«Վերածնություն» հասարակական, գրական, տեսական ամսագիր։ Հնչակյան կուսակցությանԱմերիկայի շրջանի, վերջում՝ կուսակցության ձախ թևի (որն այնուհետև միացել է ԱՄՆ-ի բանվորական կուսակցությանը) պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1918-1920 թվականին, Բոստոնում։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Ե․ Սիրվարդ (Դրիգորյան), Հ․ Բարեջանյան։ Հանդես է եկել պատերազմի ընթացքում հայոց դատը Անտանտի օգնությամբ լուծելու օգտին։ Հետագայում հրաժարվել է այդ գաղափարից և սատարել Հոկտեմբերյան հեղափոխությանը։
Լուսաբանել է սոցիալիզմի գաղափարախոսությունը, հրապարակել նշանավոր համարվող սոցիալիստական գործիչների (ժ․ ժորես, Ա․ Բեբել և ուրիշներ) աշխատությունները, Սոցինտերնի խորհրդաժողովների նյութեր։ Լուսաբանել է ամերիկահայ և գաղութահայ կյանքը։ Ունեցել է գրական բաժին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 385)։