Վերա Գրան
| Վերա Գրան լեհ.՝ Wiera Gran | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 20, 1916[1][2][3] կամ ապրիլի 20, 1918[3] |
| Ծննդավայր | Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Ռուսական կայսրություն կամ Վարշավա[3] |
| Մահացել է | նոյեմբերի 19, 2007[4][1][2][…] |
| Մահվան վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[2][3] |
| Գերեզման | Պանտենի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Վերա Գրան, իսկական անունը՝ Վերոնիկա Գրինբերգ, տարբեր ժամանակներում օգտագործել է Սիլվիա Գրին, Վերա Գրին, Մարիոլ կեղծանունները։ (լեհ.՝ Wiera Gran, Weronika Grynberg ապրիլի 20, 1916[1][2][3] կամ ապրիլի 20, 1918[3], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Ռուսական կայսրություն և Վարշավա[3] - նոյեմբերի 19, 2007[4][1][2][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[2][3]), Հրեական ծագումով լեհ երգչուհի, կաբարե և կինոդերասանուհի։ Լեհական «Syrena Electro» լեյբլի ձայնագրություններում օգտագործել է Սիլվիա Գրին, Վիրա Գրին, Մարիոլ կեղծանունները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրան մեղադրեցին նացիստական իշխանությունների հետ համագործակցելու մեջ։ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո նա սկսեց օգտագործել Վերա Գրան կեղծանունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերա Գրանը իր կարիերան սկսել է 1930-ականների երկրորդ կեսին՝ երգելով Վարշավայի «Դրախտ» սրճարանում[5]։ 1934 թվականին, երբ նա 17 տարեկան էր, նա ձայնագրեց իր առաջին տանգոն՝ «Grzech» (Մեղք), Սիլվիա Գրին կեղծանվամբ, Syrena Electro ձայնագրման ստուդիայում[6]։ Այս ընթացքում նա իր երգերի մեծ մասը կատարել է լեհերենով։ Նա իդիշով երգել է «On a heym» (Առանց տան) ֆիլմում, որտեղ նա խաղացել է դերերից մեկը Շիմոն Ջիգանի հետ միասին և «Կաղապար։ Չի թարգմանվել 3»-ում։
Գերմանական զորքերի կողմից Վարշավայի օկուպացումից հետո Վերա Գրանը բնակվել է Վարշավայի գետտոյում, որտեղից անհայտ հանգամանքներում նրան հաջողվել է փախչել և ապրել քաղաքի «արիական» կողմում։ Պատերազմից հետո մի քանի մարդ Վերա Գրանին մեղադրել է նացիստների հետ համագործակցելու մեջ։ 1947 թվականին լեհ նկարիչ Յոնաս Տուրկովը և Ադոլֆ Բերմանը մեղադրեցին Վերա Գրանին համագործակցության մեջ: Վլադիսլավ Շպիլմանը նույնպես հայտարարեց, որ ինքը տեղյակ է Վերա Գրանի նացիստների հետ համագործակցության մասին: Վարշավայի ապստամբության մասնակից Մարեկ Էդելմանը պատերազմի ավարտից առաջ հայտարարել էր, որ ինքը տեղյակ է Վերա Գրանի Գեստապոյի հետ համագործակցության դեպքերի մասին: Նա նաև նշեց, որ տեղյակ է եղել Հայրենի բանակի կողմից Վերա Գրանին լիկվիդացնելու հրամանի մասին, որը չի կատարվել, քանի որ նրա բնակության վայրն այդ պահին անհայտ էր[7][8]։
Նմանատիպ տեղեկություններ է հաղորդել նաև Իրենա Սենդլերը[9][10][11]։
1950 թվականին Վերա Գրանը մեկնեց Իսրայել: 1952 թվականի հուլիսի 6-ին նա տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ համագործակցեց Մորիս Շևալյեի հետ նրա Ալհամբրա թատրոնում: Նա աշխատեց Շառլ Ազնավուրի հետ: 1953 թվականին նա ապրեց Վենեսուելայում, որտեղ ելույթ ունեցավ «Ատելիե» կաբարեում:
1965 թվականին Վերա Գրանը մեկնեց Լեհաստանի երեքամսյա շրջագայության և ձայնագրեց ալբոմ Եժի Արբատովսկու խմբի հետ։
Նա մահացավ 2007 թվականի նոյեմբերի 19-ին Փարիզում։

