Վերա Մուսաելյան
| Վերա Մուսաելյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 29, 1988 (38 տարեկան) Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | ինդի փոփ և փոփ ռոք |
| Մասնագիտություն | երգչուհի և հեղինակ-կատարող |
| Գործիքներ | վոկալ և ստեղնաշարային գործիքներ |
| Կրթություն | Ուրալի դաշնային համալսարան |
| Անդամակցություն | AloeVera? |
| Ամուսին | Իլյա Յաշին |
Վերա Մուսաելյան (հունվարի 29, 1988, Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայկական արմատներով ռուս երգչուհի, երաժիշտ և երգահան[1]։ «ԱլոեՎերա» փոփ ռոք խմբի հիմնադիրն, մենակատարն[2] և առաջնորդն է[3][4][1][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1988 թվականի հունվարի 29-ին Նիժնի Տագիլում՝ հայ-ադրբեջանական ընտանիքում։ 16 տարեկանում տեղափոխվել է Եկատերինբուրգ, որտեղ ընդունվել է ՈւԳՏՈւ-ՈւՊԻ-ի տնտեսագիտական ֆակուլտետ, սակայն մեկ տարի անց անցել է ՈւրԳՈւ-ի լրագրության ֆակուլտետ։ Ուսանողական տարիներին ծանոթացել է Եկատերինբուրգի երաժշտական միջավայրին, եղել է Alai Oli խմբի ստեղնահար և շփվել «Սանսարա» և «Կուրարա» խմբերի անդամների հետ[1][5]։
2009 թվականին Մուսաելյանի ձայնը կես տարով կորել է։ Դիմելով ֆոնիատրի, ով խորհուրդ է տվել զբաղվել վոկալով, Վերան սկսել է վոկալի դասեր վերցնել և ելույթ ունենալ ճապոնական ռեստորանում՝ կատարելով Նինա Սիմոնի և Էլլա Ֆիցջերալդի երգերը։ 2011 թվականին հիմնել է իր սեփական «ԱլոեՎերա» խումբը[1][5]։
2022 թվականի գարնանը, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, Մուսաելյանը հեռացել է Ռուսաստանից, սակայն որոշ ժամանակ անց կրկին վերադարձել է[6]։ 2023 թվականի հոկտեմբերին հայտնել է, որ ստացել է Գերմանիայում բնակության թույլտվություն և տեղափոխվել Բեռլին[6]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«ԱլոեՎերա» խումբը հիմնադրվել է Եկատերինբուրգում 2011 թվականին[5]։ Խմբի երաժշտական ոճը կարելի է բնութագրել որպես փոփ ռոք[1] և քյութ ռոք[7]։ Մուսաելյանը խմբի ստեղծագործությունը բնութագրում է որպես «ազատության զգացողության» մասին երգեր[5]։ «ԱլոեՎերա»-ի երգերի տեքստերը առանձնանում են անկեղծությամբ և սադրիչ բնույթով[8]։ Մուսաելյանը նշում է, որ գրում է միայն այն մասին, ինչ ինքն է ապրել, և չի կարող հորինել երևակայական պատմություններ[5]։
Գրաքննություն և «սև ցուցակներ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի ամռանը «ԱլոեՎերա» խմբի մոտ սկսվել են խնդիրներ համերգների կազմակերպման հետ[3][9]։ Մուսաելյանը դա կապում էր իր քաղաքացիական դիրքորոշման և ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի հետ ամուսնության հետ[10]։ 2021 թվականի նոյեմբերին հայտնվեց արգելված արտիստների առաջին հայտնի ցուցակը, որում ընդգրկված էր նաև «ԱլոեՎերա» խումբը[7]։
Ռուսաստանի՝ Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումից հետո խումբը հայտնվեց հերթական «սև ցուցակում», որտեղ այդ պահին ներառված էին 22 արտիստներ[7]։ «ԱլոեՎերա»-ն փորձել է կազմակերպել «գաղտնի համերգներ» մոսկովյան ակումբներում, սակայն այդ փորձերը կասեցվել են[11]։ 2024 թվականի փետրվարին «Մեդուզա»-ն հրապարակեց «արգելված» արտիստների նոր ցուցակ՝ ներառելով 50 անուն, որտեղ կրկին ընդգրկված էր «ԱլոեՎերա» խումբը[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հարցազրույցներից մեկում Վերա Մուսաելյանը պատմել է, որ 11 տարեկանում հոր պահանջով ստիպված է եղել մկրտվել քրիստոնեական եկեղեցում (չհստակեցնելով՝ ուղղափառ, թե հայկական), իր կամքին հակառակ։ Նա նաև նշել է, որ մինչև 28 տարեկանը վախ է զգացել Աստծուց, մինչև սկսել է զբաղվել հոգեթերապիայով՝ առանց մանրամասնելու, թե դրանից հետո ինչպես է փոխվել իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ[12]։
Ամուսնացած է եղել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի հետ[9]։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերին[13]։ 2021 թվականի հուլիսին համացանցում արտահոսել են Մուսաելյանի և Յաշինի անձնական լուսանկարները[14]։ 2021 թվականի հոկտեմբերին զույգը հայտարարել է ամուսնալուծության մասին։ Բաժանման պատճառը Մուսաելյանը նշել է «կյանքի վերաբերյալ տարբեր պատկերացումները»[13]։
2022 թվականի հուլիսին Բալիում ավտովթարի է ենթարկվել, որի բուժումը պահանջել է վիրահատություն անրակոսկրի վրա[15]։
Մուսաելյանի մոտ ախտորոշվել էր սննդային վարքի խանգարում (բուլիմիա), որի դեմ նա պայքարել է մի քանի տարի[5]՝ այդ փորձի մասին պատմելով իր բլոգում[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 «Мы дотянули до Весны. Группа «АлоэВера» выступит 16 апреля в галерее «Свитер»». Собака.ru (ռուսերեն). 2015-03-29. Արխիվացված օրիգինալից 2024-02-24-ին. Վերցված է 2025-02-15-ին.
