Վերա Պավլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Պավլովա
Ве́ра Анато́льевна Па́влова
Ծնվել էմայիսի 4, 1963(1963-05-04)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, երաժշտագետ և երգչուհի
Քաղաքացիություն Ռուսաստան,  ԽՍՀՄ և  ԱՄՆ
Կայքverapavlova.ru
 Vera Pavlova Վիքիպահեստում

Վերա Պավլովա (ռուս.՝ Ве́ра Анато́льевна Па́влова, աղջկական ազգանունը՝ Դեսյատովա, մայիսի 4, 1963(1963-05-04)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի։

Ծնվել է 1963 թվականին։ Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի երաժշտության պատմության բաժինը։ Աշխատել է Շալյապինի տուն-թանգարանում որպես զբոսաշրջավար, հրատարակել երաժշտագիտական էսսեներ, 10 տարի երգել է եկեղեցական երգչախմբում։

Բանաստեղծություններ սկսել է գրել 20 տարեկանում, դստեր ծննդից հետո։ Նա ճանաչման է արժանացել «Սեգոդնյա» թերթում հրապարակված 72 բանաստեղծությունների շարքով։

Ապրում է Մոսկվայում[2]։

Վերա Պավլովան հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեղքերիս թողություն եմ տալիս...»; «Ինչպես Մարիամը, ինչպես Ժաննան...»; «Առավոտ շուտ մայրիկը շտապեց գործի...»; «Բռնվեցի՞ր, բարեկամս։ Վանդակում ես...»; «Կաշվից դուրս եմ գալիս, որ քեզ մաշկով զգամ...»; «Մոմը վառվում է սեղանի վրա...»; «Ինձ նկարիր զրահակիր...»; «Ես քո հուշարձանն էի...»; «Նստես գետափին...»; «և ամեն օր...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 245-253։ Թարգմ.՝ Ներսես Աթաբեկյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 244։