Մեղադրանք համագործակցության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, Յոնաս Թուրքովը Վերա Գրանին մեղադրեց Վարշավայի գետտոյում գտնվելու ընթացքում գերմանական իշխանությունների հետ համագործակցելու մեջ, որի համար նա թույլտվություն ստացավ ապրելու Վարշավայի արիական կողմում՝ «Պոլսկի» հյուրանոցում։ 1947 թվականին Լեհ հրեաների կենտրոնական կոմիտեի քաղաքացիական դատարանը քննեց Յոնաս Թուրքովի հայցը և Վերա Գրանին անմեղ ճանաչեց։ 1949 թվականին Վերա Գրանի գործը փակվեց ապացույցների բացակայության պատճառով։
Վերա Գրանի գործը քննվել է նաև Իսրայելում, որտեղ նրան մեղադրել են Յոնաս Թուրքովի, Ադոլֆ Բերմանի և Պեսախ Բուրշտեյնի հետ համագործակցության մեջ։ Վերա Գրանը փորձել է պաշտպանել իր անունը՝ փորձելով հանդիպել Յոնաս Թուրքովի հետ, սակայն դատախազների բոյկոտի պատճառով գործը անընդհատ հետաձգվել է և վերջնականապես փակվել է 1982 թվականին։[12]
Վլադիսլավ Շպիլմանի մեղադրանքները հիմնված էին նրա այն պնդման վրա, որ ինքը տեսել է Վերա Գրանին «13» խմբի հետ համագործակցելիս։ Իր «Դաշնակահարը» հուշագրությունում Վլադիսլավ Շպիլմանը Վերա Գրանին նկարագրում է որպես «տիկին Կ.»՝ «Տիկին Կ.-ի ազնիվ արարքը» գլխում։
1973 թվականից Վերա Գրանը աշխատում էր մի գրքի վրա, որը նա հրատարակեց Փարիզում 1980 թվականին լեհերեն՝ «Sztafeta Oszczerców» վերնագրով։ Այս գրքում նա ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների իր պատմությունը և իր հերթին մեղադրում Յոնաս Թուրքովին զրպարտության և Գեստապոյի հետ համագործակցության մեջ։
Լեհ լրագրող Ջոաննա Շչեսնան «Գազետա Վիբորչա» թերթում հրապարակված իր հոդվածում կարծում է, որ Յոնաս Տուրկովը և Վլադիսլավ Շպիլմանը Վերա Գրանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել անձնական թշնամանքից ելնելով, իսկ համագործակցության մեղադրանքները հիմնված են եղել միայն լուրերի վրա[13]։
Ծանոթագրությոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 http://janek.czarnieckiego.pl/artysta/wiera-gran/ (польск.)
- 1 2 3 4 5 6 7 8 Fichier des personnes décédées mirror
- 1 2 https://web.archive.org/web/20071125125426/http://miasta.gazeta.pl:80/warszawa/1,34889,4694941.html
- ↑ «A disrupted way — (2) Wiera Gran, 1938». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 16 (օգնություն) - ↑ «Wiera Gran (Sylvia Green): «Grzech» — Stare polskie tango». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 36 (օգնություն) - ↑ «Rechtsspruch: Szpilman war kein Mitglied der Juden-Polizei». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
- ↑ Agata Tuszyńska, Oskarzona Wiera Gran", Wydawnictwo Literackie, Krakow, 2010
- ↑ Irena Sendlerowa, Zydowski Instytut Historyczny, Warsaw, 1983
- ↑ «Письмо, стр 1» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Письмо, стр 2» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ Мауриций Хорн (1983 թ․ հունիսի 13). «Справка директора Еврейского исторического института» (PDF) (լեհերեն). thepianist.info. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Joanna Szczęsna, Piętno, «Gazeta Wyborcza — Wysokie Obcasy», 31 maja 2008». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 42 (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Pożegnanie Very Gran» (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին.
- «Биография» (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին.
- «Песня «Тёмная ночь» Никиты Богословского в польском переводе в исполнении Веры Гран» (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին.