Բզղոն (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վերին Բուզգովից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բզղոն (այլ կիրառումներ)
Գյուղ
Բզղոն
Yuxarı Buzqov
Կոորդինատներ: 39°31′25″ հս․ լ. 45°21′55″ ավ. ե. / 39.52361° հս․. լ. 45.36528° ավ. ե. / 39.52361; 45.36528
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Շրջան Բաբեկի շրջան
Բնակչություն 154 մարդ (2010)
Ազգային կազմ Ադրբեջանցիներ
Կրոնական կազմ Շիա իսլամ
Ժամային գոտի UTC+4
##Բզղոն (գյուղ) (Ադրբեջան)
Red pog.png

Բզղոն (այժմ կոչվում է Վերին Բուզգով կամ Յուխարի Բուզգով[1] (ադրբ.՝ Yuxarı Buzqov), գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։ Տեղակայված է Ճահուկ վտակի ամենավերին հոսանքում, Ճահուկ գավառակենտրոնից 16-17 կմ հեռավորության վրա[2]։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի հաղորդած տվյալների՝ Բզղոնը 13-րդ դարում Տաթևի վանքին վճարել է 12 միավոր հարկ[2]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին, երբ հայերը բռնագաղթվում են պատմական Ըզղոնից, նրա եկեղեցին, գերեզմանատունը և այլ հուշարձաններ արագորեն ավերվում են[2]։

Գյուղի մերձակայքում է գտնվում մ․թ․ա․ 2-1-ին հազարամյակի կեսերին վերաբերվող հնավայր[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 170 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]