Վերավալ
Բնակավայր | ||
---|---|---|
Վերավալ | ||
հինդի՝ वेरावल | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Veraval Taluka? | |
ԲԾՄ | 0±1 մետր | |
Պաշտոնական լեզու | գուջարատի | |
Բնակչություն | 153 696 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 2876 | |
Փոստային դասիչ | 362265 | |
Ավտոմոբիլային կոդ | GJ-32 | |
| ||
Վերավալ (հինդի՝ वेरावल; անգլ.՝ Veraval), հնդկական քաղաք Գուջարաթ նահանգում։ Գտնվում է ինդուսների ուխտագնացության սուրբ վայրից՝ Շիվա Սոմնաթ տաճարից 6 կմ հեռավորության վրա։ Քաղաքը հայտնի է նաև որպես ձկնորսության կենտրոն Հնդկաստանում։
Վերավալը Գիր անտառին (ազգային պարկ Գուջարաթում) ամենամոտ քաղաքն է՝ 42 կմ։
Մինչ Սուրատի ծաղկման շրջանը Վերավալը Մեքքա ուխտավորների գլխավոր ծովային նավահանգիստն էր։ Այն այժմ կարևոր է որպես Հնդկաստանի ամենամեծ ձկնորսական նավահանգիստներից մեկը։ Փայտե ձկնորսական նավակները դեռ կառուցվում են ձկնորսների կողմից՝ առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, հմտությունները փոխանցվում են հորից որդուն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերավալը հիմնադրվել է 13-14-րդ դարերում Ռաո Վերավալջի Վադհեր անունով ռաջպուտի կողմից (անգլ.՝ Rao Veravalji Vadher)։ Վերավալն այդ ժամանակ Ջունագադ թագավորական ընտանիքի ամրացված նավահանգստային քաղաքն էր։ Քաղաքում պահպանվել են այդ ժամանակների շենքերը, օրինակ՝ Նավաբիի ամառային պալատը, ինչպես նաև պալատի մոտ գտնվող հին ամրոցի և դարպասի ավերակները։ Նավահանգստի հին պատերն այժմ ավերված են, մնացել միայն Ջունագադը և Պատան դարպասները՝ շատ վատ վիճակում։ Նավաբի ամառային պալատն այժմ վերածվել է Սոմնաթի սանսկրիտ համալսարանի և հանդիսանում է Վերավալի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Բացի այդ, այս քաղաքում գտնվող Շիվա Սոմնաթ տաճարը ինդուսների համար ուխտագնացության կենտրոն է[2]։ Այն ամեն անգամ ավերվել է մուսուլմանների արշավանքների ժամանակ և վերակառուցվել առնվազն վեց անգամ[3]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալներով[4] բնակչությունը կազմում էր 153696 մարդ։ Արական բնակչությունը կազմել է 51%, իսկ իգական սեռի ներկայացուցիչները՝ 49%։
Քաղաքի բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 62%, իսկ հնդկական ընդհանուր մակարդակը՝ 59,5%։ Տղամարդկանց գրագիտությունը կազմել է 71%, իսկ կանանց մոտ՝ 53%։
Վերավալի բնակչության մեծամասնությունը գուջարաթցիներ են։ Քաղաքում նաև բազմաթիվ սինդհիներ կան։ Քաղաքի ամենատարածված լեզուներն են գուջարաթին և հինդին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերավալը գտնվում է 20°54′ հս․. լ. 70°22′ ավ. ե.HGЯO.[5]։ Այն ունի միջին բարձրություն 0 մետր (0 ֆուտ)։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է կիսաչորային կլիմայական գոտում՝ ըստ Կյոպպենի դասակարգման (կլիմայի տաք կիսաչորային տեսակ)։ Տարեկան գրեթե բոլոր տեղումները տեղի են ունենում ամառային մուսոնային սեզոնի ընթացքում՝ հունիսից սեպտեմբեր։
Վերավալի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 37.0 (98.6) |
38.8 (101.8) |
42.9 (109.2) |
43.1 (109.6) |
44.2 (111.6) |
39.2 (102.6) |
37.1 (98.8) |
34.9 (94.8) |
38.2 (100.8) |
41.2 (106.2) |
38.9 (102) |
35.8 (96.4) |
44.2 (111.6) |
