Jump to content

Վերջին սամուրայը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին սամուրայը
անգլ.՝ The Last Samurai և կատ.՝ L'últim samurai[1]
Երկիր ԱՄՆ
 Ճապոնիա
Ժանրռազմական ֆիլմ[2], դրամա, մարտաֆիլմ, նինձյաների մասին ֆիլմ, white savior film?, պատմական ֆիլմ և արկածային ֆիլմ
ԹեմաSeinan Sensō? և Battle of Shiroyama?
Թվականնոյեմբերի 20, 2003, դեկտեմբերի 5, 2003, հունվարի 8, 2004[3][4] և նոյեմբերի 16, 2007[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷդուարդ Ցվիկ[5][6][7][…]
ՊրոդյուսերՄարշալ Հերսկովից, Փոլա Վագներ, Ջոն Ա․ Լոգան, Էդուարդ Ցվիկ և Թոմ Քրուզ
Սցենարի հեղինակԼոգան Ջոն[8], Մարշալ Հերսկովից[8] և Էդուարդ Ցվիկ[8]
ԴերակատարներԹոմ Քրուզ[8][9][10][…], Կեն Վատանաբե[8][9][2][…], Shin Koyamada?[8][11][12], Թոնի Գոլդուին[13][11][12], Masato Harada?[11][12], Հիրոյուկի Սանադա[8][11][12], Թիմոթի Սփոլ[13][11][12], Koyuki?[8][11][12], Բիլի Քոնոլի[13][2][11][…], Տոգո Իգավա[12], Սքոթ Ուիլսոն[12], Ուիլյամ Աթերթոն[12], Sosuke Ikematsu?, Չեդ Լինդբերգ[14], Seizō Fukumoto?, Nakamura Shichinosuke II? և Shun Sugata?
ՕպերատորՋոն Թոլ
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՍթիվեն Ռոզենբլում
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա և Ճապոնիա
Նկարահանման վայրՆոր Զելանդիա, Ճապոնիա և Engyō-ji?
ԿինոընկերությունBedford Falls Productions և Cruise/Wagner Productions
Տևողություն154 րոպե
Բյուջե140 000 000 A$[15]
Շահույթ456 758 981 $[16]
Պաշտոնական կայքէջ
 The Last Samurai Վիքիպահեստում

«Վերջին սամուրայը» (անգլ.՝ The Last Samurai) 2003 թվականի ամերիկյան պատմական, էպիկական դրամա, որի ռեժիսորը և պրոդյուսերը Էդվարդ Ցվիքն է։ Սցենարը, որը հիմնված է Ջոն Լոգանի հեղինակած պատմության վրա, համահեղինակել են Ցվիքը, Ջոն Լոգանը և Մարշալ Հերսկովիցը։ Ֆիլմում գլխավոր դերակատարը Թոմ Քրուզն է, որը նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկն է։ Երկրորդական դերերում հանդես են գալիս Թիմոթի Սփոլը, Քեն Վատանաբեն, Բիլի Քոնոլին, Թոնի Գոլդուինը, Սանադա Հիրոյուկին և Կոյուկի Կատոն։ Ֆիլմի սյուժեն ներշնչված է 1877 թվականի Սացումայի ապստամբությունից, որը գլխավորում էր Սայգո Տակամորին, ինչպես նաև օտար տերությունների ազդեցությամբ Ճապոնիայի արևմտականացման գործընթացից։

Թոմ Քրուզը մարմնավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների 7-րդ հեծելազորային գնդի կապիտան Նաթան Ալգրենին, որի անձնական և ներքին հոգեկան հակասությունները նրան առերեսում են սամուրայ ռազմիկների հետ 19-րդ դարի Ճապոնիայում՝ Մեյձիի վերականգնումից հետո։ Ալգրենի կերպարը շատ ազատորեն հիմնված է ֆրանսիական Կայսերական գվարդիայի սպաներ Էժեն Կոլաշի և Ժյուլ Բրյունեի կերպարների վրա, որոնք ավելի վաղ՝ Բոշինի պատերազմի ժամանակ, կռվել են Էնոմոտո Տակեակիի կողմից[17]։

«Վերջին սամուրայը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի նոյեմբերի 20-ին Տոկիոյում, իսկ 2003 թվականի դեկտեմբերի 5-ին այն թողարկվել է Warner Bros. Pictures ընկերության կողմից։ Ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է շուրջ 456,8 միլիոն ԱՄՆ դոլար[18] և դարձել 2003 թվականի ամենաշատ եկամուտ ստացած վեցերորդ ֆիլմը։

Ֆիլմն արժանացել է տարբեր, սակայն հիմնականում դրական գնահատականների։ Քննադատները բարձր են գնահատել դերասանական խաղը, վիզուալ էֆեկտները, օպերատորական աշխատանքը և Հանս Ցիմերի հեղինակած երաժշտությունը, սակայն քննադատության են արժանացել ֆիլմի որոշ կերպարներ և պատմական ներկայացումներ։ Այն առաջադրվել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ չորս «Օսկար» մրցանակի, երեք «Ոսկե գլոբուս» մրցանակի և ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհրդի երկու մրցանակի։

1876 թվականին ԱՄՆ բանակի նախկին կապիտան Նաթան Ալգրենը՝ ալկոհոլային կախվածություն ունեցող և Ամերիկայի բնիկ ժողովուրդների դեմ պատերազմների ընթացքում իր գործողություններից հոգեբանական ծանր վնասվածք ստացած զինծառայող, գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ զենք արտադրող ընկերության համար գովազդային աշխատանք է կատարում։ Աշխատանքից ազատվելուց հետո նրան ներկայացնում են իր նախկին հրամանատար, գնդապետ Բեգլիին։ Բեգլին առաջարկում է նրան ուսուցանել նորաստեղծ Կայսերական ճապոնական բանակին՝ ճապոնացի գործարար Մացուե Օմուրայի համար։ Օմուրան մտադիր է օգտագործել այդ բանակը՝ Ճապոնիայի նոր կայսեր դեմ ուղղված սամուրայական ապստամբությունը ճնշելու համար։

Չնայած Բեգլիի նկատմամբ ունեցած ատելությանը՝ այն բանից հետո, երբ վերջինս նրան հրամայել էր մասնակցել շեյենների գյուղի կոտորածին, Ալգրենը համաձայնում է աշխատանքի անցնել՝ ֆինանսական պատճառներով։ Նրան ուղեկցում է իր հին ընկերը՝ սերժանտ Զեբուլոն Գանտը։ Ճապոնիա ժամանելուց հետո Ալգրենը հանդիպում է բրիտանացի թարգմանիչ Սայմոն Գրեհեմին, որը գիտելիքներ ունի սամուրայների մասին։

Ալգրենը դժվարությամբ փորձում է մարզել կարգապահության պակաս ունեցող Կայսերական բանակի նորակոչիկներին։ Օմուրան և Բեգլին ժամանում են՝ հայտնելով, որ ապստամբները հարձակվել են Օմուրային պատկանող երկաթուղային գծերից մեկի վրա։ Իր կամքին հակառակ՝ Ալգրենը ստիպված է լինում գլխավորել հակագրոհը։ Նրա մտավախությունները հաստատվում են, երբ նորակոչիկները սարսափահար փախչում են, իսկ սամուրայները հեշտությամբ ջախջախում են նրանց, որի ընթացքում զոհվում է Գանտը։ Ալգրենը վիրավորվում է և գերի է ընկնում այն բանից հետո, երբ սամուրայների առաջնորդ Կացումոտո Մորիցուգուն խնայում է նրա կյանքը։

Կայսերական բանակի գեներալ Հասեգավային՝ նախկին սամուրայի, որը ժամանակին ծառայել էր Կացումոտոյի հետ, թույլատրվում է կատարել հարակիրի։

Ալգրենին տանում են Կացումոտոյի գյուղ, որտեղ Կացումոտոյի խնդրանքով նրան խնամում և ապաստան է տալիս Տական՝ Կացումոտոյի քույրը։ Ավելի ուշ Ալգրենը հասկանում է, որ Տական այն սամուրայի այրին է, որին ինքը սպանել էր նախքան գերի ընկնելը։ Սկզբում սամուրայները վատ են վերաբերվում նրան, սակայն ժամանակի ընթացքում նա արժանանում է նրանց հարգանքին։

