Վերայզոն բիլդինգ

Վերայզոն բիլդինգ (անգլ.՝ Verizon Building), նախկինում՝ Բարքլի Վիզի բիլդինգ ( անգլ.՝ Barclay-Vesey Building) և Նյու Յորքի հեռախոսային ընկերության շենք (անգլ.՝ New York Telephone Company Building)), 32-հարկանի երկնաքեր, որը գտնվում է Նյու Յորքի Տրայբեկ Մանհեթենի շրջանում, Ուեստ Աթրիտ 140 հասցեում, Բարքլի և Վիզի փողոցների միջև, դուրս գալով Վաշինգտոն փողոց։ Կառուցվել է 1923-1927 թվականներին և նախագծվել է «McKenzie, Voorhees & Gmelin» ֆիրմայի կողմից ար-դեկո ոճով։ Շենքը հարում է Գրաունդ Զիրոյին այն կողմից, որտեղ ավելի վաղ գտնվել է համաշխարհային առևտրի կենտրոն 7-ը, և լուրջ վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետանքով։ Երկնաքերի վերականգնումը տևել է երեք տարի և արժեցել է 1,4 մլրդ դոլար։
Շենքը, որը համարվում է «Երկնաքերի տեսքով ամենանշանակալի կառույցներից մեկը», նախկինում «Verizon Communications» կորպորատիվ շտաբ-գրասենյակն է եղել[1]։
Շենքի ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շինության մակերեսը 110 հազար մ² է[2]։ Վերայզոնի պատերը պատված են շերտավոր մարմարով, հատակը տրավերտինից՝ բրոնզե մեդալյոններով զարդարված։ Հարուստ դեկորը ներառում է առաստաղի որմնանկարներ, որոնց վրա պատկերված է, թե ինչպես է զարգացել մարդկանց միջև հաղորդակցությունը՝ ացտեկյան բանբերներից մինչև հեռախոսներ։ Ճակատը նախագծելիս ճարտարապետ Ռալֆ Ուոլքերը ոգեշնչվել է մայաների ճարտարապետության մոտիվներով[3]։ Ար-դեկոն ներառում է տերևի բարդ պատկերներ, ինչպես նաև երեխաների և կենդանիների գլուխների պատկերներ։ Մուտքի դռների վրա պատկերված է զանգակ (հեռախոսային ընկերության խորհրդանիշ)[4]։
Վերայզոն բիլդինգը փողոցի մակարդակից ներքև հինգ հարկ ունի, որտեղ տեղադրված են հեռահաղորդակցության սարքավորումներ։ Շենքը շահագործվում էր «Verizon»-ի կողմից որպես ստորին Մանհեթենի հիմնական կենտրոն, որը մինչև սեպտեմբերի 11-ը սպասարկում էր մոտ 200 հազար հեռախոսագիծ և տվյալների փոխանցման 3,6 մլն ուղի[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը նախագծվել է «McKenzie, Voorhees & Gmelin Architects» ֆիրմայի ճարտարապետ Ռալֆ Ուոքերի կողմից։ Երկնաքերի շինարարությունը սկսվել է 1923 թվականին։ Շենքի բարձրությունը մոտ 152 մ է[6]։ Շինարարությունը ավարտվել է 1927 թվականին, և այն ժամանակ հայտնի էր Բարքլի Վիզիի շենք անունով[2]։ Ի սկզբանե երկնաքերը եղել է «New York Telephone Company»-ի գլխամասային գրասենյակը, որն էլ այն շահագործման է հանձնել։ «AT&T» հեռախոսային ընկերության բաժանման արդյունքում շենքը դարձել է «NYNEX»-ի կենտրոնակայանը, իսկ «Bell Atlantic»-ի և «NYNEX»-ի միացումից հետո՝ «Bell Atlantic»-ի շտաբ-բնակարանը, որը դարձել է «Verizon»-ի մաս։ 2013 թվականին «Verizon»-ը վաճառել է շենքի վերին 21-րդ հարկը կառուցապատողին, որը նախատեսում էր դրանք վերածել բնակարանի[7]։
Շենքի ճարտարապետներն ու պատմաբանները Վերայզոն բիլդինգը համարում են ար-դեկո ոճի առաջին երկնաքերը[8]։ Դա եղել է առաջին երկնաքերերից մեկը, որը նախագծվել է ըստ գոտիավորման որոշման (1916)՝ օգտագործելով սանդղաշարք, որոնք դարձել են երկնաքերների համար ար-դեկոյի ոճի առանցքային տարրերը[9]։ Ճարտարապետությամբ շենքը հաճախ համեմատում են Սան Անտոնիո քաղաքում գտնվող Մայլեմ բիլդինգի հետ (անգլ.՝ Milam Building)․ բետոնե և աղյուսե խոշոր գրասենյակային շենք և առաջինը, որտեղ առկա է օդորակման ներկառուցված համակարգ[10]։
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերայզոն բիլդինգի հարավային և արևելյան ճակատները ծանր վնասներ են կրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ժամանակ՝ 7-րդ համաշխարհային առևտրի կենտրոնի փլուզման, ինչպես նաև երկվորյակ աշտարակների փլուզման հետևանքով։ Սեպտեմբերի 11-ին շենքում հրդեհներ չեն եղել[11]։
