Վերազանո Նարոուս կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Վերազանո Նարոուս կամուրջ
Verrazano-Narrows Bridge from New York Harbor.jpg
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Տեղանք Նյու Յորք
Տեսակ կախովի կամուրջ և վճարովի կամուրջ
Նյութ պողպատ
Հատում է The Narrows[1]
Երկարություն 4176 մետր
Կոորդինատներ: 40°36′23.000000100402″ հս․ լ. 74°2′44.000000101624″ ամ. ե. / 40.60638888891677567° հս․. լ. 74.04555555558378899° ավ. ե. / 40.60638888891677567; 74.04555555558378899
Վերազանո Նարոուս կամուրջը գտնվում է ԱՄՆում
Վերազանո Նարոուս կամուրջ
Verrazano-Narrows Bridge Վիքիպահեստում

Վերրազանո Նարոուս կամ Վերրացանո-Նարոուս (անգլ.՝ Verrazano-Narrows Bridge), կախովի կամուրջ Նյու Յորքում։ Այն իրար է կապում Նյու Յորքի Բրուքլին և Սթաթեն Այլենդ թաղամասերը։ Երկարությունը 1298 մետր է։ Կամուրջը շահագործման է հանձնվել 1964 թ-ի նոյեմբերի 21-ին։ Կամուրջը կառուցվել է Հուդզոն գետի վրա։ Մինչև 1981 թվականը՝ Միացյալ Թագավորությունում Համբեր Բրիջի կառուցումը, այն ամենամեծ կախովի կամուրջն էր աշխարհում, իսկ 2014 թ-ի տվյալներով 11-րդը։ Կամրջի աշտարակները տեսանելի են Նյու Յորքի գրեթե բոլոր մասերից։ Կամուրջը անվանվել է ի պատիվ իտալացի Ջիովանի դա Վերացանոյի, որը փաստաթղթերում հիշատակված առաջին ճանապարհորդ-հետազոտողն էր, ով 1524 թվականին մտավ Նյու Յորք նավահանգիստ և հետազոտեց Հուդզոնի գետաբերանը։ Կամուրջը նշանավորում է Նյու Յորքի նավահանգստի մուտքը․ Նյու Յորք և Նյու Ջերսի այցելող բոլոր նավերն անցնում են Վերազանո կամրջի տակով։ 1976 թվականից ի վեր կամրջի Սթաթեն Այլենդի ծայրից են սկսվում Նյու Յորք քաղաքի մարաթոնային վազքերը[2]։

1927 թվականին Ինժեներ Դևիդ Սթեյնմանը առաջին անգամ առաջարկեց Նարոուսի վրայով կամուրջ կառուցել։ Հետագա քսան տարիների ընթացքում, այնուամենայնիվ, Նարոուսի վրա փոխադրական անցումներ կառուցելու նմանատիպ առաջարկները շարունակ հետաձգվում էին։ Նարոուսի երկաթուղային թունել կառուցելու 1920֊ական թվականների փորձերը ընդհատվում են։ Ստորջրյա փոխադրամիջոցային թունելի՝ 1930 ականների ծրագիրը նույնպես չեղարկվում է։ 1930֊ականների կեսերին և 1940-ականների սկզբին կամրջի անհրաժեշտության մասին քննարկումները ակտիվանում են, սակայն դարձյալ ապարդյուն։ 1940-ականների վերջին քաղաքային նախագծող Ռոբերտ Մոսեսը մի կամուրջ նախագծեց, որը պիտի կապեր Սթաթեն Այլենդը քաղաքի մնացած մասի հետ։ Մինչև 1959 թվականը զանազան հանգամանքներ խանգարում էին շինարարության մեկնարկը։ Կամուրջը բացվեց 1964 թվականի նոյեմբերի 21֊ին, իսկ երկրորդ անցուղին, որը կառուցվեց արդեն գործող կամրջի ստորին մասով, բացվեց 1969 թվականի հունիսին։