Տակայի օգնությամբ Ալգրենը հաղթահարում է իր ալկոհոլային կախվածությունն ու մեղավորության զգացումը, սովորում է ճապոնական մշակույթը և լեզուն, ինչպես նաև մարզվում է կենջուցուի արվեստով։ Նա սկսում է համակրել սամուրայներին, որոնք դժգոհ են, որ արդիականացումը թուլացրել է իրենց քաղաքական ազդեցությունն ու քայքայել ավանդույթները։ Ալգրենի և Տակայի միջև ձևավորվում է չարտահայտված փոխադարձ կապվածություն։

Մի գիշեր նինջաները ներխուժում են գյուղ և հարձակվում Կացումոտոյի վրա։ Ալգրենը փրկում է Կացումոտոյի կյանքը, ապա օգնում է պաշտպանել գյուղը՝ եզրակացնելով, որ դրա հետևում կանգնած է Օմուրան։ Կացումոտոն խնդրում է հանդիպում կազմակերպել Մեյձի կայսեր հետ Տոկիոյում։ Նա իր հետ տանում է Ալգրենին՝ մտադրվելով ազատ արձակել նրան։

Տոկիո ժամանելուց հետո Ալգրենը նկատում է, որ Կայսերական բանակն արդեն լիովին վարժեցված և զինված է։ Կացումոտոն, ի հիասթափություն իրեն, բացահայտում է, որ երիտասարդ և անփորձ կայսրը Օմուրայի ազդեցության տակ գտնվող խամաճիկ է։ Կառավարության նիստի ժամանակ Օմուրան հրամայում է ձերբակալել Կացումոտոյին՝ հասարակության մեջ սուր կրելու համար, և նրան առաջարկում է ընտրել՝ կա՛մ կատարել հարակիրի, կա՛մ ենթարկվել նվաստացուցիչ դատավարության։ Կացումոտոյի որդին՝ Նոբուտադան, զինվորների կողմից հրապարակայնորեն նվաստացվում է, երբ նրանք կտրում են նրա վերևի հանգույցը (չոնմագեն)։

Ալգրենը, տեղի ունեցածից հիասթափված, հրաժարվոում է Կայսերական բանակում ունեցած իր պաշտոնից։ Օմուրայի կողմից իրեն սպանելու ուղարկված կայսերական գործակալներին հաղթելուց հետո Ալգրենը Գրեհեմի օգնությամբ գաղտնի կերրպով տեղափոխվում է Կացումոտոյի բանտախուց՝ մի խումբ մարդկանց հետ, որպեսզի ազատի նրան։ Փրկարար գործողության ընթացքում Նոբուտադան ծանր վիրավորվում է և զոհաբերում իրեն՝ թույլ տալով մյուսներին փախչել։

Երբ Կայսերական բանակը շարժվում է՝ ապստամբությունը ճնշելու համար, վշտահար Կացումոտոն մտածում է հարակիրի կատարելու մասին, սակայն Ալգրենը համոզում է նրան շարունակել պայքարը և խոստանում է սամուրայներին միանալ ճակատամարտում։ Տական Ալգրենին հագցնում է իր հանգուցյալ ամուսնու սամուրայական զրահը, իսկ Կացումոտոն նրան է նվիրում նոր կերտված սամուրայական սուր՝ փորագրված մակագրությամբ, որտեղ Ալգրենը բնութագրվում է որպես «ռազմիկ, որի մեջ հին ճանապարհները միավորվել են նորի հետ»։

Մարտադաշտում Ալգրենը և Կացումոտոն հանդիպում են Օմուրայի և Բեգլիի հետ՝ բանակցություններ վարելու համար, սակայն Կացումոտոն հրաժարվում է հանձնվել։ Սամուրայները, օգտվելով Կայսերական բանակի չափազանց ինքնավստահությունից, նրանց ներքաշում են ծուղակի մեջ, և դրան հաջորդած ճակատամարտը երկու կողմերին էլ մեծ կորուստներ է պատճառում։ Գիտակցելով, որ պարտությունն անխուսափելի է, Կացումոտոն հրամայում է ողջ մնացած մարտիկներին միանալ իրեն ինքնասպան հեծելազորային գրոհում։

Ալգրենը սպանում է Բեգլիին, սակայն սամուրայները շուտով գնդակահարվում են գատլինգյան գնդացիրների կրակահերթերով։ Կոտորածից խորապես ցնցված և զղջման զգացումով համակված՝ Օմուրայի զինվորները չեն ենթարկվում իրենց հրամանատարի պահանջներին և դադարեցնում են կրակը։ Մահացու վիրավորված Կացումոտոն, Ալգրենի օգնությամբ, կատարում է հարակիրի, մինչդեռ զինվորները ծնկի են գալիս՝ ի նշան հարգանքի։

Ավելի ուշ, երբ առևտրային բանակցություններն ավարտվում են, վիրավոր Ալգրենը ընդհատում է նիստը։ Նա կայսերն է հանձնում Կացումոտոյի սուրը և խնդրում հիշել այն ավանդույթները, որոնց համար Կացումոտոն և նրա սամուրայ զինակիցները պայքարել ու զոհվել են։ Կայսրը գիտակցում է, որ թեև Ճապոնիան պետք է արդիականանա, այն չի կարող մոռանալ սեփական մշակույթն ու պատմությունը։ Նա մերժում է առևտրային առաջարկը, իսկ երբ Օմուրան բողոքում է, կայսրը լռեցնում է նրան՝ սպառնալով բռնագրավել նրա ունեցվածքը։

Կայսրը հարցնում է Ալգրենին, թե ինչպես է մահացել Կացումոտոն, ինչին Ալգրենը պատասխանում է, որ փոխարենը կպատմի, թե ինչպես է նա ապրել։ Այնուհետև Ալգրենը վերադառնում է գյուղ՝ Տակայի հետ վերամիավորվելու համար։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թոմ Քրուզը՝ կապիտան Նաթան Ալգրենի դերում։ Ալգրենը քաղաքացիական պատերազմի և Ամերիկայի բնիկ ժողովուրդների դեմ պատերազմների վետերան է։ Թեև նա բացառիկ հմուտ զինվոր է, նրան հետապնդում է Սենդ Քրիքի (կամ Չիվինգթոնի) և/կամ Վաշիտա գետի մոտ տեղի ունեցած՝ բնիկ ամերիկացիների կոտորածներին իր մասնակցության հիշողությունը։ ԱՄՆ բանակից հեռացվելուց հետո նա համաձայնում է մեծ գումարի դիմաց օգնել Մեյձիի վերականգնման նոր կառավարությանը՝ ստեղծելու և արևմտյան չափանիշներով վարժեցնելու նրա առաջին զորակոչային բանակը։ Բանակի առաջին ճակատամարտի ընթացքում նա գերի է ընկնում սամուրայ Կացումոտոյի կողմից և տեղափոխվում Կացումոտոյի որդու գյուղ։ Այնտեղ նա շուտով հետաքրքրվում է սամուրայների ուղով և որոշում է միանալ նրանց պայքարին։ Նրա օրագրային գրառումներն արտացոլում են ավանդական ճապոնական մշակույթի վերաբերյալ նրա տպավորությունները, որոնք կարճ ժամանակ անց վերածվում են Ճապոնիայի նկատմամբ անսահման հիացմունքի։
  • Քեն Վատանաբեն՝ պահպանողական լորդ Մորիցուգու Կացումոտոյի դերում՝ «վերջին սամուրայը» կերպարի մարմնավորողը։ Կացումոտոն նախկին դայմյո է, որը ժամանակին եղել է Մեյձի կայսեր ամենավստահելի ուսուցիչներից մեկը։ Օմուրայի և արևմտյան այլ բարեփոխիչների ազդեցության պատճառով կայսրից դժգոհ լինելով՝ նա կազմակերպում է իր սամուրայ զինակիցների ապստամբությունը՝ հույս ունենալով համոզել կառավարությանը չվերացնել սամուրայների դերն ու ազդեցությունը ճապոնական հասարակության մեջ։ Կացումոտոյի կերպարը հիմնված է իրական պատմական սամուրայ Սայգո Տակամորիի վրա, որը գլխավորել է Սացումայի ապստամբությունը։ Սակայն Տակամորին, ի տարբերություն ֆիլմի առավել պահպանողական Կացումոտոյի, ընդհանուր առմամբ աջակցում էր Ճապոնիայի արդիականացմանը և օգտագործում էր հրազեն։
  • Կոյուկին՝ Տակա Կացումոտոյի դերում։ Նա Կացումոտոյի կրտսեր քույրն է և այն սամուրայի այրին, որին Նաթան Ալգրենը սպանել էր։ Ալգրենի և Տակայի միջև զգացմունքներ են ձևավորվում, և ապստամբության վերջին ճակատամարտում նա Ալգրենին է տալիս իր ամուսնու սամուրայական զրահը։
  • Թիմոթի Սփոլը՝ Սայմոն Գրեհեմի դերում։ Նա բրիտանացի լուսանկարիչ և գիտնական է, որին վարձել են որպես թարգմանիչ կապիտան Ալգրենի և անգլերեն չիմացող նրա զինվորների համար։ Սկզբում ներկայացվում է որպես ընկերասեր, սակայն առաքելությանը նվիրված և գործնական մտածողությամբ ուղեկից, իսկ հետագայում սկսում է համակրել սամուրայների պայքարին և օգնում է Ալգրենին կայսերական զինվորներից ազատել Կացումոտոյին։ Գրեհեմի կերպարը մասամբ հիմնված է իրական բրիտանացի ճապոնագետ Էռնեստ Մեյսոն Սաթոուի վրա, որը Սացումայի ապստամբության ժամանակ ընկերացել էր Սայգո Տակամորիի հետ։
  • Շին Կոյամադան՝ Նոբուտադա Կացումոտոյի դերում։ Նա Կացումոտոյի միակ որդին է և այն գյուղի տիրակալը, որտեղ ուղարկվում է Ալգրենը։ Նոբուտադան ընկերանում է Ալգրենի հետ այն բանից հետո, երբ Կացումոտոն նրան հանձնարարում է սովորեցնել Ալգրենին ճապոնական մշակույթը և ճապոներեն լեզուն։ Նա զոհվում է՝ գիտակցաբար շեղելով կայսերական զորքերի ուշադրությունը, որպեսզի իր հայրը կարողանա ազատվել նրանց վերահսկողությունից։
  • Թոնի Գոլդուինը՝ գնդապետ Բեգլիի դերում։ Նա Նաթան Ալգրենի նախկին հրամանատարն է 7-րդ հեծելազորային գնդում։ Անգութ և անբարոյական Բեգլին համոզում է Ալգրենին ծառայել որպես Կայսերական բանակի վարժեցման հրահանգիչ, չնայած այն հանգամանքին, որ Ալգրենը ատում է նրան Վաշիտա գետի մոտ տեղի ունեցած կոտորածում ունեցած դերի պատճառով։ Ի տարբերություն Ալգրենի՝ Բեգլին գոռոզամիտ է և արհամարհանքով է վերաբերվում սամուրայներին՝ մի պահ նրանց անվանելով ընդամենը «աղեղներով և նետերով վայրենիներ»։ Վերջնական ճակատամարտում նա սպանվում է Ալգրենի կողմից, երբ փորձում է կրակել Կացումոտոյի վրա, իսկ Ալգրենը սուրը նետում է նրա կրծքին։
  • Մասատո Հարադան՝ Մացուե Օմուրայի դերում։ Նա արդյունաբերող և բարեփոխումների կողմնակից քաղաքական գործիչ է։ Օմուրան արագորեն ներմուծում է արևմտականացումն ու արդիականացումը՝ միաժամանակ հարստանալով Ճապոնիայի երկաթուղիների նկատմամբ ունեցած սեփականության միջոցով։ Լինելով վաճառականների ընտանիքից՝ մի սոցիալական խավից, որը ճնշված էր շոգունների կառավարման ժամանակաշրջանում, Օմուրան բացահայտորեն արտահայտում է իր արհամարհանքը սամուրայների նկատմամբ և օգտվում է Մեյձի կայսեր երիտասարդ տարիքից՝ դառնալով նրա գլխավոր խորհրդականը։ Նա համոզում է կայսերը ստեղծել արևմտյան տիպի բանակ՝ բացառապես Կացումոտոյին և նրա ապստամբներին վերացնելու նպատակով՝ անտեսելով նրանց դժգոհությունները։ Օմուրայի արտաքին կերպարը ստեղծված է Մեյձիի վերականգնման ժամանակաշրջանի առաջատար բարեփոխիչներից մեկի՝ Օկուբո Տոշիմիչիի կերպարին նմանեցնելու համար։ Ֆիլմում Օմուրան ներկայացվում է որպես խելացի գործարար, որը կողմ է սոցիալական շարժունակությանը և Ճապոնիայում քաղաքական ավելի մեծ հավասարությանը։ Սակայն նա նաև պատկերվում է որպես ռազմական հարցերում համեմատաբար անփորձ։
  • Շիչինոսուկե Նակամուրան՝ Մեյձի կայսեր դերում։ Նրան է վերագրվում ճապոնական հասարակության մեջ Մեյձիի բարեփոխումների իրականացումը։ Երիտասարդ կայսրը ձգտում է ներմուծել արևմտյան գաղափարներ և գործելակերպեր՝ Ճապոնիան արդիականացնելու և այն հզոր պետության վերածելու նպատակով։ Սակայն նրա անփորձությունը հանգեցնում է նրան, որ նա մեծապես ապավինում է Օմուրայի նման մարդկանց խորհրդին, որոնք ունեն սեփական շահերն ու նպատակները։
  • Հիրոյուկի Սանադան՝ Ուջիոյի դերում։ Նա վարպետ սուսերամարտիկ է և Կացումոտոյի ամենավստահելի հետևորդներից մեկը։ Սկզբում, երբ Ալգրենը գտնվում է գերության մեջ, նա նրա նկատմամբ ամենամեծ արհամարհանքն է ցուցաբերում, սակայն հետագայում նրան սովորեցնում է սուսերամարտի արվեստը և սկսում է հարգել նրան որպես հավասարի։ Ուջիոն վերջին ճակատամարտում զոհված վերջին սամուրայներից մեկն է՝ սպանվելով Կացումոտոյի հեծելազորային գրոհի ընթացքում գնդացիրների կրակից։
  • Սեյզո Ֆուկումոտոն՝ լուռ սամուրայի դերում։ Նա տարեց սամուրայ է, որին հանձնարարված է հետևել Ալգրենին գյուղում գտնվելու ընթացքում։ Ալգրենը նրան անվանում է «Բոբ»։ Վերջնական ճակատամարտում «Բոբը» փրկում է Ալգրենի կյանքը՝ իր վրա ընդունելով նրան ուղղված գնդակը, և այդ ընթացքում առաջին ու միակ անգամ խոսում է՝ դիմելով նրան «Ալգրեն-սան»։
  • Բիլի Քոնոլին՝ սերժանտ Զեբուլոն Գանտի դերում։ Նա իռլանդական ծագմամբ ամերիկացի քաղաքացիական պատերազմի վետերան է, որը ծառայել է Ալգրենի հետ և հավատարիմ է նրան։ Գանտը համոզում է Ալգրենին մեկնել Ճապոնիա և օգնում է նրան Կայսերական բանակի վարժեցման գործում։ Առաջին ճակատամարտի ընթացքում նա զոհվում է Հիրոտարոյի (Տակայի ամուսնու) կողմից՝ նիզակի հարվածից։
  • Շուն Սուգատան՝ Նակաոյի դերում։ Նա բարձրահասակ սամուրայ է, որը տիրապետում է նագինատային և ջուջուցուի արվեստներին։ Նակաոն օգնում է Ալգրենին ազատել Կացումոտոյին և զոհվում է մյուս սամուրայների հետ միասին վերջին ճակատամարտում։
  • Տոգո Իգավան՝ գեներալ Հասեգավայի դերում։ Նա նախկին սամուրայ է, որը ծառայում է Կայսերական ճապոնական բանակում։ Առաջին ճակատամարտից հետո նա կատարում է սեպպուկու։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում պրոդյուսերական ներգրավվածությունը սկսվել է դեռևս 1992 թվականին, երբ Interscope Communications ընկերությունը (Radar Pictures-ի նախորդ կազմակերպությունը) սկսեց զարգացնել նախագիծը։ Սկզբնական սցենարը գրել էր Մայքլ Ալան Էդին։ 2004 թվականին Էդին դատական հայց ներկայացրեց ֆիլմի պրոդյուսերների դեմ՝ պնդելով, որ Ամերիկայի գրողների գիլդիան (WGA) և Warner Bros.-ը հրաժարվել են իրեն սցենարային հեղինակային վարկանիշ տրամադրել[19]:

Նկարահանումներն իրականացվել են Նոր Զելանդիայում՝ հիմնականում Տարանակիի շրջանում[20]։ Ֆիլմում ներգրավված էին հիմնականում ճապոնացի դերասաններ, իսկ ստեղծագործական և տեխնիկական հիմնական խումբը ամերիկացի մասնագետներից էր կազմված։ Այս վայրն ընտրվել էր այն պատճառով, որ Էգմոնտը (Տարանակի լեռը) արտաքին տեսքով նման է Ֆուձի լեռանը, ինչպես նաև այն պատճառով, որ Տարանակիի շրջանում կան բազմաթիվ անտառային տարածքներ և գյուղատնտեսական հողեր։ ԱՄՆ-ի տեղանքների ընտրության պատասխանատու Չարլի Հարինգթոնը լեռը տեսել էր ճանապարհորդական գրքում և առաջարկել էր պրոդյուսերներին իրեն ուղարկել Տարանակի՝ նկարահանման վայրերը ուսումնասիրելու համար։ Այս տարածքը ծառայել է որպես բազմաթիվ տեսարանների ֆոն՝ ի տարբերություն Ճապոնիայի խիտ կառուցապատված քաղաքների։

Գյուղական տեսարաններից մի քանիսը նկարահանվել են Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում գտնվող Warner Bros. ստուդիաների տաղավարային տարածքում։ Որոշ տեսարաններ նկարահանվել են նաև Ճապոնիայի Կիոտո և Հիմեձի քաղաքներում։ Ընդհանուր առմամբ ֆիլմի նկարահանումների համար օգտագործվել է 13 տարբեր վայր։ Թոմ Քրուզը ֆիլմում ինքնուրույն է կատարել իր կասկադյորական տեսարանների մեծ մասը։

Ֆիլմի գաղափարը ոգեշնչված էր սցենարիստ և ռեժիսոր Վինսենթ Ուորդի աշխատանքից։ Ուորդը հետագայում դարձավ ֆիլմի գործադիր պրոդյուսերը՝ մոտ չորս տարի զբաղվելով դրա մշակմամբ։ Նա քննարկել էր ֆիլմի ռեժիսուրան մի քանի կինոռեժիսորների, այդ թվում՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի և Փիթեր Ուիրի հետ, մինչև որ հետաքրքրվեց Էդվարդ Ցվիկի թեկնածությամբ։ Ֆիլմի արտադրությունը շարունակվեց Ցվիկի ղեկավարությամբ և նկարահանվեց Ուորդի հայրենի երկրում՝ Նոր Զելանդիայում։

Բեմադրող օպերատոր Ջոն Թոլը հրավիրեց Գարի Կապոյին միանալու նախագծին՝ որպես նկարահանող երկրորդ խմբի ռեժիսոր և օպերատոր։ Կապոն մասնավորապես վերահսկում էր Ճապոնիայի բանակի և սամուրայների միջև տեղի ունեցող եզրափակիչ ճակատամարտի բազմաթիվ տեսարանների նկարահանումները[21]։

Ֆիլմը հիմնված էր Եվգեն Կոլաշի և Ժյուլ Բրունեի պատմությունների վրա։ Նրանք երկուսն էլ եղել են Ֆրանսիական կայսերական գվարդիայի սպաներ և ավելի վաղ՝ Բոշինի պատերազմի ժամանակ, կռվել են Էնոմոտո Տակեակիի կողքին։ Ֆիլմի վրա ազդեցություն է ունեցել նաև Ֆիլիպ Քիրնիի կերպարը՝ Միացյալ Նահանգների բանակի (Միության բանակի) և Ֆրանսիական կայսերական գվարդիայի զինվոր, որը հայտնի էր Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին իր ռազմական ղեկավարությամբ և Օրեգոնում Ռոգ գետի պատերազմների ընթացքում Տուտուտնի ցեղի դեմ մարտերով։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքը՝ Վերջին սամուրայը: Original Motion Picture Score, թողարկվել է 2003 թվականի նոյեմբերի 25-ին Warner Sunset Records ձայնագրման ընկերության կողմից[22]։ Սաունդթրեքում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հեղինակել և գործիքավորել է Հանս Ցիմերը, որը նաև եղել է ալբոմի երաժշտական պրոդյուսերը։ Դրանք կատարել է Hollywood Studio Symphony նվագախումբը՝ Բլեյք Նիլիի դիրիժորությամբ[23]։ Ալբոմը ԱՄՆ-ի Top Soundtracks հիթ-շքերթում զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը[23]։

«Վերջին սամուրայը» ֆիլմի համաշխարհային առաջնախաղը կայացել է 2003 թվականի նոյեմբերի 20-ին Տոկիոյում։ Ֆիլմն ամբողջ աշխարհի կինոթատրոններում թողարկվել է 2003 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Warner Bros. Pictures կինոընկերության կողմից։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում ֆիլմն ընդհանուր առմամբ արժանացել է դրական գնահատականների[24]։ Տոմոմի Կացուտան «Մայնիտի Շիմբուն» թերթում գրել է, որ ֆիլմը «զգալի առաջընթաց է նախորդ ամերիկյան փորձերի համեմատ, որոնք փորձում էին պատկերել Ճապոնիան»։ Նա նշել է, որ ռեժիսոր Էդվարդ Ցվիկը մանրակրկիտ ուսումնասիրել էր Ճապոնիայի պատմությունը, ընտրել էր հայտնի ճապոնացի դերասանների և համագործակցել էր լեզվական խորհրդատուների հետ՝ համոզվելու համար, որ ճապոներենի խոսակցական և պաշտոնական խոսքի ձևերը չեն շփոթվել։

Միաժամանակ Կացուտան քննադատել է ֆիլմում սամուրայների իդեալականացված, «հեքիաթային» կերպարը՝ նշելով. «Մեր պատկերացմամբ սամուրայներն ավելի կոռումպացված էին»։ Այդ պատճառով, նրա խոսքով, սամուրայների ազնվական առաջնորդ Կացումոտոյի կերպարը «նյարդայնացնում էր ինձ»[25]։

Միացյալ Նահանգներում գրախոսությունների համախմբող Rotten Tomatoes կայքը հայտնում է, որ քննադատների 65%-ը ֆիլմին տվել է դրական գնահատական՝ հիմնված 216 գրախոսությունների վրա, իսկ միջին գնահատականը կազմել է 6,4/10։ Կայքի ընդհանուր եզրակացության մեջ նշվում է. «Բարձր արտադրական արժեքներով և տպավորիչ մարտական տեսարաններով Վերջին սամուրայը գոհացուցիչ էպիկական ֆիլմ է»[26]։ Metacritic-ում, որը հիմնական քննադատների գրախոսություններին տալիս է կշռված միջին գնահատական՝ 100 բալանոց համակարգով, ֆիլմը ստացել է 55 միավոր՝ հիմնված 43 քննադատների կարծիքների վրա։ Կայքի գնահատման համաձայն՝ այն արժանացել է «խառը կամ միջին գնահատականների»[27]։ CinemaScore-ի հարցումների համաձայն՝ հանդիսատեսը ֆիլմը գնահատել է միջինում «A» գնահատականով՝ A+-ից F սանդղակով[28]։

Չիկագոյի Sun-Times թերթից Ռոջեր Էբերտը ֆիլմին տվել է չորս աստղից երեքուկեսը՝ գրելով. «Գեղեցիկ ձևավորված, խելացիորեն գրված և համոզիչ դերակատարմամբ այս ֆիլմը հազվադեպ մտածված էպիկական ստեղծագործություն է»[29]։

Ֆիլմը Ճապոնիայում վարձույթից ավելի բարձր եկամուտներ է ստացել, քան Միացյալ Նահանգներում[30]։ Թողարկման առաջին շաբաթավերջին ֆիլմը հավաքել է 8 միլիոն դոլարի համախառն եկամուտ[31]: Ընդհանուր առմամբ, ֆիլմը վարձույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Փնտրելով Նեմոյին» անիմացիոն ֆիլմին[32]։ Ֆիլմը դարձավ այնտեղ ամենաշատ եկամուտ ստացած R վարկանիշով ֆիլմը՝ գերազանցելով «Մատրիցա. Վերալիցքավորում» ֆիլմին[33]: Ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 456,8 միլիոն դոլար՝ 140 միլիոն դոլար արտադրական բյուջեի պայմաններում։ Դրանից 111․127․263 դոլարը ստացվել է Միացյալ Նահանգներում և Կանադայում, իսկ 345․631․718 դոլարը՝ այլ երկրներում[34]։ Ֆիլմը Ճապոնիայում դարձավ ամենամեծ վարձութային հաջողություններ ունեցած ֆիլմերից մեկը[35][36]։

