Վերա Պաուվ
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1963 (63 տարեկան) | ||
| Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ | ||
| Հասակ | 1,69 ± 0,001 մետր[1] | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Վերա Պաուվ (հոլ.՝ Vera Pauw, հունվարի 18, 1963, Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստուհի, որը հանդես է եկել Նիդերլանդների հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերա Պաուվը տարվել է ֆուտբոլով՝ բակում խաղալով հարևան տղաների հետ։ Երբ նա 13 տարեկան էր, նա ընդունվեց ֆուտբոլային բաժնի աղջիկների թիմ:
Ես բակում միակ աղջիկն էի, ուստի փողոցում ֆուտբոլ էի խաղում եղբայրներիս և նրանց ընկերների հետ[2]:
Վերա Պաուվը խաղացել է հոլանդական ՍՎ «Բրեդորոդես» և ՎՍՎ «Վրեսվեյկ» ակումբներում։ Նա առաջին հոլանդացի ֆուտբոլիստն էր, ով խաղացել է իտալական ակումբի կազմում։ Այդ ակումբը եղել է «Մոդենան» 1988-1990 թվականներին: Նիդերլանդներ վերադառնալուց հետո Վերա Պաուվը կարիերան շարունակել է «Պյուկ Դևենտեր» և «Սաստյում» ակումբներում:
Նիդերլանդների ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականում նորամուտը նշել է 1983 թվականին՝ ընդհանուր առմամբ հավաքականի կազմում անցկացնելով 15 տարի։ Հավաքականում կարիերան ավարտել է ակումբային կարիերայի հետ միաժամանակ 1998 թվականին, այս տարիների ընթացքում ազգային հավաքականի կազմում անցկացրել է 89 խաղ և խփել 2 գնդակ։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո գլխավորել Է Շոտլանդիայի կանանց հավաքականը։ Այդ ժամանակ նրա ամուսինը՝ հոլանդացի մարզիչ Բերտ վան Լինգենը, շոտլանդական «Ռեյնջերսի» Դիկ Ադվոկատի օգնականն էր[2]։ Բերտ վան Լինգենը Հոլանդիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչն էր այն տարիներին, երբ Վերա Պաուվը հանդես էր գալիս ազգային թիմում:
2004 թվականին Վերա Պաուվը վերադարձել է Նիդերլանդներ, որտեղ գլխավորել է կանանց ազգային հավաքականը։ 2005 թվականի մայիսին, Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունում անցնելով վերապատրաստման դասընթաց, դարձել է հոլանդացի կին մարզիչներից առաջինը, ով ստացել է ՈՒԵՖԱ-ի Pro արտոնագիրը[3]։ Հոլանդիայի հավաքականի հետ նա դուրս է եկել Ֆինլանդիայում անցկացված Եվրո-2009-ի եզրափակիչ մրցաշար։ Առաջնությունում հոլանդուհիները սենսացիոն կերպով հասել են կիսաեզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարում զիջելով Անգլիայի աղջիկներին՝ Նորվեգիայի հավաքականի հետ կիսել են 3-4-րդ տեղերը: 2010 թվականի մարտի 25-ին Վերա Պաուի և Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միության միջև աշխատանքային հարաբերությունները խզվեցին։
2010 թվականի հունիսին Վերա Պաուվը նշանակվեց Ռուսաստանի կանանց հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնում։ Տղամարդկանց հավաքականի տեխնիկական տնօրենի նմանատիպ պաշտոն է զբաղեցրել Ռուսաստանի տղամարդկանց հավաքականում Դիկ Ադվոկատի օգնական Բերտ վան Լինգենը։ 2011 թվականի ապրիլին Վերա Պաուվը նշանակվեց Ռուսաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ՝ այդ պաշտոնում փոխարինելով Իգոր Շալիմովին։ Պաուվի գլխավորությամբ Ռուսաստանի կանանց հավաքականը ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել, միայն երեք ընկերական հանդիպում՝ երկուսը Չինաստանի հավաքականի և մեկը Ուկրաինայի հավաքականի հետ: 2011 թվականի սեպտեմբերին Վերա Պաուվը Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել էր ֆրանսիացի մասնագետ Ֆարիդ Բենստիտիին։ Ինքը՝ Վերա Պաուվը, շարունակել է աշխատել որպես հավաքականի տեխնիկական տնօրեն՝ եղել է Ռուսաստանի ֆուտբոլային միության կանանց ֆուտբոլի զարգացման համակարգող։ 2012 թվականի հունիսի վերջին ՌՖՄ-ի հետ նրա պայմանագրի ժամկետը լրացել էր։
