Վերափոխման եկեղեցի (Սվյատիցա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)
Վերափոխման եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունSvyatitsa? և Ֆալյոնսկի շրջան
ԹեմUrzhum Eparchy?
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
 Assumption Church (Svyatitsa) Վիքիպահեստում

Վերափոխման եկեղեցի (Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի), Ռուս ուղղափառ եկեղեցու Ուրժումի թեմի տաճար, որը գտնվում է Կիրովի մարզի Ֆալյոնսկի շրջանի Սվյատիցա գյուղում։

Կառուցվել է 1813 թվականին։ Սեղանները երեքն են. ցուրտ տաճարում՝ հանուն Սուրբ Աստվածամոր վերափոխման, տաք տաճարում՝ հանուն բոլոր սրբերի և հանուն Ալեքսանդրիայի Սուրբ Աֆանասի և Կյուրեղ հայրապետերի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1805 թվականին սկսվել է եկեղեցու շինարարությունը, իսկ արդեն 1813 թվականին ավարտվել է քարե տաճարի կառուցումը՝ հանուն Աստծածնի վերափոխման՝ երկու գավիթներով՝ հանուն բոլոր սրբերի և Ալեքսանդրիայի Աֆանասիի և Կյուրեղ պատրիարքների[1]։ Հին փայտե եկեղեցին քանդվել է 1815 թվականին։

Կցաշենքերն օծվել են 1813 թվականի սեպտեմբերի 28-ին և 29-ին, իսկ ցուրտ Վերափոխման տաճարը՝ 1818 թվականին։ Ձմռանը ցուրտ տաճարը փակվել է ժամանակավոր միջնապատով և ժամերգությունները կատարվել են տաք կցաշենքերում։ Զատիկին միջնապատհ հանվել է ամառվա համար։ Ավելի ուշ նկուղային հարկում կառուցվել է ևս մեկ սեղան՝ ի պատիվ սուրբ Իլյա մարգարեի։ 1853 թվականին կառուցվել է նաև գերեզմանատան Երեք սրբերի փայտյա եկեղեցին[2]։

1882 թվականին Սվյատիցայի եկեղեցու՝ Յուրսկի շրջանի Կորոլի գյուղի ծխականները կառուցել են փայտե մատուռ՝ ի հիշատակ Ալեքսանդր II թագավորի նահատակության։ Մատուռն օծվել է և կոչվել է «Հանուն Ռուս ժողովրդի և այժմ իշխող տերական և օգոստոսյան տան երկնային հովանավոր Սուրբ Աստվածածնի, ի պատիվ նրա փառավոր Սուրբ ծննդի»։

1882 թվականին մատուռը վերածվեց եկեղեցու, որը կոչվել է հրեշտակապետ Միքայելի անունով։ 1886 թվականի հունվարի 15-ին Սուրբ Սինոդի հրամանով Սվյատիցայի և Իլյինսկի ծխերի գյուղերից առանձնացվել է նոր փոքրիկ թագավորական ծուխը, որը ներառել է գյուղերը ժամանակակից Ֆալյոնսկի շրջանի և Ուդմուրտիայի Յարսկի շրջանի սահմաններով։ Սվյատիցայի ծուխը 1872 թվականին բաղկացած էր 79 գյուղերից, իսկ 1908 թվականին՝ 73 գյուղերից ու Գլազովի և Սլոբոդսկի գավառների բնակավայրերից։ Գյուղը Գլազովի գավառի Սվյատիցայի (Լեկոմյան) շրջանի կենտրոնն էր։

1919 թվականի դեկտեմբերի 30-ին եկեղեցական ծխի ներկայացուցիչները Սվյատիցայի խորհրդի նախագահ Իգնատի Շուքլինի հետ համաձայնագիր են ստորագրել եկեղեցական շենքերը անժամկետ և անվճար օգտագործման հանձնելու մասին։

1919-1924 թվականների ընթացքում Ուսպենսկի եկեղեցում տեղափոխվել է մեկ վառարան և ևս երկու վառարանները վերանորոգվել են։ Վերանորոգվել են շրջանակները և տեղադրվել ապակիներ։ Եկեղեցու պարսպի շուրջ կառուցվել են ձիակապարաններ։

Եկեղեցին փակելու առաջին փորձը եղել է դեռևս 1919 թվականին։ Երկրորդ անգամ եկեղեցին ժամանակավորապես փակվել է Ֆալյոնսկի շրջգործկոմի 1935 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ՝ «քութեշի համաճարակի պատճառով»։  Հավատացյալները բողոք են գրել Կիրով։ 1936 թվականի մարտի 26-ին ժամերգությունները վերսկսվել են։ Վերջնականապես փակվել է մարզային խորհրդի գործկոմի 1940 թվականի մայիսի 25-ի որոշմամբ։

1943 թվականի սեպտեմբերին հավատացյալները դիմում էին գրել մարզգործկոմ՝ խնդրելով վերականգնել ժամերգությունները։ Բայց շրջանային իշխանությունները վերադաս մարմիններին հայտնել են, որ տաճարը ոչ պիտանի վիճակում է, և խնդրանքը չի բավարարվել[3]։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում և Սվյատիցա գյուղի տեսարժան վայրերից է։ Եկեղեցու վերականգնման համար հանգանակություն է կազմակերպվել, սակայն անհրաժեշտ գումարը չի հավաքվել։

2013 թվականի սեպտեմբերի 28-ին՝ 73 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ անցկացվել է ժամերգություն, որը գլխավորել է Ֆալյոնկի բնակավայրի Գեորգիևյան տաճարի քահանա Վասիլի Իժիկ։ Նա ասել է. «Ես ուրախ եմ տեսնել այդքան շատ մարդկանց տաճարում, որի համար նոր կյանք է սկսվել։ Այս գեղեցիկ եկեղեցին միանգամայն իրական է վերականգնել, քանի որ նույնիսկ կա տանիք գլխավերևում։ Առաջին հերթին, դուք պետք է տեղադրեք պատուհանները և դռները։ Եվ եթե ամբողջ համայնքով ձեռնամուխ լինեք գործին, դա հնարավոր է, առավել ևս որ տեղական ծուխը փոքր չէ»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Храмозданная грамота от 17.01.1805 г. выдана в ответ на прошение 1804 г.
  2. Քանդվել է խորհրդային տարիներին։
  3. 3,0 3,1 http://www.eparhiya-urzhum.ru/images/images/eparhialnyi-vestnik/8.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]