- ↑ ««В гастроли на электричках»: как уральская группа покорила Урганта и покоряет всю страну». Е1.ру (ռուսերեն). 2015-06-03. Վերցված է 2025-02-15-ին.
- 1 2 «Лидер группы "АлоэВера": Я ощутила, что меня больше нет». dw.com (ռուսերեն). 2024-07-02. Արխիվացված օրիգինալից 2025-01-14-ին. Վերցված է 2025-02-15-ին.
- ↑ ««Очень полезно рассматривать явления с высоты исторического опыта»». Коммерсантъ (ռուսերեն). 2022-12-29. Արխիվացված օրիգինալից 2025-02-23-ին. Վերցված է 2025-02-15-ին.
- 1 2 3 4 5 6 7 ««Единственный, кого нужно найти в жизни, — ты сам». Интервью с солисткой «АлоэВера» Верой Мусаелян». Burning Hut. 2021-07-26. Վերցված է 2024-02-15-ին.
- 1 2 «Солистка «АлоэВера» Вера Мусаелян переехала жить в Германию». Rambler. 2023-10-25. Վերցված է 2024-02-15-ին.
- 1 2 3 4 «Они смотрят на нас как на классовых врагов Кто составляет черные списки российских артистов и музыкантов, за что в них попадают и как с этим живут. Расследование «Медузы»». Meduza. 2024-04-22. Արխիվացված օրիգինալից 2024-04-22-ին. Վերցված է 2024-02-15-ին.
- ↑ «Интервью, Алоэвера: «Перед тем, как навострить лыжи в Москву, убедитесь, что всё это время вы были хорошим другом и неплохим человеком»». RockCult. 2015-11-22. Արխիվացված օրիգինալից 2023-09-24-ին. Վերցված է 2024-02-15-ին.
- 1 2 «Группа жены Ильи Яшина сообщила о проблемах с выступлениями». РБК. 2021-06-10. Վերցված է 2024-02-15-ին.
- ↑ «Вера Мусаелян: «Мы музыканты, которые должны играть»». SBS Language (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2025-02-23-ին. Վերցված է 2025-02-15-ին.
- ↑ «Солистка группы «АлоэВера» сообщила об обысках у организатора ее секретного концерта». Коммерсантъ. 2022-08-13. Արխիվացված օրիգինալից 2025-02-23-ին. Վերցված է 2024-02-15-ին.
- ↑ Вера Мусаелян (АлоэВера): о детстве, теле, стыде, боге ՅուԹյուբում
- 1 2 «Солистка группы «АлоэВера» рассказала о разводе с бывшим бойфрендом Ксении Собчак». StarHit. 2021-10-18. Արխիվացված օրիգինալից 2023-12-08-ին. Վերցված է 2024-02-15-ին.
- ↑ ««Оппозиция в РФ — это оргии, наркотики, предательство и отсутствие совести»». «Оппозиция в РФ — это оргии, наркотики, предательство и отсутствие совести» (ռուսերեն). Վերցված է 2025-02-15-ին.
- ↑ «Вокалистка «АлоэВера» попала в аварию на Бали». Lenta.RU (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024-06-12-ին. Վերցված է 2025-02-15-ին.
- ↑ «Я не такая, какой меня хотела видеть мама». «Холод» (ռուսերեն). 2022-08-24. Արխիվացված օրիգինալից 2025-02-19-ին. Վերցված է 2025-02-15-ին.