2014 թվականի մարտին գլխավորել Է ՀԱՀ-ի կանանց հավաքականը՝ պայմանագիր կնքելով Հարավաֆրիկյան ֆուտբոլային ասոցիացիայի հետ[4]։ Հոկտեմբերին 2014 թվականի Աֆրիկայի առաջնությունում, որը տեղի ունեցավ Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում, Վերա Պաուի սաները խմբից դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ: Առաջին խաղում ՀԱՀ-ի հավաքականը 0-1 հաշվով զիջեց Կամերունի հավաքականին, երկրորդում միայն 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Գանայի հավաքականի հետ, իսկ երրորդ խաղում 5-1 հաշվով ջախջախեց Ալժիրի հավաքականին և դուրս եկավ խմբից՝ խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերության պատճառով: Կիսաեզրափակիչում Պաուի թիմը 2-1 հաշվով զիջեց Նիգերիային, իսկ հետո Երրորդ տեղի համար խաղում 0-1 հաշվով զիջեց Կոտ դ'Իվուարի հավաքականին: Աֆրիկայի առաջնության չորրորդ տեղը Հարավային Աֆրիկայի հավաքականին թողեց առանց 2015 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու, քանի որ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացան միայն երեք առաջին տեղերը զբաղեցրած թիմերը: Սակայն, չնայած ոչ այնքան գոհացուցիչ արդյունքին, Հարավաֆրիկյան ֆուտբոլի ֆեդերացիան 2015 թվականի հունվարին երկարաձգել է պայմանագիրը Վերա Փաուվի հետ[5]։
Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարում ՀԱՀ-ի հավաքականը ստացել է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիային հատկացված երկու ուղեգրերից մեկը, երկրորդ ուղեգիրը ստացել Է Զիմբաբվեի հավաքականը: Ընտրական մրցաշարի ընթացքում Վերա Պաուի սաները հաղթել են Գաբոնի, Քենիայի և Հասարակածային Գվինեայի հավաքականներին: Ռիոյի օլիմպիական մրցաշարում ՀԱՀ-ի հավաքականը խմբում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ զիջելով Շվեդիայի և Չինաստանի հավաքականներին և ոչ-ոքի խաղալով Բրազիլիայի հավաքականի հետ: Սեպտեմբերի վերջին Վերա Փաուվի և Հարավաֆրիկյան ֆուտբոլի ֆեդերացիայի միջև պայմանագիրը սպառվել էր, ՀԱՀ-ի կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նրան փոխարինել էր Դեզիրե Էլիսը[6]։
2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի սեպտեմբերը եղել է ամերիկյան Տեխասի «Հյուսթոն Դաշ» ակումբի գլխավոր մարզիչը, դուրս գալով NWSL[7][8]։
2019 թվականի փետրվարին նա դարձել է խորհրդատու մարզիչ Թաիլանդի կանանց հավաքականի շտաբում, որտեղ նա մասնակցել է թիմի նախապատրաստմանը Ֆրանսիայում կայացած աշխարհի 2019 թվականի առաջնությանը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Soccerdonna (գերմ.) — 2010.
- 1 2 thefreelibrary.com «Daily Mail» от 17 сентября 1998 Արխիվացված 2016-08-22 Wayback Machine(անգլ.)
- ↑ womanssoccerinsider.blogspot.ru Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(անգլ.)
- ↑ SAFA Appoint Vera Pauw As Banyana Coach Արխիվացված 2015-02-14 Wayback Machine(անգլ.)
- ↑ Banyana Banyana coach Vera Pauw given new contract by Safa Արխիվացված 2015-02-14 Wayback Machine(անգլ.)
- ↑ Desiree Ellis takes charge of Banyana in place of Vera Pauw Արխիվացված 2016-11-04 Wayback Machine(անգլ.)
- ↑ Dash hire Dutch legend Vera Pauw as head coach Արխիվացված 2018-06-23 Wayback Machine(անգլ.)
- ↑ Houston Dash Coach Vera Pauw Departs Club to Return to Holland Արխիվացված 2018-09-20 Wayback Machine(անգլ.)
- ↑ Vera Pauw wordt technisch adviseur van vrouwenelftal Thailand(նիդեր.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- femalecoachingnetwork.com:Vera Pauw(անգլ.)
- uefa.com: New Russia coach Vera Pauw(անգլ.)
- Bondscoaches Aller Tijden Oranje vrouwen(նիդեր.)
- Официальный сайт РФС
- Твиттер Веры Паув
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Պաուվ» հոդվածին։ |
| ||||||