Մրցանակաբաշխություն Արարողության ամսաթիվ Անվանակարգ Ստացող(ներ) Արդյունք
«Օսկար» մրցանակաբաշխություն 2004 թվականի փետրվարի 29[37] Երկրորդ պլանի լավագույն դերասան Քեն Վատանաբե Առաջադրված [37]
Լավագույն նկարչական ձևավորում Լիլի Քիլվերթ և Գրետչեն Ռաու Առաջադրված
Լավագույն զգեստների ձևավորում Նգիլա Դիքսոն Առաջադրված
Լավագույն ձայն Էնդի Նելսոն, Աննա Բելմեր և Ջեֆ Վեքսլեր Առաջադրված
Գեղարվեստական ղեկավարների միության արտադրական ձևավորման գերազանցության մրցանակաբաշխություն 2004 թվականի փետրվարի 14[38] Պատմական ֆիլմի լավագույն նկարչական ձևավորում Լիլի Քիլվերթ, Քրիստոֆեր Բուրիան-Մոր, Ջես Գոնչոր, Քիմ Սինքլեր, Տրիստան Փարիս Բորն, Մարթա Ջոնսթոն, Էլիզաբեթ Ֆլահերթի, Հարի Է. Օտտո և Ջոն Բերգեր Առաջադրված [39]
Աֆրոամերիկացի կինոքննադատների միության մրցանակաբաշխություն 2003 թվականի դեկտեմբերի 22 Լավագույն տասնյակ Վերջին սամուրայը 5th place [40][41]
«All Def» մրցանակաբաշխություն 2017 թվականի փետրվարի 27[42] Ֆիլմում ամենաանտեղի սպիտակամորթ կերպար Թոմ Քրուզ Հաղթանակ [42]
Ամերիկյան կինոյի ինստիտուտի մրցանակաբաշխություն 2003 թվականի դեկտեմբերի 15[43] Ամերիկյան կինոյի ինստիտուտի տարվա լավագույն ֆիլմերը Վերջին սամուրայը Հաղթանակ [43][44]
Ամերիկացի կինեմատոգրաֆիստների ընկերության մրցանակաբաշխություն 2004 թվականի փետրվարի 8[45] Կինոթատրոններում ցուցադրված ֆիլմերի լավագույն օպերատորական աշխատանք Ջոն Թոլ Առաջադրված [46]
Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների ընկերության կինոյի և հեռուստատեսության երաժշտական մրցանակաբաշխություն 2004 թվականի ապրիլի 21[47] Վարձույթի ամենահաջողակ ֆիլմեր Հանս Ցիմեր Հաղթանակ[Ն 1] [47][48]
«Կապույտ ժապավեն» մրցանակաբաշխություն 2004 թվական Հատուկ մրցանակ Քեն Վատանաբե Հաղթանակ [49]
Կինոյի ձայնային ընկերության մրցանակաբաշխություն 2004 թվականի փետրվարի 21[50] Լավագույն ձայնային համադրում Էնդի Նելսոն, Աննա Բելմեր և Ջեֆ Վեքսլեր Առաջադրված [50]
Զգեստների ձևավորողների միության մրցանակաբաշխություն 2004 թվականի փետրվարի 22[51] Պատմական/ֆանտաստիկ ֆիլմում գերազանցության համար Նգիլա Դիքսոն Առաջադրված [51][52]
Քննադատների ընտրություն մրցանակաբաշխություն 2004 թվականի հունվարի 10[53][54] Լավագույն ֆիլմ Վերջին սամուրայը Առաջադրված [53]
Երկրորդ պլանի լավագույն դերասան Քեն Վատանաբե Առաջադրված
Լավագույն երաժշտություն Հանս Ցիմեր Առաջադրված
Դալաս-Ֆորթ Ուորթի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխություն 2004 թվականի հունվարի 6[55] Լավագույն տասնյակ ֆիլմեր Վերջին սամուրայը Հաղթանակ [55]
Երկրորդ պլանի լավագույն դերասան Քեն Վատանաբե Առաջադրված
ԷՄՄԱ մրցանակաբաշխություն 2004 թվականի մայիսի 24[56] Լավագույն կինոդերասան Թոմ Քրուզ Հաղթանակ [56]
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն 2004 թվականի հունվարի 25[57] Լավագույն դրամա ժանրի դերասան Թոմ Քրուզ Առաջադրված [57][58]
Կինոնկարի երկրորդ պլանի լավագույն դերասան Քեն Վատանաբե Առաջադրված
Լավագույն օրիգինալ երաժշտություն Հանս Ցիմեր Առաջադրված
«Ոսկե ժապավեն» մրցանակաբաշխություն 2004 թվականի փետրվարի 28[59] Լիամետրաժ ֆիլմի երկխոսությունների և վերաձայնագրման լավագույն ձայնային մոնտաժ Մարկ Ստոքինգեր, Քերի Դին Ուիլյամս, Լաուրա Հարիս Աթքինսոն, Աննա Մաքենզի, Քելի Օքսֆորդ, Միշել Փեյզեր և Դեյվիդ Ա. Քոհեն Առաջադրված [59][60]
Լիամետրաժ ֆիլմի ձայնային էֆեկտների և ֆոլիի ձայնային մոնտաժի ոլորտում ակնառու նվաճում Մարկ Ստոքինգեր, Մայքլ Քեմփեր, Ջոն Թայթլ, Քրեյգ Ս. Ջեյգեր, Քրիստոֆեր Ասելս, Դինո Դիմուրո, Ալան Ռենքին, Բրյուս Թանիս, Բեն Ուիլկինս, Բոբ Բեհեր և Ֆրենկ Սմաթերս Առաջադրված
Ճապոնիայի կինոակադեմիայի մրցանակ 2005 թվականի փետրվարի18[61] Լավագույն օտարալեզու ֆիլմ Վերջին սամուրայը Հաղթանակ [62]
Դիմահարդարների և վարսահարդարների միության մրցանակ 2004 թվականի հունվարի 17[63] Լավագույն պատմական շրջանի վարսահարդարում Ջենիս Ալեքսանդեր, Թերի Բեյլիել, Քարեն Ասանո-Մայերս, Քերոլ Փերշինգ և Քիմբերլի Սպիտերի Հաղթանակ [63][64]
Լավագույն պատմական շրջանի դիմահարդարում Լոիս Բյուրվել, Մարգարեթ Է. Էլիոթ և Թինա Հարելսոն Առաջադրված
MTV-ի կինոյի և հեռուստատեսության մրցանակաբաշխություն 2004 թվականի հունիսի 5[65] Լավագույն դերասան Թոմ Քրուզ Առաջադրված [65][66][67]
Մեքսիկայի MTV կինոմրցանակաբաշխություն 2004 թվականի հունիսի 22[68] Ճապոնիայում ամենազվարճալի «գրինգո» (օտարեկրացի) Թոմ Քրուզ Հաղթանակ [69]
Ազգային կինոգրախոսների խորհրդի մրցանակ 2003 թվականի դեկտեմբերի 3[70] Լավագույն տասնյակ ֆիլմեր Վերջին սամուրայը Հաղթանակ [71][72]
Լավագույն ռեժիսոր Էդվարդ Ցվիք Հաղթանակ
«Նիկկան Սպորտս» թերթի կինոմրցանակաբաշխություն 2004 թվականի դեկտեմբերի 29[73] Լավագույն օտարալեզու ֆիլմ Վերջին սամուրայը Հաղթանակ [73][74]
ռցանց կինոքննադատների միության մրցանակաբաշխություն 2004 թվականի հունվարի 5[75][76] Լավագույն օպերատորական աշխատանք Ջոն Թոլ Առաջադրված [77]
Լավագույն օրիգինալ երաժշտություն Հանս Ցիմեր Առաջադրված
Ամերիկայի պրոդյուսերների միության մրցանակաբաշխություն 2004 թվականի հունվարի 17[78] Լավագույն լիամետրաժ կինոնկար Վերջին սամուրայը Առաջադրված [78][79][80][81]
«Սատելայթ» մրցանակաբաշխություն 2004 թվականի փետրվարի 21[82] Լավագույն դրամա ժանրի ֆիլմ Վերջին սամուրայը Առաջադրված [83][84]
Լավագույն դրամա ժանրի դերասան Թոմ Քրուզ Առաջադրված
Դրամա ժանրի երկրորդ պլանի լավագույն դերասան Քեն Վատանաբե Առաջադրված
Լավագույն օրիգինալ երաժշտություն Հանս Ցիմեր Հաղթանակ
Լավագույն օպերատորական աշխատանք Ջոն Թոլ Հաղթանակ
Լավագույն նկարչական ձևավոևում Լիլի Քիլվերթ և Գրետչեն Ռաու Առաջադրված
Լավագույն զգեստների ձևավորում Նգիլա Դիքսոն Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Վիկտոր Դյու Բուա և Սթիվեն Ռոզենբլում Հաղթանակ
Լավագույն ձայն Էնդի Նելսոն, Աննա Բելմեր և Ջեֆ Վեքսլեր Առաջադրված
Լավագույն տեսողական էֆեկտներ Վերջին սամուրայը Առաջադրված
«Սատուրն» մրցանակաբաշխություն 2004 թվականի մայիսի 5[85] Լավագույն մարտաֆիլմ կամ արկածային ֆիլմ Վերջին սամուրայը Առաջադրված [86]
Լավագույն ռեժիսոր Էդվարդ Ցվիք Առաջադրված
Լավագույն դերասան Թոմ Քրուզ Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Քեն Վատանաբե Առաջադրված
Լավագույն երիտասարդ դերակատարում Սոսուկե Իկեմատսու Առաջադրված
Դերասանների միության մրցանակաբաշխություն 2004 թվականի փետրվարի 22[87] Երկրորդ պլանի տղամարդ դերասանի ակնառու դերակատարում Քեն Վատանաբե Առաջադրված [87][88][89]
«Stinkers» վատ ֆիլմերի մրցանակաբաշխություն 2004 թվականի փետրվարի 22[90] Ամենագերագնահատված ֆիլմ Վերջին սամուրայը Հաղթանակ [90]
«Տավրոս» համաշխարհային կասկադյորական մրցանակաբաշխություն 2004 թվականի մայիսի 16[91] Լավագույն ֆիլմ Վերջին սամուրայը Հաղթանակ [92]
Տեսողական էֆեկտների ընկերության մրցանակաբաշխություն 2004 թվականի փետրվարի 18[93] Լիամետրաժ ֆիլմի լավագույն օժանդակ տեսողական էֆեկտներ Ջեֆրի Ա. Օկուն, Թոմաս Բոլանդ, Բիլ Մեսա և Ռեյ ՄաքԻնթայր կրտսեր Հաղթանակ [93]

