Վերջին ուսուցիչը (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին ուսուցիչը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակՎարդգես Պետրոսյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1978
ՎիքիքաղվածքՎերջին ուսուցիչը

«Վերջին ուսուցիչը», Վարդգես Պետրոսյանի վիպակներից, որը գրվել է 1978 թվականին։

Վարդգես Պետրոսյանը վիպակը սիրով և շնորհակալությամբ նվիրել է իր ուսուցիչներ՝ Աշխեն Պոլադյանին, Արուս Պողոսյանին, Անուշավան Մկրտչյանին։

Այս վիպակի համար գրողը 1979 թվականին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։

Համանուն վեպի հիման վրա Հայաստանի հանրային հեռուստաընկերությունով ցուցադրվել է 2019 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային սովորական մի օր Մովսես Խորենացու անվան դպրոցում տեղի է ունենում առեղծվածային դեպք։ Քիմիայի ուսուցչուհին մտնում է 10-րդ «բ» դասարան և տեսնում է, որ հինգ տղա և մեկ աղջիկ տաքացած պարում են, և աղջիկը կիսամերկ է։ Պատմությունը ճյուղավորվում է և հաճախ վերածվում առասպելի։ Հենց այս ժամանակ աշխատանքի է ընդունվում գրականության ուսուցիչ Վահան Մամյանը։ Նա ստանձնում է 10-րդ «բ» դասարանի դասղեկ Արամ Սանոյանի դերը, ով դրանից երկու շաբաթ առաջ հանկարծամահ էր եղել։

Առաջին անգամ 10-րդ «բ» դասարանում Մամյանը պատմում է, թե ինչպես իրենք՝ ընկերներով, պատերազմի վերջին գարնան մի ամբողջ գիշեր կարդացին «Մանոն Լեսկո»-ն, հետո երեխաներին խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուրն իր էության ինչ-որ մասով ապրի հեքիաթում։ Երեխաները զարմանում էին, որովհետև դպրոցում ռումբ էր պայթում՝ կապված պատահածի հետ, իսկ Մամյանը ոչինչ չէր ասում։

Թախծոտ աչքերով մի աղջիկ ասում է. «Դուք մեր վերջին ուսուցիչն եք»։ Իսկ Մամյանը պատասխանում է, ասելով, որ վերջին ուսուցիչ չի լինում։

Չնայած կատարված անհաջողություններին և Մամյանի՝ երեխաներին տարօրինակ թվալուն, ուսուցիչը կարողացավ շատ կարճ ժամանակում ճանաչել բոլորին և դառնալ հարազատ։ Տարեվերջին ամբողջ դասարանը գնաց Զանգվի ձոր։ Նրանք նստեցին բարձր քարաժայռին, և Մամյանն ասաց, որ նույն այդ քարաժայռին երեսուն տարի առաջ իրենք հավաքվել էին տղաներով և այրել իրենց սիրած աղջիկների անունները։

«Մենք վախենում էինք, որ կարող ենք երկուսով մի աղջկա սիրել և այդ դեպքում կկորցնենք մեր ընկերությունը։ Երեխայություն էր, իհարկե, այդպես մենք կորցրինք մեր աղջիկներին։ Հետո եղավ, որ իրար էլ կորցրինք, բայց երևի մի մեծ բան գտանք»։

Քննություններից հետո Մամյանն ասաց, որ ամեն մեկը մի թղթի վրա գրի, թե ինչ դառնություն ունի իր ընկերներից, ուսուցիչներից։ Ուսուցիչը հավաքեց թղթերը և չկարդալով ոչինչ՝ այրեց։ Մամյանն ասաց.

«Կարողացեք մոռանալ, եթե դառնացրել եք իրար»։

Աշակերտները նայեցին իրար, նայեցին իրենց տասը տարիների վերջին ուսուցչին։

Վերջում երեխաները խոստովանեցին, որ քննություններին բոլորով որոշել են մնալ նույն դասարանում։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես նրանց տարերքին…
  • Անկեղծությունը պարտավորությամբ չի լինում...
  • Բարությունն անպաշտպան է, բարությունը բռունցքներ չպիտի ունենա։ Ուրիշի բարությունը կարող է ծիծաղելի թվալ, եթե ինքդ բարի չես...
  • Ով սիրում է, նա սիրո դեսպանն է դառնում, սիրո զավակը։ Աշխարհին հարկավոր են միայն սիրուց ծնված զավակներ։
  • Ով է մեզ ավելի հաճախ խաբում քան մենք ինքներս...
  • Կարողացեք մոռանալ, եթե դառնացրել եք իրար։
  • - Այս սերունդը հինգերորդ աստիճանի հավասարում է, այդպիսի անլուծելի հավասարումներ կան։ Այս սերնդից միջին հանել և քանորդում ինչ-որ բան ստանալ անհնար է, ամեն մեկը առանձին հավասարում է, որ իր, միայն իր լուծումն ունի։ Եթե ունի։
  • - Հեքիաթներ ունեցեք։ Ձեր հեքիաթը։ Ձեր էության ինչ-որ մասով ապրեք հեքիաթի մեջ...

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են