Jump to content

Վերմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերմակ
Ենթադասcovering, տեքստիլային գործվածք Խմբագրել Wikidata
ԿիրառությունըՋերմամեկուսացում, քուն Խմբագրել Wikidata
Նյութտեքստիլային գործվածք, Բուրդ, mohair, Քիմիական մանրաթել, fleece Խմբագրել Wikidata
Ձմեռային տաք վերմակ ատլասե երեսով

Վերմակ, մարմինը ծածկելու համար օգտագործվող անկողնային պարագա։ Ավանդաբար պատրաստվում է բրդից, բայց վերջերս նաև սինթետիկ մանրաթելերից[1]։

Հնում վերմակի մի ձևին անվանում էին «Կամբալա»: 7-րդ դարի չինացի ճանապարհորդ և գիտնական Շուանզանգը հիշատակել է այս նյութը իր մ.թ. 629-645 թվականներին Հնդկաստան կատարած ճանապարհորդության մասին[2]: Նա «Կամբալան» անվանում է ոչխարի կամ այծի մազերից պատրաստված բրդյա պարագա: Այն դասակարգել է որպես հագուստի համար նախատեսված մաս: Սանսկրիտում Կամբալա բառի իմաստը «բրդյա վերմակ» է[3]։ Հնդկաստանի հին տեքստի՝ Աթհարվավեդայի համաձայն, կամբալան ընդհանուր տերմին է այնպիսի նյութերի համար, ինչպիսիք են շալերը և վերմակները։ Կաննադայում և թամիլերենում հայտնի որպես «Կամբալի»։ Այս հաստ, կոպիտ վերմակները հյուսված են ոչխարի բրդից, որի հյուսվածքը չափազանց կոպիտ և խիտ է՝ ձմռանը բավարար ջերմություն ապահովելու համար[2]

Վերմակների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաց բրդով վերմակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • բնական դաբաղված կաշվից պատրաստված վերմակներ բրդով (դուրհան)
  • ձմեռային բրդյա վերմակներ (կրկնակի)
  • ամառային բրդյա վերմակներ
  • պլեդ

Լցոնած վերմակներ՝ բնական հումքով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամառային վերմակ

Սինթետիկ վերմակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • պոլիեսթեր
  • սինտիպոն
  • պոլիեսթերային մանրաթել
  • ակրիլ
  • հոլոֆայբեր

Հատուկ վերմակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • տնային տաք, փրկարարական վերմակ
  • ջերմային վերմակ
  • բուժական վերմակ
  • խառը լցոնով վերմակներ
Բարակ վերմակ

Վերմակների տիպեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կարված – արտադրության ինքնարժեքով ամենաէժանը։ Այդպիսի վերմակներում լցոնիչը տեղափոխվում է, մշտապես առաջանում են դատարկ հատվածներ և լցոնչի գնդիկներ կամ կուտակումներ։
  • Կարոստեպ – նման է կարված վերմակին, սակայն ամբողջ մակերեսով արված է ձևավոր կար (ութնյակ, խաչաձև և այլն)։ Ունի ավելի լավ ջերմամեկուսիչ հատկություններ, սակայն կարելուց հետո ասեղի անցքերը կարող են թույլ տալ լցոնիչի դուրս գալուն։
  • Կասետային – ամենաթանկ, բայց միևնույն ժամանակ ամենաբարձրորակ վերմակներն են։ Կազմված են առանձին կարած հատվածներից՝ կասետներից (սեկցիաներից), որոնք լցոնված են առանձին։

Վերմակների ստանդարտացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Ռուսաստանում գործում է ГОСТ 51554-99 պետական ստանդարտը, որը վերաբերում է տեքստիլ նյութերից պատրաստված պատրաստի անկողնային վերմակներին։ Այս ստանդարտը սահմանում է վերմակների չափսերի վերահսկման մեթոդը և դրանց պիտակավորման (նշագրման) պահանջները[4]։

Վերմակ տարբեր կտորներից կարված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Одеяла // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство === торговой литературы, 1959. — Т. VI. — Стб. 475—491.
  2. 1 2 Watters, Thomas (1904). On Yuan Chwang'S Travels in India, 629-645 A. D. p. 149. The third group is the kambala. This word, which denotes "woollen cloth" and "a blanket"
  3. ↑ Handwoven fabrics of India. Ahmedabad: Mapin Pub. 1989. pp. 61, 33. ISBN 978-0-944142-26-4.
  4. ↑ «Изделия текстильные готовые (ГОСТ Р 51554-99)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.