Վերազանո Նարոուսի կենտրոնական թռիչքի երկարությունը 1298 մ է։ Այն աշխարհի ամենաերկար կախովի կամուրջն էր 1964 թվականից մինչև 1981 թվականը, երբ Միացյալ Թագավորության Համբեր Բրիջը գերազանցեց նրան։ Վերազանո Նարոուսը թռիչքի երկարությամբ աշխարհում 13֊րդ, իսկ Ամերիկաներում՝ առաջին տեղում է։ կամուրջի մուտքը սկսվում է Նյու Յորքի նավահանգստից։ Նյու Յորք և Նյու Ջերսի նավահանգիստներ մտնող բոլոր նավերն անցնում են կամրջի տակով և հետևաբար պետք է բավարարեն կամրջի չափերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

View of the Verrazano-Narrows Bridge looking south from Upper New York Bay. The neighborhood of Coney Island in Brooklyn can be seen in the distance.
Վերազանո Նարոուսի տեսքը Վերին ծոցից։ Հեռվում երևում է Քոնի կղզին։

Նարոուսի վրա կամուրջ կառուցելու գաղափարը ծագել է 1927 թվականին, երբ ինժեներ Դևիդ Սթեյնմանը առաջ քաշեց այդպիսի անցում կառուցելու հնարավորությունը[3] Մինչ այդ, Սթաթեն Այլենդը մեկուսացված էր Նյու Յորք քաղաքի մնացած մասից և միակ ուղղակի կապը Նյու Յորքի մնացած չորս թաղամասերի հետ Սթաթեն Այլենդի լաստանավային ուղին էր, որը հասնում էր մինչև Մանհեթեն, կամ Բրուքլինի 39-րդ և 69-րդ փողոցները[4]: 1928 թվականին, երբ Բրուքլինի, Քուինսի, Լոնգ Այլենդի և Սթաթեն Այլենդի առևտրի պալատները հայտարարեցին, որ Ինտերբորո կամրջաշինական ընկերությունն առաջարկել է ԱՄՆ Ռազմական նախարարության «Ազատության կամրջի» ապագա շինարարությունը: Կամրջի աշտարակը պիտի ունենար 240 մ բարձրություն, իսկ շինարարությունը պիտի արժենար 60 միլիոն դոլար՝ 1928 թվականի դոլարի արժույթով[5]: 1929 թվականի նոյեմբերին ինժեներները կյանքի կոչեցին Նարոուսի վրայով 1400 մ թռիչքով[6] և 800 ֆուտ բարձրությամբ[7] կամրջի շինարարության նախագիծը: Հույս էր փայփայվում, որ նոր կամրջի շինարարությամբ կխթանվի Սթաթեն Այլենդի զարգացումը, նաև Աութերբրիջ Քրոսինգի և Բայոն կամրջի շինարարությունը, որոնց կառուցումը դեռ ընթացքի մեջ էր այդ ժամանակ[8]: Ազատության կամուրջը պիտի փոխադրամիջոցները տեղափոխեր Բեյ Ռիջից դեպի Սթաթեն Այլենդի դեռևս չսահմանված ինչ-որ վայր[8]: Բրուքլինի կողմից նախատեսված էր, որ քաղաքը պիտի կապվեր Ազատության կամրջի և «Քրոսթաուն» մայրուղու միջոցով՝ Բրուքլինի և Քուինսի հետ, իսկ Թրիբորոու կամրջի միջոցով՝ հյուսիս-արևմտյան Քուինսին: Նաև նախատեսվում էր քաղաքը Մանհեթենի կամրջի միջոցով կապել Դաունթաուն Բրուքլինին և Ստորին Մանհեթենին[9]: Բրուքլինը Սթաթեն Այլենդին Սթաթեն Այլենդի թունելի միջոցով կապելու նախնական փորձը արվեց 1923 թվականին, սակայն երկու տարի անց նախագիծը չեղարկվեց[10][11]: Այդ թունելը պիտի ծառայեր որպես ստորգետնյա երկաթուղի Բրուքլինի և Սթաթեն Այլենդի միջև: Այս առաջարկը նույնպես չեղարկվեց Ազատության կամրջի նախագծի երևան գալուն պես[8][12]: 1933 թվականի փետրվարին Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը հաստատեց Նարոուսի վրա կախովի կամուրջ կառուցելու նախագիծը[13]: Այս հաստատումից հետո Ինտերբորո կամրջաշինական ընկերությունը հույս ուներ մինչև տարեվերջ սկսել կամրջի շինարարությունը՝ այդպիսով 80.000 աշխատատեղ ստեղծելով[14]: Նախագծող ինժեներ Օտմար Ամանը, որն այդ ժամանակ կառուցում էր Թրիբորոու կամուրջը, Միդթաուն թունելը և Ոսկե Դարպասներ կամուրջը, հետաքրքրված էր ապագա Նարոուս կամուրջը նախագծելով, որը, եթե կառուցվեր, պիտի դառնար աշխարհի ամենաերկար կամուրջը[15]: 1933 թվականի դեկտեմբերին քաղաքային իշխանությունները հավանություն տվեցին Նարոուսի տակով տրանզիտային թունելի հապճեպ շինարարության նախագծին[16]: 1934 թվականի ապրիլին Ռազմական նախարարությունը հայտարարեց, որ ինքը դեմ է Նարոուսի կամրջի շինարարությանը: Այդ ընդդիմությունը հիմնված էր այն փաստի վրա, որ պատերազմական իրավիճակում կամուրջը շրջափակում կստեղծեր, հիմնավորում, որ նախարարությունը ներկայացրել էր նաև Բրուկլին-Բաթերի կամրջի դեպքում, որը կապում էր Ռեդ Հուկը Ստորին Մանհեթենին[17]: Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային իշխանությունը հասարակական դիրքորոշում չուներ կապված Նարոուսի կամրջի նախագծի հետ, բացառությամբ այն խնդրի, որ իրեն թույլատրվելու է օգտագործել ապագա կամուրջը[18]: Ռազմական նախարարության՝ Նարոուսի կամրջի շինարարության նախագծին անհամաձայնության հայտարարությունից հետո, հանրային ուսումնասիրություններ սկսեցին կատարվել Նարոուսի տակով թունել անցկացնելու նախագծի անհնարինությունը վերահաստատելու համար: 1936 թվականին Նարոուսի վրայով կամուրջ կառուցելու նախագիծը կրկին կյանքի կոչվեց, երբ Նյու Յորքի քաղաքապետ Ֆյորելո Լա Գուարդիան խնդրագիր ներկայացրեց Կոնգրեսին Նարոուսի վրայով երթևեկելի անցում կառուցելու թույլտվություն ստանալու համար[19]: Նոր նախագծի համաձայն, ապագա կամրջով անցնելու համար վարորդները որոշակի վճարներ կվճարեին, և նախագծի համար պահանջվող 50 միլիոն դոլարը կվճարվեր դաշնային պարտատոմսերով[20]: Լա Գուարդիան գերադասում էր կամրջի փոխարեն թունելի կառուցումը, այնպես որ հետևյալ տարի նա խնդրեց Նյու Յորք քաղաքի թունելային ընկերությանը վերանայել նման անցման անհնարինությունը[21]: Նյու Յորքի նախագծային հանձնաժողովը պատասխանատու էր կամ Նարոուսի վրայով կամրջի, կամ դրա տակով թունելի շինարարության համար, այնպես որ 1939 թվականին ջանք էր թափում Նյու Յորքի մայրուղային համակարգը ընդլայնելու ուղղությամբ[22][17]: Նույն տարվա մարտին Բաթերի կամրջի մասին օրինագծի ընդունման վերջին պահին Սթաթեն Այլենդի օրենսդիր իշխանություններն օրինագծին մի վերջին կետ ևս ավելացրին, որը թույլատրում էր Նարոուսի կամրջի շինարարությունը[23]: Նախագծման հանձնաժողովի վերջնական որոշման մեջ Նարոուսի կամրջի մասին հիշատակում չկար, սակայն 1941 թվականին այդ Նարոուսի կամրջի շինարարության որոշումը հաստատվեց[24]: 1943 թվականնին Նյու Յորքի քաղաքային խորհուրդը 50.000 դոլար հատկացրեց ապագա թունելի տեխնիկատնտեսական ուսումնասիրության համար[25]: Մինչ այդ, Ռեյ Բրիջի բնակիչները բոյկոտեցին թունելի նախագիծը, քանի որ նրանք վախենում էին, որ թունելը էականորեն կվատթարացներ իրենց թաղամասի կենսամակարդակը[26]: Պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին, նախագծման հանձնաժողովը հաշվարկեց, որ թունելի կառուցումը կարժենա 73.5 միլիոն դոլար[27]: Այնուամենայնիվ, մինչ այդ, քաղաքապետ Լա Գուարդիան փոխել էր մտադրությունը թունելի հետ կապված, ասելով, որ թունել կառուցելը «իր գործը չէ»[27]:

