Վերա Անդրիյանենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Անդրիյանենկո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Віра Іванівна Андріяненко
Ծնվել էմարտի 21, 1946(1946-03-21)
Հադրութ
Երկիր ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մահացել էօգոստոսի 31, 2016(2016-08-31) (70 տարեկան)
Լուգանսկ
ԳերեզմանԼուգանսկ
Մասնագիտություներգչուհի և համալսարանի դասախոս
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԼուգանսկի մարզային ֆիլհարմոնիա, Լուգանսկի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան, East Ukrainian Volodymyr Dahl National University? և Լուգանսկի մշակույթի և արվեստի պետական ​​ինստիտուտ
ԿրթությունՂազախստանի ազգային կոնսերվատորիա
Պարգևներ

Վերա Իվանովնա Անդրիյանենկո (ուկրաիներեն՝ Віра Іванівна Андріяненко, մարտի 21, 1946(1946-03-21), Հադրութ - օգոստոսի 31, 2016(2016-08-31), Լուգանսկ), խորհրդային ուկրաինացի օպերային երգչուհի։ Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1993), Լուգանսկի պատվավոր քաղաքացի, բազմաթիվ վոկալ մրցույթների դափնեկիր։ Ապրել է Լուգանսկ քաղաքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Իվանովնան ծնվել է Հադրութ քաղաքում։ Ավարտել է Ալմա-Աթա կոնսերվատորիան։ 1975 թվականից եղել է Լուգանսկի մարզային ֆիլհարմոնիայի մենակատար, դարձել բազմաթիվ վոկալ մրցույթների դափնեկիր և հաղթող։ 1977 թվականին աշխատել է ուկրաինական երգի 1-ին միջազգային մրցույթի «Երիտասարդ գվարդիա» ժյուրիի կազմում։

Հյուրախաղերով հանդես է եկել Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում, Մերձբալթիկայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Իսպանիայում, Թուրքիայում։ Եղել է Լուգանսկի Տ. Շևչենկոյի անվան մանկավարժական ինստիտուտի երաժշտության և մանկավարժական ֆակուլտետի դոցենտ, Արևելաուկրաինական ազգային համալսարանի պրոֆեսոր։ Դասավանդել է Լուգանսկի մշակույթի և արվեստի պետական ինստիտուտում։ Վերա Իվանովնան եղել է Յուրի Բոգատիկովի անվան բարեգործական մշակութային հիմնադրամի նախագահը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհու երգացանկում տեղ են գտել Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի, Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի, Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի կամերային ստեղծագործությունները։ Վոկալ երգացանկում ընդգրկված են եղել ուկրաինական և ռուսական ժողովրդական երգեր, Ֆեոդոր Նադենկոյի, Ալեքսանդր Ժուրբինի, Լև Կոլոդուբի, Լես Դիչկոյի ռոմանսները։

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի ժողովրդական արտիստ, 1993
  • Լուգանսկի պատվավոր քաղաքացի
  • Միջինասիական հանրապետությունների և Ղազախստանի միջազգային մրցույթի հաղթող, Ֆրունզե, 1972
  • Կամերային երգիչների հանրապետական «Ոսկե աշուն», մրցույթի հաղթող, Կիև, 1979
  • Գլինկայի անվան վոկալիստների համամիութենական մրցույթի հաղթող, Թբիլիսի, 1975
  • Վորոշիլովգրադի կոմերտմիության դափնեկիր, Վորոշիլովգրադ, 1984

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вони прославили наш край. - Луганськ: Світлиця, 1998. - С. 26
  • Г. С. Довнар, В. С. Волков. Отцы и правнуки Луганска. - Луганск
  • Спектор В. Мелодия на два голоса в контексте жизни и любви. РАКУРС-плюс. - 2005. - № 56. - С. 8
  • Парамоненко Л. Дарить счастье людям. ЭКСПРЕСС-КЛУБ. - 2006. - № 10. - С. 10
  • Стрельцова Р. Весна певицы продолжается. ЭКСПРЕСС-КЛУБ. - 2006. - № 18. - С. 4
  • Чубенко М. И жена, и мать, и народная артистка Украины. ЗАКРЫТЫЙ КЛУБ. - 2006. - № 5. - С. 2
  • Спектор В. Мелодия на два голоса в контексте жизни и любви. ЖИЗНЬ ЛУГАНСКА. - 2006. - № 46. - С. 5