Միջին բարձր °C (°F) | 29.2 (84.6) |
29.8 (85.6) |
31.7 (89.1) |
32.1 (89.8) |
32.6 (90.7) |
32.5 (90.5) |
30.8 (87.4) |
29.9 (85.8) |
31.1 (88) |
33.9 (93) |
33.4 (92.1) |
30.8 (87.4) |
31.5 (88.7) |
Միջին ցածր °C (°F) | 15.1 (59.2) |
16.2 (61.2) |
19.4 (66.9) |
22.7 (72.9) |
25.8 (78.4) |
27.4 (81.3) |
26.4 (79.5) |
25.5 (77.9) |
24.8 (76.6) |
23.2 (73.8) |
20.2 (68.4) |
16.8 (62.2) |
21.9 (71.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 4.4 (39.9) |
4.4 (39.9) |
9.4 (48.9) |
13.9 (57) |
18.9 (66) |
20.0 (68) |
20.4 (68.7) |
20.4 (68.7) |
19.0 (66.2) |
13.3 (55.9) |
10.0 (50) |
7.2 (45) |
4.4 (39.9) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 1.1 (0.043) |
0.2 (0.008) |
0.2 (0.008) |
0.0 (0) |
1.8 (0.071) |
171.6 (6.756) |
311.5 (12.264) |
205.3 (8.083) |
94.1 (3.705) |
14.0 (0.551) |
4.9 (0.193) |
0.0 (0) |
804.7 (31.682) |
Միջ. անձրևոտ օրեր | 0.2 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.3 | 4.8 | 10.5 | 8.8 | 4.4 | 0.9 | 0.3 | 0.0 | 30.4 |
% խոնավություն | 57 | 63 | 72 | 76 | 77 | 80 | 84 | 85 | 80 | 72 | 63 | 59 | 72 |
աղբյուր: India Meteorological Department[6][7] |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կա երկու երկաթուղային կայարան՝ Վերավալ (Veraval Junction) և Սոմնաթ (Somnath)։ Ամեն օր գնացքներն անցնում են Վերավալի և Գուջարաթի այլ խոշոր քաղաքների միջև, ինչպիսիք են Ահմեդաբադը, Բհարուչը, Վադոդարա, Ջամնագարը, Ջունագադը, Պորբանդարը, Ռաջկոտը, Սուրաթը և այլն։ Մոտակա օդանավակայաններն են Դիուն և Ռաջկոտը։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձկնորսությունը միշտ եղել է քաղաքի հիմնական արդյունաբերությունը և գերակշռում են Խարվաները (ձկնորսները)։ Ձկնորսությունն իրականացվում է հիմնականում ավանդական նավակների և տրոլերի վրա։ Վերավալն ունի նաև նավաշինության մեծ արդյունաբերություն։ Ծովամթերքի արդյունաբերությունը, որը սկսվել է կառավարության նախաձեռնությամբ, այժմ իր ծաղկման փուլում է, և բազմաթիվ ներմուծողներ ներգրավված են դեպի Վերավալ ամբողջ աշխարհից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մայրամուտ Վերավալի լողափում
-
Ուղտը ծովափին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://censusindia.gov.in/2011-prov-results/paper2/data_files/India2/Table_2_PR_Cities_1Lakh_and_Above.pdf
- ↑ «Somnath Temple». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Ram Gopal Hindu culture during and after Muslim rule: survival and subsequent challenges. — 1-е. — Нью-Дели: M D Publications, 1994. — 199 с. — ISBN 81-85880-26-3
- ↑ «Census of India 2011: Data from the 2011 Census, including cities, villages and towns (Provisional)» (PDF). Census Commission of India. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Falling Rain Genomics, Inc - Veraval
- ↑ «Station: Veraval Climatological Table 1981–2010» (PDF). India Meteorological Department. December 2016. էջեր 789–790. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)» (PDF). India Meteorological Department. December 2016. էջ M62. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերավալ» հոդվածին։ |
|