչյուր կնոջ) գալիս է այդ օրը, երբ նոր կյանքը և նոր սերը դառնում է անտանելի։ Սիրո, դավաճանության, հավատարմության միջոցով հերոսը ներկայացման ժամանակ գտնում է դրամատիկական իրավիճակից դուրս գալու ելքը։

Բեմադրող ռեժիսոր, թատրոնի գլխավոր ռեժիսոր — Վիկտոր Սերգիենկո։

Ա. Պոյրկով «Փոքրիկ թաթարը» (կատակերգություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անպատկառ սրիկաներ, երիտասարդ աղա-ճգնավորը, անսպասելի սյուժեի շրջադարձեր, սեր։ Եվ, գլխավորը, գրականության մեծ նմուշներ։

Բեմադրող ռեժիսոր, թատրոնի գլխավոր ռեժիսոր — Վիկտոր Սերգիենկո

Ստուդիա թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավար-Օլգա Զախարովա

Թատրոն-ստուդիա «Պիգմալիոն»

Կոորդինատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեմպ կինոթատրոնի նախկին շենք։

Հասցե. ք. Սարատով հր. Օրժոնիկիդզե, փ. 1 հեռ. 8(8452)94-64-55 կայք-http://www.versia-teatr.ru

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]