Վերներ Պանտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերներ Պանտոն
Դիմանկար
Պանտոնի լուսանկարը Էրլինգ Մանդելմանի կողմից
Ծնվել էփետրվարի 13, 1926(1926-02-13)[1][2][3][…]
ԾննդավայրGamtofte Parish, Ասենս, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[4]
Մահացել էսեպտեմբերի 5, 1998(1998-09-05)[1][5][6][…] (72 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա[4]
ԳերեզմանGarnison Cemetery
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա[7][8]
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտությունդիզայներ, ճարտարապետ, համալսարանի դասախոս, furniture designer և ինտերիերի դիզայներ
Կայքverner-panton.com
Commons-logo.svg Verner Panton Վիքիպահեստում

Վերներ Պանտոն (անգլ.՝ Verner Panton, փետրվարի 13, 1926(1926-02-13)[1][2][3][…], Gamtofte Parish, Ասենս, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[4] - սեպտեմբերի 5, 1998(1998-09-05)[1][5][6][…], Կոպենհագեն, Դանիա[4])՝ 20-րդ դարի ամենաազդեցիկ կահույքի և ինտերիերի դիզայներներից մեկը Դանիայում։ Իր կարիերայի ընթացքում նա ստեղծել է նորարարական և ֆուտուրիստական նմուշներ տարբեր նյութերով, հատկապես պլաստտիկից, վառ և էկզոտիկ գույներով։ Նրա ոճը «1960-ականներ»-ի էր, բայց կրկին հայտնի դարձավ 20-րդ դարի վերջին։ 2004 թվականի դրությամբ Պանտոնի կահույքի ամենահայտնի մոդելները դեռևս արտադրության մեջ են (մասնավորապես «Վիտրա» ընկերությունում)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանտոնն արդեն փորձառու արտիստ էր Օդենսե քաղաքում, երբ նա գնաց Դանիական գեղարվեստի թագավորական ակադեմիա Կոպենհագենում՝ ճարտարապետություն սովորելու, որն ավարտեց 1951 թվականին։ Իր կարիերայի առաջին երկու տարիների ընթացքում ՝ 1950–1952 թվականներին, նա աշխատել է մեկ այլ դանիացի ճարտարապետ՝ Առնե Յակոբսենի կահույքի դիզայնի ճարտարապետական պրակտիկայում։ Պանտոնը հայտնվել է «հանճար»-ների շարքում և հիմնել է սեփական դիզայներական և ճարտարապետական գրասենյակը։ Նա լավ հայտնի դարձավ իր նորարարական ճարտարապետական առաջարկներ՝ ներառյալ ծալովի տունը (1955 թվական), ստվարաթղթե տունը և պլաստիկ տունը (1960 թվական)։ 1950-ական թվականների վերջին նրա աթոռի դիզայնը դարձել է ոչ ավանդական՝ առանց ոտքերի կամ արտահայտիչ մեջքի։ 1960 թվականին Պանտոնը հանդիսանում էր առաջին պլաստիկ աթոռի դիզայները։ Պոլիպրոպ աթոռը մասսայականորեն արտադրվեց և դարձավ նրա ամենահայտնի նմուշը` հիմնված օրգանական ձևերի վրա, որոնք ընդօրինակում են մարդու մարմնի ուրվագծերը, այս դեպքում` լեզուն[9]։

Պանտոնի աթոռի տարբերակը 1967 թվական

1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին Վերներ Պանտոնը փորձ կատարեց ամբողջ միջավայրի ձևավորման համար. արմատական և հոգեբանական ինտերիեր, որոնք իր կոր կահույքի, պատերի, տեքստիլի և լուսավորության անսամբլն էին։ Նա, թերևս, առավել հայտնի է մի շարք ինտերիերի դիզայնով՝ Բայերի տարեկան արտադրանքի ցուցահանդեսի համար[10], որը անցկացվում է էքսկուրսիոն նավակներում, մեկն այժմ պահպանվում է թանգարանում։ Նա հայտնի է նաև Եվրոպայում գտնվող հյուրանոցով, որտեղ օգտագործում էր շրջանաձև նախշեր և գլանաձև կահույք։

Բացի այդ, Պանտոնը լավ հայտնի է իր նորարարական դիզայնով ՝ Համբուրգում գերմանական հայտնի հրատարակությոան՝ «Der Spiegel»-ի համար։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կոնե» աթոռ (1958 թվական)
  • «Պանտոն» աթոռ (1967 թվական)
  • «Սիրամարգ» աթոռ
  • Վերներ Պանտոնի «Տէաձև» աթոռ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 sa mere la grosse pute
  3. 3,0 3,1 grosse pute (դան.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artists + Artworks
  5. 5,0 5,1 5,2 Verner Panton
  6. 6,0 6,1 6,2 Verner Panton (դան.)
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. Hoffman Anna։ «Sex and the Sixties: Verner Panton's Pop Fantasia»։ Apartment Therapy։ Վերցված է 28 July 2020 
  10. «Vitra Design Museum»։ Արխիվացված է օրիգինալից 5 March 2016-ին։ Վերցված է 26 February 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]