Jump to content

Վերա Զոզուլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Զոզուլյա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անունլատիշ․՝ Vera Zozuļa
Մասնագիտացումսահնորդ
Երկիր ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվհունվարի 15, 1956(1956-01-15) (70 տարեկան)
ԾննդավայրՏալսի, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝157 սանտիմետր
Քաշ69 կիլոգրամ

Վերա Զոզուլյա (ռուս.՝ Вера Васильевна Зозуля, լատիշ․՝ Vera Zozuļa, հունվարի 15, 1956(1956-01-15), Տալսի, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մարզիկ սահնակորդուհի, ով միջազգային մրցումների մասնակցել է 1970-ական թվականների վերջերին և 1980-ականների առաջին տարիներին: Հանդես է եկել երկու ձմեռային օլիմպիական խաղերում, ընդ որում՝ ամերիկյան Լեյք Փլեսիդում ոսկե մեդալ է նվաճել մեկտեղանի սահնակներով կանանց մրցումներում[1]:

Այդ նույն մրցաձևից անցկացված աշխարհի առաջնություններում Զոզուլյան ձեռք է բերել մեդալների ամբողջական հավաքածու. ոսկե մեդալ՝ 1978 թվականին, արծաթե մեդալ՝ 1977 թվականին և բրոնզե մեդալ՝ 1981 թվականին։

Իսկ Եվրոպայի առաջնություններում նվաճել է երկու մեդալ. ոսկե՝ 1976 թվականին և բրոնզե՝ 1978 թվականին։ 1981-82 մրցաշրջանում էլ նվաճել է աշխարհի գավաթի խաղարկության շրջանակում անցկացված մեկտեղանի սահնակներով կանանց մրցումների հաղթողի տիտղոսը ընդհանուր հաշվարկով։

Զոզուլյան հետագայում տարբեր տարիներ հանդես է եկել որպես Խորհրդային Միության, Լատվիայի և Լեհաստանի սահնակորդների մարզիչ։ Նրա նշանավոր սաներից են Մարտինշ Ռուբենիսը (դարձել է օլիմպիական մրցանակակիր, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն), Աննա Օռլովան (դարձել է Եվրոպայի չեմպիոնուհի, աշխարհի փոխչեմպիոնուհի):

2006 թվականին Վերա Զոզուլյան ընդգրկվել է սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիայի փառքի սրահում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]