Քննադատություն և բանավեճ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1873 թվականին տեղի ունեցած Սեյկանրոնի (ճապ.՝ 征韓論) բանավեճի ընթացքում Սայգո Տակամորին պնդում էր, որ Ճապոնիան պետք է պատերազմ սկսի Կորեայի դեմ։

Նյու Յորք Թայմս-ի Մոտոկո Ռիչը նշել է, որ ֆիլմը քննարկումների և բանավեճերի տեղիք է տվել՝ հատկապես ասիացի-ամերիկացիների ու ճապոնացիների շրջանում՝ այն հարցի շուրջ, թե արդյոք այս և նմանատիպ ֆիլմերը ռասիստական են, միամիտ, բարի նպատակներով ստեղծված, իրականությանը համապատասխան, թե բոլոր այս հատկանիշների միաժամանակյա դրսևորումն են[25]։

Variety ամսագրի կինոքննադատ Թոդ ՄաքՔարթին գրել է․ «Թեև ակնհայտորեն հիացած է իր ուսումնասիրած մշակույթով, ֆիլմը, այնուամենայնիվ, մնում է արտաքին դիտորդի կողմից ստեղծված դրա ռոմանտիկացված մեկնաբանությունը։ Պատմությունը հիասթափեցնում է նրանով, որ պարզապես վերարտադրում է արդեն ծանոթ գաղափարներ՝ հին մշակույթների ազնվության, դրանց ոչնչացման մեջ Արևմուտքի մեղավորության, պատմական մեղքի զգացման, կապիտալիստների անզսպելի ագահության և հոլիվուդյան աստղերի բացառիկ գերակայության մասին»[94]։

Պատմության պրոֆեսոր Քեթի Շուլցը նշում է, որ շատ սամուրայներ պայքարում էին Մեյջիի արդիականացման դեմ ոչ թե ազնվական կամ անձնազոհ դրդապատճառներից ելնելով, այլ որովհետև բարեփոխումները սպառնում էին նրանց՝ որպես արտոնյալ ռազմիկների դասի ներկայացուցիչների։ Մեյջիի բարեփոխիչները տարածում էին այն արմատական գաղափարը, որ բոլոր տղամարդիկ ըստ էության հավասար են։ Ֆիլմը նաև չի ներկայացնում այն պատմական փաստը, որ Մեյջիի քաղաքականության բազմաթիվ խորհրդականներ հենց նախկին սամուրայներ էին, որոնք ինքնակամ հրաժարվել էին իրենց ավանդական արտոնություններից՝ աջակցելով այն ճանապարհին, որը, նրանց կարծիքով, պետք է հզորացներ Ճապոնիան[95]։

Կացումոտոյի գեղարվեստական կերպարը ակնհայտ նմանություն ունի պատմական Սայգո Տակամորիի կերպարին, որը Մեյջիի վերականգնման հերոսներից էր և անհաջող Սացումայի ապստամբության առաջնորդը։ Ժամանակակից Ճապոնիայի պատմագրության և ժողովրդական լեգենդների մեջ Սայգո Տակամորին հաճախ ներկայացվում է որպես հերոս, որը հակադրվում էր իր ժամանակակիցների կոռուպցիային, շռայլությանը և անսկզբունք քաղաքականությանը։ Թարգմանիչ և պատմաբան Իվան Մորիսը գրել է․ «Թեև նա համաձայնել էր միանալ նոր կառավարությանը, նրա գրություններից և հայտարարություններից ակնհայտ էր, որ նա հավատում էր՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում պաշտպանված իդեալները կորցնում էին իրենց սկզբնական իմաստը։ Նա դեմ էր ճապոնական հասարակության չափազանց արագ վերափոխումներին և հատկապես մտահոգված էր ռազմիկների դասի նկատմամբ ցուցաբերվող նվաստացուցիչ վերաբերմունքից»։ Նոր բյուրոկրատիայի նկատմամբ անվստահությամբ՝ նա ցանկանում էր, որ իշխանության առանցքային դերը պահպանվի սամուրայների դասի և կայսրի ձեռքում, և այդ համոզմունքով էր միացել կենտրոնական կառավարությանը։ Նրա կարծիքով՝ թրեր կրելու արգելքը և ավանդական սամուրայական սանրվածքը պահպանելու արգելքը պարզապես անհարկի սադրանքների շարք էին։ Թեև Սայգո Տակամորին հասկանում էր, որ Ճապոնիային անհրաժեշտ է ժամանակակից մշտական բանակ՝ Արևմուտքի սպառնալիքներին դիմակայելու համար, նա չէր կարող համակերպվել այդ ռազմական բարեփոխումների հասարակական հետևանքների հետ։ Հենց այդ պատճառով Սայգո Տակամորին, չնայած նոր կառավարության կազմում ունեցած իր մասնակցությանը, շարունակում էր մեծ աջակցություն վայելել Սացումայի և այլ շրջանների դժգոհ նախկին սամուրայների շրջանում։ Նրա պայքարը նպատակ ուներ հասնելու ոչ թե նյութական, այլ բարոյական վերափոխման։ Սայգոն իր ապստամբությունը դիտարկում էր որպես միջոց՝ հակազդելու արևմտականացման հետևանքով տարածվող նյութապաշտությանը, որը, նրա համոզմամբ, հանգեցնում էր հասարակության բարոյական արժեքների անկմանը[96]։

2014 թվականին Քելի Գոֆը The Daily Beast-ում հրապարակված իր հոդվածում «Վերջին սամուրայը» ներառել է այն ֆիլմերի շարքում, որոնք հիմնված են «սպիտակ փրկչի» կինեմատոգրաֆիական մոտիվի վրա[97]։ Այդ մոտիվը սոցիոլոգիական ուսումնասիրությունների առարկա է, և «Վերջին սամուրայը» նույնպես վերլուծության է ենթարկվել որպես դրա օրինակ[98]։ Salon-ի հրապարակախոս Դեյվիդ Սիրոտան գրել է, որ «Վերջին սամուրայը» «ևս մեկ ֆիլմ է, որը սպիտակամորթ միութենական բանակի սպային ներկայացնում է որպես Հյուսիսի՝ գունավոր մարդկանց ազատագրելու քաղաքացիական պատերազմի առաքելության մարմնավորում»։ Նա նաև քննադատել է ֆիլմի պաստառը՝ նշելով, որ այն «ոչ այնքան քողարկված ուղերձ է, որը հանդիսատեսին դրդում է (սխալմամբ) ընկալել, թե հին ճապոնական մշակույթի վերջին մեծ առաջնորդը սպիտակամորթ հերոսն է, ոչ թե ճապոնացին»[99]։

