Վերա Պոպովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Պոպովա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1867(1867-09-17)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 25, 1896(1896-04-25) (28 տարեկան)
Մահվան վայրԻժևսկ, Սարապուլսկի նրբանցք, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
ԿրթությունԲեստուժևի դասընթացներ և Ժնևի համալսարան
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրԲեստուժևի դասընթացներ
ԱմուսինYakov Popov?
Vera Bogdanovskaya Popova Վիքիպահեստում

Վերա Եվստաֆիեվնա Պոպովա (ռուս.` Вера Евстафьевна Попова, սեպտեմբերի 17, 1867(1867-09-17), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1896(1896-04-25), Իժևսկ, Սարապուլսկի նրբանցք, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն), ռուս քիմիկոս։ Նա Ռուսաստանի առաջին կին քիմիկոսներից էր[1] և քիմիայի ձեռնարկի առաջին ռուս կին հեղինակը[2]։ Նա, հավանաբար, դարձավ առաջին կինը, որը մահացավ քիմիական պատահարից իր լաբորատորիայում պայթյունի հետևանքով[3]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Բոգդանովսկայան ծնվել է 1868 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Նրա հայրը` Եվստաֆի Իվանովիչ Բոգդանովսկին, վիրաբուժության պրոֆեսոր էր։ Նրա ծնողները իրենց երեք երեխաների կրթությունը կազմակերպել են տանը։ 1878 թվականին 11 տարեկանից Վերան սկսեց սովորել Սմոլնիի ինստիտուտում։ 1883 թվականից սկսած, նա չորս տարի անցկացրեց Բեստուժևյան դասընթացներում, իսկ դրանից հետո նա երկու տարի աշխատեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի և Ռազմական վիրաբուժության ակադեմիայի լաբորատորիաներում։ 1889 թվականին Բոգդանովսկայան թողեց Ռուսաստանը Շվեյցարիայի համար, որտեղ նա Ժնևի համալսարանում պաշտպանեց դոկտորական թեզը քիմիայից։ Նա պաշտպանության հետազոտությունն անցկացրեց դիբենզիլ կետոնի թեմայով 1892 թվականին[4]։ Բոգդանովսկայան ցանկանում էր աշխատել H-C≡P-ի վրա (մեթիլիդինֆոսֆան), բայց նրա դոկտորականի ղեկավար պրոֆեսոր Կարլ Գրեբեն հորդորեց նրան դրա փոխարեն կենտրոնանալ դիբենզիլ կետոնի վրա[3]։ Նա Ժնևում աշխատեց նաև դոկտոր Ֆիլիպ Օգյուստ Գյուիի հետ, որն աշխատում էր ստերեոքիմիայի բնագավառում[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողներ Բեստուժևյան դասընթացների քիմիական լաբորատորիայում

Բոգդանովսկայան վերադարձավ Սանկտ Պետերբուրգ 1892 թվականին աշխատելու Բեստուժևյան դասընթացներում, որտեղ նա քիմիա էր դասավանդում։ Սա 1878 թվականին հիմնադրված մի կառույց էր, որը խրախուսում էր ռուս կանանց մնալ Ռուսաստանում սովորելու համար։ Նա աշխատում էր որպես պրոֆեսոր Լվովի ասիստենտ` ուսանելով ստերեոքիմիայի առաջին դասընթացները։ Նրա հեղինակությունը որպես դասախոս և կրթելու գիտելիքը հնարավորություն տվեցին նրան գրել իր առաջին գիրքը` քիմիայի հիմունքների ձեռնարկը[2]։ Նա գրել է գրախոսություն, թարգմանել է գիտական հոդվածներ քիմիայից և իր պրոֆեսորի հետ միասին հրատարակել է 1886 թվականին մահացած Ալեքսանդր Բուտլերովի ստեղծագործությունները[4] : 1891-1894 թվականներին Նա հրապարակեց մի շարք փաստաթղթեր, հիմնվելով իր դոկտորական թեզի վրա։

