Վերոնիկա Քրիսթիանսեն
Վերոնիկա Քրիսթիանսեն բուկմոլ՝ Veronica Egebakken Kristiansen | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Egersund, Ռուգլան, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | հանդբոլիստ |
Veronica Kristiansen Վիքիպահեստում |
Վերոնիկա Քրիսթիանսեն, (նորվ.՝ Veronica Egebakken Kristiansen,հուլիսի 10, 1990[1], Egersund, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ, դանիական «Միդտյուլան» ակումբի և նորվեգիայի հավաքականի ձախ կիսապաշտպան, 2015 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն և 2014 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2016 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերոնիկա Քրիսթիանսենը կարիերան նոր սկսելուց պահից հանդես է եկել նորվեգական «Մյոնդալեն» և դանիական «Ռեյսթադ» ակումբներում։ Իր կարիերայում հաջորդ ակումբը եղել է «Վոգ Վայպերսը»՝ Քրիստիանսանից[2]։ 2011 թվականին նա անցել է Երկրորդ նորվեգական լիգայի կազմի մեջ՝ «Գլասվերկետում»[3], կազմի մեջ մտնելու պահից հարվածել է 203 գոլ և ակումբը դուրս է բերել պոստենլիգա[4]։ 2013/2014 թվականների մրցաշրջանում նա 140 գնդակով ռմբարկուների մեջ զբաղեցրել է 2-րդ տեղը[5]։ 2015 թվականի ամռանը Քրիսթիանսենը անցել է դանիական «Միդթյուլան», առաջին լիգայից, որում հաղթել է Դանիայի գավաթը նույն թվականին[6]։
Հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերոնիկա Քրիսթիանսենը մինչև 18 տարեկանը Նորվեգիայի հավաքականում ունեցել է 14 խաղ, և 30 խաղ մինչև 20 տարեկանը[7], և 2010 թվականի Աշխարհի առաջնությունում մինչև քսան տարեկանների թիմերի շարքում հաղթել է[8]։ 2013 թվականի մարտի 20-ին Վերոնիկան խաղացել է առաջին խաղը, ընդդեմ Դանիայի հավաքականի։ Թիմի հետ միասին, 2013 թվականին հաղթել է աշխարհի առաջնությունում (վեց գոլ՝ յոթ հանդիպումներում), բայց Նորվեգիան պարտվել է քառորդ եզրափակչում[9]։ 2014 թվականին Վերոնիկան հաղթել է Եվրոպայի առաջնությունը, 2015 թվականին աշխարհի առաջնությունում, իսկ արդեն 2016 թվականին Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերոնիկան ունի քույրեր՝ Շարլոտան և Ժանետը, ովքեր նույնպես հանդես են գալիս Նորվեգիայի հանդբոլի առաջնությունում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Veronica_Kristiansen
- ↑ Topscore Postenligaen Kvinner Vipers Kristiansand (Våg HK) Sesongen 2009/2010 (նորվ.)
- ↑ 3,0 3,1 Fikk pangstart i seriedebut (նորվ.)
- ↑ Topscore 1. divisjon Kvinner Sesongen 2011/2012 (նորվ.)
- ↑ Topscore Postenligaen kvinner Sesongen 2013/2014 (նորվ.)
- ↑ FCM henter norsk back-profil Արխիվացված 2016-03-03 Wayback Machine (դան.)
- ↑ Landskampstatistikk (նորվ.)
- ↑ Verdensmestere i junior-VM i håndball (նորվ.)
- ↑ Cumulative Statistics (անգլ.)
- ↑ Norsk EM-gull (նորվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերոնիկա Քրիսթիանսեն Արխիվացված 2020-02-22 Wayback Machine
- Վերոնիկայի էջը Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2015-11-15 archive.today (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Քրիսթիանսեն» հոդվածին։ |
|