2022 թվականին The Guardian-ին տված հարցազրույցում Քեն Վատանաբեն ասել է, որ իր կարծիքով «Վերջին սամուրայը» «սպիտակ փրկչի» պատմություն չէ։ Նրա համոզմամբ՝ ֆիլմը կարևոր շրջադարձ էր Հոլիվուդում ասիացիների ներկայացվածության առումով։ Վատանաբեն հավելել է. «Մինչև «Վերջին սամուրայը» ասիացիներին սովորաբար ներկայացնում էին ակնոցով, առաջ ցցված ատամներով և տեսախցիկը ձեռքին։ [...] Դա պարզապես անհեթեթ էր։ Բայց «Վերջին սամուրայից» հետո Հոլիվուդը սկսեց ավելի հավաստիորեն մոտենալ ասիական պատմությունների ներկայացմանը»[100]։

  1. ↑ Tied with 12 other people

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://esadir.cat/filmoteca/fitxa/node/L_ultim_samurai
  2. 1 2 3 http://www.metacritic.com/movie/the-last-samurai
  3. ↑ Internet Movie Database — 1990.
  4. ↑ http://www.kinokalender.com/film4441_last-samurai.html
  5. ↑ The Last Samurai
  6. ↑ The Last Samurai
  7. ↑ The Last Samurai
  8. 1 2 3 4 5 6 7 8 https://www.siamzone.com/movie/m/1922
  9. 1 2 http://stopklatka.pl/film/ostatni-samuraj
  10. ↑ http://www.filmaffinity.com/es/film990754.html
  11. 1 2 3 4 5 6 7 http://bbfc.co.uk/releases/last-samurai-2004-3
  12. 1 2 3 4 5 6 7 8 9 http://www.imdb.com/title/tt0325710/fullcredits
  13. 1 2 3 http://www.adorocinema.com/filmes/filme-46943/
  14. ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
  15. ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=lastsamurai.htm
  16. ↑ https://www.boxofficemojo.com/movies/?id=lastsamurai.htm
  17. ↑ Loudcher, Jean-François; Faurillon, Christian (2017). «The influence of French gymnastics and military French boxing on the creation of modern karate (1867-1914)». Martial Arts Studies. 11 (11): 80–11. doi:10.18573/mas.135. ISSN 2057-5696.
  18. ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «BOM» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. ↑ Billboard Staff (2004-03-22). «Last Samurai' Writer Sues Producers». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-17-ին.
  20. ↑ «The Last Samurai Filming Locations | New Zealand». www.newzealand.com (New Zealand English). Վերցված է 2022-08-11-ին.
  21. ↑ «American Cinematographer: T3 - Heavy Metal. - page 3». Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 24-ին.
  22. ↑ The Last Samurai: Original Motion Picture Score (CD liner notes). Hans Zimmer. Warner Sunset Records. 2003.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  23. 1 2 "The Last Samurai – Original Motion Picture Soundtrack". Allmusic.com. Rovi Corp. Retrieved September 17, 2012.
  24. ↑ "Sampling Japanese comment" Արխիվացված 2010-07-26 Wayback Machine. Asia Arts. UCLA.edu. Retrieved September 17, 2012.
  25. 1 2 Rich, Motoko (2004 թ․ հունվարի 4). «Land Of the Rising Cliché». The New York Times. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  26. ↑ «The Last Samurai». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
  27. ↑ "The Last Samurai". Metacritic. CBS Interactive. Retrieved September 17, 2012.
  28. ↑ «CinemaScore». cinemascore.com.
  29. ↑ Ebert, Roger (December 5, 2003). "The Last Samurai" Արխիվացված 2012-10-09 Wayback Machine. Chicago Sun-Times. RogerEbert.com. Retrieved August 8, 2010.
  30. ↑ "The Last Samurai (2003) – News" Արխիվացված 2009-02-10 Wayback Machine. CountingDown.com. Retrieved September 17, 2012.
  31. ↑ «Japan swept up by Last Samurai».
  32. ↑ «Nemo finds $45.9m in stunning weekend for BVI».
  33. ↑ «The Last Samurai smashes through $250m barrier».
  34. ↑ «The Last Samurai (2003) - Box Office Mojo». www.boxofficemojo.com. Վերցված է 2016-01-28-ին.
  35. ↑ «Aiming to get its name in lights, Japan pitches movie locations». Nikkei Asian Review. 2018 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  36. ↑ Schwarzacher, Lukas (2005 թ․ փետրվարի 1). «Japan's B.O. tops record». Variety. Արխիվացված օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  37. 1 2 «THE 76TH ACADEMY AWARDS|2004». Academy of Motion Picture Arts and Sciences. 2014 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2019-05-08-ին. Վերցված է 2021-12-15-ին.
  38. ↑ «Press Release Detail». Art Directors Guild. 2004-01-22. Արխիվացված է օրիգինալից 2005-12-25-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  39. ↑ «SELECT YEAR: 2004 / 8TH ADG AWARDS WINNERS & NOMINEES». Art Directors Guild. Արխիվացված օրիգինալից 2018-07-25-ին. Վերցված է 2021-12-22-ին.
  40. ↑ «The African American Film Critics Association Select The Lord Of The Rings: The Return Of The King As The Top Film Of 2003». blackfilm.com. 2003-12-22. Արխիվացված օրիգինալից 2012-10-19-ին. Վերցված է 2021-12-23-ին.
  41. ↑ «Director Honored». The Baltimore Sun. 2003-12-25. էջ 2E. Վերցված է 2023-02-07-ին – via Newspapers.com.
  42. 1 2 «Russell Simmons' All Def Movie Awards return with irreverence, silliness for a second year». Los Angeles Times. 2017-02-27. Արխիվացված օրիգինալից 2021-12-22-ին. Վերցված է 2021-12-22-ին.
  43. 1 2 «'Splendor' among AFI's top movies of '03». TODAY.com. 2003-12-15. Արխիվացված օրիգինալից 2021-12-30-ին. Վերցված է 2021-12-29-ին.
  44. ↑ «AFI AWARDS 2003». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020-05-28-ին. Վերցված է 2021-12-29-ին.
  45. ↑ «18th Annual ASC Awards». American Society of Cinematographers. Արխիվացված է օրիգինալից 2007-10-06-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  46. ↑ «18th Annual ASC Awards — 2003». American Society of Cinematographers. Արխիվացված օրիգինալից 2010-03-07-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  47. 1 2 Gallo, Phil (2004-04-22). «Film, TV composers score ASCAP honors». Variety. Արխիվացված օրիգինալից 2021-06-19-ին. Վերցված է 2021-12-24-ին.
  48. ↑ «ASCAP HONORS TOP FILM AND TELEVISION COMPOSERS AND SONGWRITERS AT 19TH ANNUAL AWARDS CELEBRATION». American Society of Composers, Authors and Publishers. Արխիվացված օրիգինալից 2004-06-13-ին. Վերցված է 2021-12-24-ին.
  49. ↑ 2003年 第46回 ブルーリボン賞 [2003 46th Blue Ribbon Awards]. allcinema (ճապոներեն). Վերցված է 2021-12-23-ին.
  50. 1 2 «The 2004 Cinema Audio Society Awards For Outstanding Achievement In Sound Mixing». Cinema Audio Society. Արխիվացված օրիգինալից 2004-02-01-ին. Վերցված է 2021-12-23-ին.
  51. 1 2 «COSTUME DESIGNERS GUILD ANNOUNCES WINNERS OF ITS SIXTH ANNUAL COSTUME DESIGNERS GUILD AWARDS» (PDF). Costume Designers Guild. Արխիվացված (PDF) օրիգինալից 2004-06-21-ին. Վերցված է 2021-12-23-ին.
  52. ↑ Variety Staff (2004-02-12). «Feature costume noms». Variety. Արխիվացված է օրիգինալից 2022-01-01-ին. Վերցված է 2022-01-01-ին.
  53. 1 2 «THE 9th CRITICS' CHOICE MOVIE AWARDS WINNERS AND NOMINEES». Broadcast Film Critics Association. 2004-01-10. Արխիվացված է օրիգինալից 2011-08-06-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  54. ↑ «'Rings' cycle continues with four Critics' Choice Awards». Los Angeles Times. 2004-01-13. Արխիվացված օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  55. 1 2 Rooney, David (2004-01-06). «Jackson, 'King' top Dallas crix list». Variety. Արխիվացված օրիգինալից 2024-12-17-ին. Վերցված է 2024-11-29-ին.
  56. 1 2 «Passion wins Emma media awards». BBC. 2004-05-25. Արխիվացված օրիգինալից 2021-12-30-ին. Վերցված է 2021-12-23-ին.