Շենքի դիզայնում օգտագործվել է հաստ քարե շարվածք, ինչը նրան լրացուցիչ ամրություն է հաղորդում և օգնել է դիմակայել բեկորներից վնասվելուց և պահպանել կառուցողական ամրությունը։ Ներքին պողպատե սյուները, ճառագայթները և կառուցվածքի այլ տարրերը պատված են աղյուսով, խարամբետոնե բլոկներով և այլ ամուր որմնադրական նյութերով, ինչը թույլ է տվել շենքի վրա ընկած բեկորների հարվածների էներգիայի մի մասը կլանել։ Այնուամենայնիվ, շենքի ճակատները լուրջ արտաքին վնասվածքներ են ստացել[12]։ Ստորգետնյա մալուխային թունելները և «Verizon»-ի այլ ստորգետնյա ենթակառուցվածքները ջրից և բեկորներից խիստ վնասվել են[2][13]։
-
1 WTC, 6 WTC և 7 WTC բեկորները․ Վերայզոն բիլդինգը՝ պատկերի վերին ձախ անկյունում, տեսանելի են արտաքին պատերին հասցված վնասները
-
Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության լուսանկար, 2001 թվականի սեպտեմբերի 28
-
Համաշխարհային առևտրի կենտրոնի 7-ի հիմնակմախքի բեկորը վնասված Վերայզոն բիլդինգի ֆոնին
-
Վաշինգտոն սթրիթ 210 (արևելք) փողոցի կողմից շենքի վնասված ճակատը և Համաշխարհային առևտրի կենտրոն 7 -ի բեկորները
Վերականգնում և վերանորոգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահաբեկչություններից հետո «Tishman Realty & Construction»-ը, որը նախատեսում էր շենքի վերականգնումը դեռ դրանից առաջ, մի քանի օրվա ընթացքում կատարել է իրավիճակի և հասցված վնասի գնահատում[2]։ Վերականգնման հիմնական պայմանագիրը բաժին է հասել «William F. Collins AIA Architects» բյուրոյին, «Tishman Interiors»-ին հանձնարարվել է ծրագրի կառավարումը։ Շենքի վերականգնումը տևել է երեք տարի և արժեցել է 1,4 մլրդ դոլար[14]։
«Excalibur Bronze» ձուլման գործարանը և «Petrillo Stone» քարե շինանյութերի արտադրության գործարանը ներգրավված են եղել ճակատային և նախասրահում դեկորատիվ բարդ մասերի վերականգնման գործում։ Վերականգնման այս մասը եղել է ընդհանուր ծախսերի զգալի մասը[12]։ Ճակատի վերականգնումը ենթադրում էր կրաքարից պատրաստված զարդանախշերի վերականգնում, իսկ նախասրահի վերականգնումը՝ կորցրած 10 ֆրեսկոների վերականգնում[15]։ Նախասրահի որմնանկարների ներսում ակրիլային խեժերի ներդրման համար օգտագործվել են ենթամաշկային ներարկումների համար նախատեսված ասեղներ[16]։
Վարչական հարկերում վերականգնվել են կամարակապ առաստաղները, սվաղած եզրազարդերը և այլ տարրեր[15]։ Վերականգնվել է նաև անկյունային սյուներից մեկը։ Արդիականացվել են նաև շենքի 23 վերելակներ, տեղադրվել են նոր հրդեհային ազդանշանային համակարգեր, շենքի կառավարման համակարգեր և հովացման ջերմափոխանակիչներ, զուգարանները հասանելի են դարձել հաշմանդամություն ունեցող անձանց համար[17]։
2004 թվականին «New York Landmarks Conservancy» ճարտարապետական հուշարձանների պահպանության ոչ առևտրային կազմակերպությունը շենքում կատարված վերականգնողական աշխատանքների համար պարգևատրել է «Tishman Interiors» մրցանակով[16][18]։ 2005 թվականի վերջին վերականգնումն ավարտվել է, և դեկտեմբերին «Verizon»-ը հայտարարել է, որ իր շտաբ-գրասենյակը տեղափոխում է քաղաքի կենտրոնում գտնվող մեկ այլ շենք, որտեղ կարող է տեղավորվել 1500 մարդ[19]։ Ընդ որում, Վերայզոն բիլդինգը շարունակում է օգտագործվել որպես կոմուտացիոն կենտրոն։
Շենքը, որը 1999 թվականին առաջադրվել էր Նյու Յորքի տեսարժան վայրերի ցուցակում ընդգրկվելու համար, 2009 թվականին ներառվել է նաև պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։
