Վերոնիկա Բոկետե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերոնիկա Բոկետե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 9, 1987(1987-04-09)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Սանտյագո դե Կոմպոստելա, Իսպանիա[1]
Հասակ 1,62 մետր[2] և 1,63 մետր[3]
Քաշ 54 կիլոգրամ
Դիրք հարձակողական ոճի կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Պարի Սեն Ժերմեն
Համար 21
Պատանեկան կարիերա
Իսպանիա Խուվենտու Ագինյո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2008 Իսպանիա Սարագոսա 83 (40)
2008-2010 Իսպանիա Էսպանյոլ 68 (39)
2010 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բաֆալո Ֆլեշ 9 (9)
2010 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ՉԻկագո Ռեդ Սթարս 3 (1)
2010-2011 Իսպանիա Էսպանյոլ 29 (41)
2011 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա Ինդեպենդենս 13 (5)
2011 Ռուսաստան Էներգիա 5 (1)
2012-2014 Շվեդիա Տյուրեսյո 39 (13)
2014 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փորթլենդ Թորնս 15 (4)
2014-2015 Գերմանիա Ֆրանկֆուրտ 21 (7)
2015-2016 Գերմանիա Բավարիա 9 (0)
2016– Ֆրանսիա Պարի Սեն Ժերմեն 21 (7)
Ազգային հավաքական
2004-2006 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 23 (10)
2007– Գալիսիա Գալիսիա 3 (2)
2008– Իսպանիա Իսպանիա 56 (38)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 3 ապրիլի, 2017:

Վերոնիկա «Վերո» Բոկետե Խյադանս (իսպ.՝ Verónica Boquete Giadáns, ապրիլի 9, 1987(1987-04-09)[1], Սանտյագո դե Կոմպոստելա, Իսպանիա[1]), իսպանացի ֆուտբոլիստ, որ խաղում է հարձակողական ոճի կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում։ Հանդես է գալիս ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբում և Իսպանիայի հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնիկա Բոկետեն իր կարիերան սկսել է «Խուվենտո Ագինյո» ակումբում։ Ապա խաղացել է «Սարագոսայի» և «Էսպանյոլի» կազմում, ինչպես նաև ԱՄՆ տարբեր լիգաների մի շարք ակումբներում։ «Էսպանյոլի» կազմում երկու անգամ նվաճել է Թագուհու գավաթը։ 2010/11 մրցաշրջանում դարձել է առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 39 գոլ։

2011 թվականին՝ WPS մրցաշրջանի ավարտից հետո, Վորոնեժի «Էներգիա» ակումբի կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգային[4]։

2012 թվականի հունվարին երկամյա պայմանագիր է կնքել «Տյուրեսո» ակումբի հետ[5]։

2014 թվականի ապրիլի 7-ին WPS-ում ֆուտբոլիստի վրա տարածվող իրավունքները անցել են «Փորթլենդ Տորնսին»[6]։ Վերջինիս կազմում Վերոնիկան իր նորամուտը կատարել է 2014 թվականի հունիսի 7-ին[7]։

2014 թվականի օգոստոսի 25-ին՝ «Փորթլենդի» համար մրցաշրջանի ավարտից հետո, Վերոնիկա Բոկետեն պայմանագիր է կնքել գերմանական «Ֆրանկֆուրտ» ակումբի հետ[8].

2015 թվականի մայիսի 27-ին տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»[9]։

2016 թվականին Վերոնիկա Բոկետեն տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի հավաքականի կազմում Վերոնիկա Բոկետեն 2004 թվականին հաղթել է Եվրոպայի աղջիկների առաջնությունում։

2005 թվականի փետրվարին լատարել է իր նորամուտը առաջին հավաքականի կազմում՝ մասնակցելով Նիդերլանդների դեմ ընկերական խաղին[10]։

2013 թվականի հունիսին Իգնասիո Կերեդայի կողմից ընդգրկվել է հավաքականի կազմում՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը[11]։

2015 թվականին Վերոնիկա Բոկետեն եղել է հավաքականի ավագը, որը կատարել է իր նորամուտը աշխարհի առաջնությունում[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Էսպանյոլ

  • Իսպանիայի գավաթ – 2009, 2010

Շվեդիա Տյուրեսո

  • Շվեդիայի առաջնություն – 2012

Գերմանիա Ֆրանկֆուրտ

  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա - 2014/15

Գերմանիա Բավարիա

  • Գերմանիայի առաջնություն – 2015/16

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Իսպանիա

  • Եվրոպայի առաջնություն (մինչև 19 տարեկաններ) – 2004
  • Ալգարվեի գավաթ – 2017

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսին հրատարակել է իր կենսագրությունը «Vero Boquete, la princesa del deporte rey» խորագրով։ Գիրքը գրվել է Marca թերթի լրագրող Դավիդ Մենայոյի կողմից[13]։

2013 թվականին change.org կայքում հրատարակել է Electronic Arts ընկերության պրոդյուսերներին ուղղված հանրագիր՝ առաջարկելով կանանց ֆուտբոլն ընդգրկել FIFA շարքում։ Մի քանի օրվա ընթացքում հանրագիրը հավաքել է 20 000 ստորագրություն[14]։ Կանանց ֆուտբոլի տասներկու հավաքականներ հայտնվել են FIFA 16 խաղում, որը թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերին[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.elcorreogallego.es/especiales/gallegos-premiados/gallegos-premiados-2012/premio-gallegos-ano-futbolista-veronica-boquete-KBCG720497
  2. Footoféminin.fr (ֆր.)
  3. Soccerway(բազմ․)
  4. «Verónica and Conti join Energiya Voronezh». uefa.com.
  5. «Verónica Boquete ficha por el Tyresö». marca.com.
  6. «Thorns FC acquire Spanish international Verónica Boquete». timbers.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. «NWSL MATCH RECAP Portland Thorns FC 0, Western New York Flash 5». timbers.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. «Der 1. FFC Frankfurt verpflichtet die spanische Nationalspielerin Véronica Boquete». ffc-frankfurt.de. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Vero Boquete ficha por el Bayern Münich». marca.com.
  10. «International Matches (Women) 2005». rsssf.com.
  11. «Spain stick with tried and trusted». uefa.com.
  12. «Women's World Cup 2015 - South Korea 2-1 Spain: Kim Soo-yun nets late strike as team secure first ever win at tournament to progress to knockout stages». dailymail.co.uk.
  13. «Vero Boquete, primera futbolista española que publica su biografía». marca.com.
  14. «For Veronica Boquete, the road to the FIFA Women's World Cup has been a bumpy ride». sports.yahoo.com.
  15. «Twelve women's national teams to feature in EA Sports' FIFA 16». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]