Վերամեկնարկ

Գեղարվեստական գրականության մեջ «վերամեկնարկ» ( ռեբութ ) տերմինը բնութագրում է ստեղծված գեղարվեստական տիեզերքի, ստեղծագործության կամ շարքի նոր սկիզբը: Վերամեկնարկը սովորաբար հրաժարվում է նախկան սյուժեից և ամենասկզբից վերստեղծում է իր կերպարներին, սյուժեն և պատմությունը[1]։ Այն նկարագրվել է որպես «վերբրենդինգի»[2] տարբերակ։
Վերամեկնարկի մեկ այլ սահմանումը ռեմեյքն է, որը արդեն հաստատված ֆիլմաշարի մաս է[3]։ Տերմինը քննադատության է ենթարկվել որպես անորոշ և «շփոթեցնող»[4], և որպես ռեմեյք բառի նեոլոգիզմ[5][6], որը սկսել է կորցնել իր հայտնիությունը 2010-ականներից ի վեր[7][8]։ Ուիլյամ Պրոկտորն պնդում է, որ կա տարբերություն վերամեկնարկի, ռեմեյքի և ռետքոնի միջև[9]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ տերմինը առաջացել է համակարգչային reboot տերմինից, որը նշանակում է անջատել-միացնել համակարգիչը։ Սակայն այստեղ առկա է իմաստի փոփոխություն. համակարգչին վերաբերող տերմինը նշանակում է նույն ծրագրի անփոփոխ վերսկսում, մինչդեռ այստեղ քննարկված տերմինը նշանակում է հենց սկզբից պատմվածքի փոփոխում[10]։ Բառը առաջին անգամ օգտագործվել է 1994 թվականին Usenet-ում:
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերամեկնարկները հեռացնում են նախապես հաստատված ֆրանշիզի ոչ էական տարրերը և այն սկսում նորից՝ թողնելով միայն այն հիմնական տարրերը, որոնք սկզբնաղբյուրը դարձրել էին հանրաճանաչ[11]։ Հանդիսատեսի համար վերամեկնարկները հեշտացնում են սերիալի նախորդ մասերին անծանոթ նորեկների մուտքը։
Կոմիքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմիքսներում երկարատև սյուժեները հաճախ վերսկսվում են, ինչը գրողներին հնարավորություն է տալիս վերաիմաստավորել կերպարներին և ստեղծել նոր դեպքեր պատմվածքում[12]։ Կոմիքսները երբեմն օգտագործում են ներաշխարհի բացատրություն վերամեկնարկման համար, օրինակ՝ զուգահեռ աշխարհների միաձուլումը կամ տիեզերքի ոչնչացումը և դրա սկզբից վերստեղծումը։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերամեկնարկման միջոցով կինոարտադրողները թարմացնում և աշխուժացնում են ֆիլմաշարը՝ նոր երկրպագուներ ներգրավելու և եկամուտը բարձրացնելու համար[13]։ Վերամեկնարկումը կարող է նոր շունչ տալ այն շարքին, որը հնացել և մոռացվել է։ Ռեբութը ստուդիաների համար գործում է որպես պահեստային տարբերակ։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալը կարող է վերսկսել իր արտադրությունը չեղարկումից կամ երկար ընդմիջումից հետո[14][15]։ Չնայած վերամեկնարկը անտեսում է ստեղծագործության նախորդ սյուժեն, այս տերմինը հաճախ օգտագործվում որպես «ընդհանրական» արտահայտություն՝ շարունակական սերիալները կամ ընդհանուր վերարտադրությունները դասակարգելու համար, ինչը պայմանավորված էր 2010-ականների վերջին նման արտադրությունների աճով[16][17]։
Նմանատիպ հասկացություն է վերամշակումը, որն օգտագործվում է սերիալի հիմնական գաղափարը էականորեն փոխելու համար՝ պահպանելով հիմնական կերպարներից մի քանիսին։ Վերամշակումները սովորաբար կատարվում են դեռևս ընթացող արտադրության չեղարկումը կանխելու նպատակով[18]։
Տեսախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերամեկնարկները ու ռեմեյքերը սովորական են տեսախաղերի սյուժեներում[11]։ Տեսախաղերում վերաստեղծումներն օգտագործվում են խաղի սյուժեն և տարրերը թարմացնելու համար և օգտագործելու այն տեխնոլոգիաներն ու հնարավորությունները, որոնք հասանելի չէին նախորդ տարբերակների ստեղծման ժամանակ[11]։
Փափուկ վերամեկնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փափուկ վերամեկնարկը որոշակի նմանություն ունի նախնական սյուժեի հետ, սակայն փոխում է ոճը, տոնայնությունը կամ հերոսների նպատակները[19]։ Այն սովորաբար տալիս է գրողներին ավելի ստեղծագործական ազատություն՝ հիմնականում պահպանելով այն նույն միջավայրը, որին արդեն սովոր է հանդիսատեսը[20]։