Շենքը տուժել Է նաև տարերային աղետից։ 2012 թվականին այն մասամբ ջրասույզ Է եղել «Սենդի» փոթորկի հետևանքով[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Corporate History». Verizon Communications. 2013-01. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Monroe, Linda K. (2005-06). «Uncommon valor: winner: Verizon Building at 140 West Street, New York City». Buildings.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Cataclysm and Challenge: Impact of September 11, 2001 on Our Nation's Cultural Heritage» (PDF). Heritage Preservation. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2007 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Dolkart, Andrew S. «The Birth of the Skyscraper - The Barclay-Vesey Building». Columbia University. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Stern, Christopher (2001 թ․ սեպտեմբերի 13). «Restoring Telecom Service in Financial District Could Take Days». The Washington Post.
- ↑ «Barclay-Vesey Building». Emporis. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Geiger, Daniel (2013 թ․ սեպտեմբերի 12). «Storm-soaked Verizon decamps from downtown». Crain's New York Business. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Keith, Natalie (2004-09). «Events of a Lifetime; Tishman Shares the Emotion, Opportunity and Challenge of Rebuilding Downtown». Engineering News-Record. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Salvaging landmark buildings near ground zero». Weekend Edition Sunday. National Public Radio (NPR).
- ↑ Henry Architecture in Texas: 1895-1945. — 1993. — ISBN 9780292730724
- ↑ Biggs, David T. «Beyond the Towers: Performance of Masonry». Portland Cement Association. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ 12,0 12,1 «Verizon Building Restoration». Engineering News-Record. Վերցված է 2007 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Russell, Joy D. «Verizon Deals With Loss of Employees and Outages». VAR Business. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Sawyer, Tom (2002 թ․ սեպտեմբերի 9). «Landmark Battles Back After Being Down and Briefly Out». Engineering News-Record. Արխիվացված է օրիգինալից 2004-03-02-ին. Վերցված է 2020-11-07-ին.
- ↑ 15,0 15,1 Gregor, Alison (2006 թ․ հունվարի 12). «Setauket firm found that resurrecting historic Art Deco building damaged on 9/11 was a work of heart». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2013-07-30-ին. Վերցված է 2020-11-07-ին.subscription required
- ↑ 16,0 16,1 «Tishman Interiors collects award for West St. restoration project». theFreeLibrary.com. 2004 թ․ հունիսի 23.
- ↑ Solnik, Claude (2004 թ․ նոյեմբերի 26). «Restoration of Verizon's office bldg. at 140 W. Street in NYC gets kudos from architects». Long Island Business News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին.subscription required
- ↑ «Lucy G. Moses Preservation Awards for 2003». New York Landmarks Conservancy. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Dunlap, David W. (2005 թ․ դեկտեմբերի 9). «Verizon Unpacks at Its Restored Ancestral Headquarters». The New York Times. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Troianovski, Anton (2012 թ․ նոյեմբերի 1). «A Look inside Verizon's Flooded Communications Hub». The Wall Street Journal. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- in-Arch.net: The Barclay-Vesey Building
- Peripheral Buildings, World Trade Center — Building Performance Study, FEMA
- Fulmer, John (September 2004) «Verizon Building Stands Tall After Attack», Electrical Contractor
- Building Restoration Արխիվացված 2016-04-24 Wayback Machine of Verizon Corporate Headquarters