  57. 1 2 Hayes, Dade (2004-01-26). «By Gollum, it's 'The King'». Variety. Արխիվացված օրիգինալից 2018-01-11-ին. Վերցված է 2021-12-15-ին.
  58. ↑ «The Last Samurai». www.goldenglobes.com. Արխիվացված օրիգինալից 2021-12-15-ին. Վերցված է 2021-12-15-ին.
  59. 1 2 «MPSE Golden Reel Awards Announced». Mix (magazine)|Mix. 2004-03-18. Արխիվացված օրիգինալից 2021-12-23-ին. Վերցված է 2021-12-23-ին.
  60. ↑ Graser, Marc (2004-01-20). «'Pirates' reels in most MPSE noms». Variety. Արխիվացված օրիգինալից 2021-02-24-ին. Վերցված է 2021-12-23-ին.
  61. ↑ ■2005(第28回)「日本アカデミー賞最優秀賞予想クイズ」. 日本アカデミー賞 [Japan Academy Film Prize] (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2005-02-20-ին. Վերցված է 2021-12-25-ին. {{cite web}}: line feed character in |script-website= at position 121 (օգնություն)
  62. ↑ 第28回日本アカデミー賞優秀作品. 日本アカデミー賞 [Japan Academy Film Prize] (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2019-01-17-ին. Վերցված է 2021-12-16-ին. {{cite web}}: line feed character in |script-website= at position 121 (օգնություն)
  63. 1 2 Feiwell, Jill (2004-01-18). «Hair, makeup nods weaved». Variety. Արխիվացված օրիգինալից 2021-12-23-ին. Վերցված է 2021-12-23-ին.
  64. ↑ Rosen, Lisa (2004-01-16). «Hollywood's great-hair day». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2021-12-23-ին. Վերցված է 2021-12-23-ին.
  65. 1 2 «MTV Movie Awards|2004». MTV. Արխիվացված օրիգինալից 2008-07-26-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  66. ↑ Mancini, Rob (2004-04-19). «'Pirates Of The Caribbean' The Flick To Beat At 2004 MTV Movie Awards». MTV News. Արխիվացված օրիգինալից 2021-12-25-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  67. ↑ Variety Staff (2004-06-07). «'King's' the thing at MTV Movie Awards». Variety. Արխիվացված է օրիգինալից 2022-06-17-ին. Վերցված է 2022-01-01-ին.
  68. ↑ «2004 MTV Movie Awards». MTVla.com. Արխիվացված օրիգինալից 2004-07-01-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  69. ↑ «DIEGO LUNA EL BUFALO DE LA NOCHE». Las Noticias México (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021-12-25-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  70. ↑ Rooney, David (2003-12-02). «'Samurai' lenser Toll draws career kudos». Variety. Արխիվացված օրիգինալից 2021-12-17-ին. Վերցված է 2021-12-17-ին.
  71. ↑ «The Last Samurai». National Board of Review. Արխիվացված օրիգինալից 2021-12-16-ին. Վերցված է 2021-12-16-ին.
  72. ↑ «2003 Award Winners». National Board of Review. Արխիվացված օրիգինալից 2020-04-29-ին. Վերցված է 2021-12-16-ին.
  73. 1 2 渡辺謙、ビデオで喜び報告/映画大賞. 日刊スポーツ [Nikkan Sports] (ճապոներեն). 2004-12-29. Արխիվացված օրիգինալից 2004-12-29-ին. Վերցված է 2021-12-23-ին.
  74. ↑ 歴代受賞者・作品 - 日刊スポーツ映画大賞. 日刊スポーツ [Nikkan Sports] (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2017-07-13-ին. Վերցված է 2021-12-23-ին.
  75. ↑ Williams, Kimberly (2003-12-30). «Online crix nod to 'King'». Variety. Արխիվացված օրիգինալից 2021-12-24-ին. Վերցված է 2021-12-24-ին.
  76. ↑ Rooney, David (2004-01-05). «'King' takes crown from 3 crix' groups». Variety. Արխիվացված օրիգինալից 2021-12-24-ին. Վերցված է 2021-12-24-ին.
  77. ↑ «2003 Awards (7th Annual)». Online Film Critics Society. 2012-01-03. Արխիվացված օրիգինալից 2019-06-26-ին. Վերցված է 2021-12-24-ին.
  78. 1 2 «Producers Guild Awards 2004». Producers Guild of America. Արխիվացված է օրիգինալից 2008-12-15-ին. Վերցված է 2021-12-17-ին.
  79. ↑ Susman, Gary (2004-01-06). «Return of the King wins Producers, Online kudos». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-12-17-ին. Վերցված է 2021-12-17-ին.
  80. ↑ «Producers Guild posts 6 nominees». Los Angeles Times. 2004-01-06. Արխիվացված օրիգինալից 2021-10-20-ին. Վերցված է 2021-12-17-ին.
  81. ↑ «Producers Guild goes for 'Rings'». Los Angeles Times. 2004-01-19. Արխիվացված օրիգինալից 2021-10-20-ին. Վերցված է 2021-12-17-ին.
  82. ↑ «Schedule & General Information». International Press Academy. Արխիվացված է օրիգինալից 2004-04-04-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  83. ↑ «Current Nominees The 2004 8th Annual SATELLITE™ Awards Nominees». International Press Academy. Արխիվացված է օրիգինալից 2004-04-02-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  84. ↑ «Motion Picture Nominees and Winners 2004 8th Annual SATELLITE™ Awards». International Press Academy. Արխիվացված է օրիգինալից 2004-04-04-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  85. ↑ DeMott, Rick (2004-05-06). «Return of the King Cleans Up At Saturn Awards». Animation World Network. Արխիվացված օրիգինալից 2016-01-01-ին. Վերցված է 2021-12-25-ին.
  86. ↑ «The 30th Annual Saturn Awards Nominations». Academy of Science Fiction, Fantasy and Horror Films. Արխիվացված է օրիգինալից 2004-10-09-ին. Վերցված է 2010-04-27-ին.
  87. 1 2 «Screen Actors Guild honors outstanding film and television performances in 13 categories at the 10th Annual SAG Awards». Screen Actors Guild. 2004-02-22. Արխիվացված օրիգինալից 2017-05-18-ին. Վերցված է 2017-06-23-ին.
  88. ↑ «Nominations announced for the 10th Annual Screen Actors Guild Awards». Screen Actors Guild. 2004-01-15. Արխիվացված է օրիգինալից 2004-08-21-ին. Վերցված է 2017-06-23-ին.
  89. ↑ King, Susan (2004-02-23). «In a Surprise, SAG Chooses Johnny Depp as Best Actor». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2016-05-27-ին. Վերցված է 2017-06-23-ին.
  90. 1 2 «2003 26th Hastings Bad Cinema Society Stinker Awards». The Envelope. Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2007-01-03-ին. Վերցված է 2021-12-24-ին.
  91. ↑ Morfoot, Addie (2004-05-18). «Kudos no idle stunt». Variety. Արխիվացված օրիգինալից 2021-12-04-ին. Վերցված է 2021-12-04-ին.
  92. ↑ «2004 taurus world stunt awards - Winners & Nominees». Taurus World Stunt Awards. Արխիվացված օրիգինալից 2018-09-12-ին. Վերցված է 2021-12-16-ին.
  93. 1 2 «2nd Annual VES Awards». Visual Effects Society. Արխիվացված օրիգինալից 2021-12-16-ին. Վերցված է 2021-12-16-ին.
  94. ↑ McCarthy, Todd (November 30, 2003). "The Last Samurai" Արխիվացված 2012-11-12 Wayback Machine. Variety. Reed Elsevier Inc. Retrieved September 17, 2012.
  95. ↑ Schultz, Cathy (2010-05-31). «The Last Samurai offers a Japanese History Lesson». History in the Movies. Արխիվացված է օրիգինալից 2010-05-31-ին. Վերցված է 2023-07-02-ին.
  96. ↑ Ivan Morris (1975), The Nobility of Failure: Tragic Heroes in the History of japanese, chapter 9, Saigō Takamori. New York: Farrar, Straus and Giroux. 978-0030108112.
  97. ↑ Goff, Keli (2014 թ․ մայիսի 4). «Can 'Belle' End Hollywood's Obsession with the White Savior?». The Daily Beast. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  98. ↑ Hughey, Matthew (2014). The White Savior Film: Content, Critics, and Consumption. Temple University Press. ISBN 978-1-4399-1001-6.
  99. ↑ «Oscar loves a white savior». Salon. 2013 թ․ փետրվարի 22.
  100. ↑ Lee, Ann (2022 թ․ մայիսի 19). «'Each little thing in my life is precious': Ken Watanabe on cancer, childhood and Hollywood cliches». The Guardian. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]