Կոշտ վերամեկնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]21-րդ դարում տարածում գտավ «կոշտ վերամեկնարկի» գաղափարը, որտեղ տարբեր ֆրանշիզներ, որոնք սկզբնական տարբերակում հաճախ ավելի թեթև բնույթ ունեին, վերաստեղծվեցին ավելի մռայլ և հասուն ձևով: Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետի» եռերգությունը ավելի վաղ, ավելի հայտնի և բարձր գնահատված օրինակներից մեկն է[21], որին հաջորդեցին DC 's Արդարության Լիգայի կոշտ վերամեկնարկները[22], Ջեյմս Բոնդի ֆրանշիզան 2006 թ. և այլն, ներառյալ Սուրբ Ծննդյան երգը[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Willits, Thomas R. (2009 թ․ հուլիսի 13). «To Reboot Or Not To Reboot: What is the Solution?». Bewildering Stories. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Alexander, Julia (2017 թ․ մարտի 15). «The Matrix reboot isn't a remake: Here's the difference between the two». Polygon. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ McKittrick, Christopher (2018 թ․ մարտի 6). «Film Franchises: The Differences Between Sequels, Reboots and Spinoffs». ThoughtCo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին. «In a lot of ways, a remake and a reboot are similar concepts. They are both brand-new versions of previous movies. However, "reboot" is more commonly used for film franchises, while "remake" is more often used for stand-alone movies.»
- ↑ «Hollywood's 10 Best Reboots». IGN. 2012 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Child, Ben (2016 թ․ օգոստոսի 24). «Don't call it a reboot: how 'remake' became a dirty word in Hollywood». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Patches, Matt (2012 թ․ օգոստոսի 9). «The Reboot Glossary: Which Hollywood Buzzword Fits the Bill?». Hollywood.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Faughnder, Ryan (2016 թ․ օգոստոսի 24). «Hollywood's summer problem? Reboots people don't want». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Desta, Yohana (2014 թ․ հոկտեմբերի 9). «Why Hollywood Is Producing So Many Damn Remakes». Mashable (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Proctor, William (2017 թ․ ապրիլի 7). «Reboots and Retroactive continuity». The Routledge Companion to Imaginary Worlds (անգլերեն): 230–231. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Does This Common Computer Term Actually Reference Shoes?». Merriam-Webster (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Norris, Erik (2013 թ․ մարտի 7). «Why Franchise Reboots Can Be A Good Thing». Mandatory. CraveOnline. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Lorendiac (2009 թ․ մարտի 16). «Lorendiac's Lists: The DC Reboots Since Crisis on Infinite Earths». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Parfitt, Orlando (2009 թ․ օգոստոսի 25). «Top 12 Forthcoming Franchise Reboots». IGN. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.Parfitt, Orlando (25 August 2009). "Top 12 Forthcoming Franchise Reboots". IGN. Archived from the original on 20 May 2014. Retrieved 20 August 2013.
- ↑ Francis, James Jr. (2018 թ․ հունիսի 11). «Why did the television reboot become all the rage?». The Conversation (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Husser, Amy (2016 թ․ փետրվարի 27). «Reboot overload? Fuller House only latest in line of nostalgia-inspired TV revivals». CBC News. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Swarts, Jessica (2016 թ․ ապրիլի 12). «'The Twilight Zone' Remake Episodes That Are Actually Pretty Good». Inverse (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Otterson, Joe (2017 թ․ դեկտեմբերի 6). «'Twilight Zone' Reboot From Jordan Peele, Simon Kinberg, Marco Ramirez Greenlit at CBS All Access». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ VanDerWerff, Emily Todd (2014 թ․ փետրվարի 12). «How the second season of Newhart proves sitcoms need time to learn». The A.V. Club (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին. «Newhart is that rare beast in the TV world: a show where all of the retooling paid off because the producers were keenly attuned to what was and wasn't working on their show.»
- ↑ Keatis, D L (2019 թ․ ապրիլի 9). «The 5 Best Soft Reboots in Cinematic History». Superman on Film.
- ↑ Agar, C (2016 թ․ փետրվարի 11). «Why Soft Reboots Are the Ideal Compromise Between Remakes & Sequels». Screen Rant.
- ↑ «You Need to Watch the Most Influential Superhero Reboot Ever on HBO Max ASAP». 2024 թ․ փետրվարի 20.
- ↑ «How Everything Became a Gritty Reboot». 2021 թ․ մարտի 12.
- ↑ «Hollywood's Obsession with the Gritty Reboot». 2022 թ․ փետրվարի 25.