Նա միայն քիմիկոս չէր։ նա նաև հետաքրքրված էր միջատաբանությամբ, գրելով և լեզուներով։ 1889 թվականին նա հրատարակեց մեղուների հետ աշխատանքի նկարագրությունը։ Բոգդանովսկայան հրատարակեց իր կարճ պատմվածքները, ինչպես նաև ֆրանսիացի կարճ պատմվածքների հեղինակ Գի դը Մոպասանի թարգմանությունները[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Bogdanovskaya left Saint Petersburg and married General Jacob Kozmich Popov in 1895. He was older than she and a director of a military steel plant, and she demanded that he build her a laboratory where she could continue her chemistry.[3] They lived in Izhevskii Zavod, a town under military control that was dedicated to weapon manufacture.[4] It has been suggested that her marriage may have been one of convenience, as it was known that Russian women sometimes married just to escape the conventions of society.[5]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոպովան մահացել է 1896 թվականի մայիսի 8-ին (Գրիգորյան օրացույց; հուլյան օրացույցով 26 ապրիլի)[4][5] (the date is sometimes given as 1897 in English sources) պայթյունի նհետևանքով, որը տեղի ունեցավ, երբ նա փորձում էր սինթեզել H-C≡P-ն (մեթիլիդինֆոսֆան), հիդրոգեն ցիանիդի քիմիական համարժեքը[3]։ Նա 28 տարեկան էր։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

H-C≡P քիմիական միացությունը, որը նա փորձում էր սինթեզել իր մահվան ժամանակ, չի հաջողվել ստեղծել մինչև 1961 թվականը, երբ այն սինթեզվեց ֆոսֆինից և ածխածնից[6]։ Այն մոտ -120 °C չափազանց ինքնաբռնկվող և պոլիմերիզացվող է։ Նրա եռման աստիճանը -120 °C է և այն կարող է այրվել նույնիսկ շատ ցածր ջերմաստիճանում, երբ շփվում է օդի հետ[6]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոպովային նշանակալից հարգանքի տուրք է մատուցվել «Ռուսաստանի ֆիզիկայի քիմիայի ընկերության ամսագրում»[7]։ Կարճ մահախոսակն է հայտնվել «Նեյչր» գիտական հանդեսում[8] և կարճ ծանուցում Science ամսագրում.[9]: Իսկ քիմիկոս Վլադիմիր Իպատիեվի մի զեկույցում նշվում էր, որ նա կարող էր թունավորվել իր փորձից կամ ինքնասպանություն գործած լինել, սակայն այս տեսակետը այլ զեկույցների կողմից չի աջակցվում[5]։

Նրա վաղ մահը հանգեցրեց ամուսնու կողմից իր կնոջ հիշատակի համար հիմնադրամի ստեղծմանը՝ օգնելու կնոջ աշակերտներին։ Նրա դիմանկարը ցուցադրվում է Կանանց քոլեջում, որտեղ նա սովորել էր։

Պոպովան ճանաչում ձեռք բերեց դիբենզիլ կետոնի դասակարգմամբ։ Այն դրեց ացետոնցիանոհիդրինից սինթետիկ ակրիլային խեժերի ստեղծման հիմքը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ledkovskaia-Astman Marina, Rosenthal Charlotte, Zirin Mary Fleming (1994)։ Dictionary of Russian Women Writers։ Westport, CT: Greenwood Publishing Group։ ISBN 978-0-313-26265-4 
  2. 2,0 2,1 Rulev Alexander Yu., Voronkov, Mikhail G. (2013)։ «Women in chemistry: a life devoted to science»։ New Journal of Chemistry 37 (12): 3826։ doi:10.1039/C3NJ00718A 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Rayner-Canham Marelene, Rayner-Canham Geoffrey (2001)։ Women in Chemistry: Their Changing Roles from Alchemical Times to the Mid-twentieth Century։ Philadelphia: Chemical Heritage Foundation։ էջ 64։ ISBN 978-0-941901-27-7 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Anne C. Hughes, "Vera Evstaf'evna Bogdanovskaia," in Marilyn Ogilvie, Joy Harvey, and Margaret Rossiter (eds.), Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives from Ancient Times to the Mid-Twentieth Century. New York: Routledge, 2014; pg. 153.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Elder Eleanor S (April 1979)։ «The Deadly Outcome of Chance-Vera Estaf'evna Bogdanovskaia»։ Journal of Chemical Education 56 (4): 251–2։ Bibcode:1979JChEd..56..251E։ doi:10.1021/ed056p251 
  6. 6,0 6,1 Gier TE (1961)։ «HCP, A Unique Phosphorus Compound»։ Journal of the American Chemical Society 83 (7): 1769։ doi:10.1021/ja01468a058 
  7. Gustavsona G. (1897)։ «A few words about Vera Estaf'evna Bogdanovskaia»։ Journal of the Russian Physical Chemical Society 29: 147–151 
  8. «Obituary»։ Nature 56 (1441): 132։ հուլիսի 16, 1897։ Bibcode:1897Natur..56R.129.։ doi:10.1038/056129c0 
  9. «Scientific Notes and News»։ Science 6 (133): 96։ 1897։ Bibcode:1897Sci.....6...94.։ doi:10.1126/science.6.133.94