Վերջնական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարոուսի թունելի ծրագրի չեղարկվելը հանգեցրեց Նարոուսի վրայով կամուրջ կառուցելու ծրագրի վերականգնմանը: 1947 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Մոսեսը՝ Թրիբորոու կամրջի և թունելի ընկերության ղեկավարը, հայտարարեց, որ քաղաքի իշխանությունները մտադիր են խնդրել ռազմական նախարարությանը, որպեսզի վերջինս թույլտվություն տա կամուրջ կառուցել Նարոուսի վրայով[28]: Մոսեսը և քաղաքապետ Ուիլյամ Օ'Դուայերը երկուսն էլ աջակցում էին Նարոուսի կամրջի ծրագրին, որը դեռ կոչում էին «Ազատության կամուրջ»[29]: 1948 թվականի հուլիսին քաղաքապետարանը ներկայացրեց իր խնդրագիրը[30] և ԱՄՆ զինուժի երեք մասնաճյուղերից կազմված հանձնաժողովը որոշեց լսել հանրության կարծիքը ապագա կամրջի վերաբերյալ[31]:

View northwest at the Verrazano-Narrows Bridge, as seen from Brooklyn during sunset
Վերազանո Նարոուս կամուրջը Բրուկլինից, մայրամուտի ժամանակ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի պատգամավոր Դոնալդ Լոուրենս Օ'Թուլը, որը ներկայացնում էր Բեյ Ռիջի ընտրական օկրուգը, դեմ արտահայտվեց կամրջի նախագծին, պատճառաբանելով, որ այն կխաթարեր Բեյ Ռիջի բնապատկերը և կարող էր շրջափակել Նարոուսը պատերազմական իրավիճակում[32][33]: Նա վկայակոչում էր նաև հանրային հարցումը, պնդելով, որ Բեյ Ռիջի՝ կամրջի նախագծին կողմ արտահայտված յուրաքանչյուր մեկ բնակչի համեմատությամբ 33-ը դեմ են[34]: 1949 թվականի մայիսին ԱՄՆ ռազմական նախարարությունը, անտեսելով Բեյ Ռիջի բնակչության բուռն ընդդիմությանը, հավանություն տվեց Նարոուսի կամրջի նախագծին, պայմանով, որ շինարարությունը սկսվի հետագա հինգ տարիների ընթացքում[35][34]: Մինչ այդ ավարտին էր հասցվել կամրջի 1990 մետրանոց թռիչքի նախագիծը և անհրաժեշտ էր ևս 78 միլիոն դոլար նախագիծը շարունակելու համար; Այս ֆինանսավորումը չտրվեց մինչև 1950 թվականը: Սկզբնական նախագծերով նախատեսված էր, որ կամուրջը ջրի մակարդակից ունենալու էր 72 մ բարձրություն, որը լիովին բավարար էր, որ 66 մ բարձրությամբ «Թագուհի Մերի» նավը կարողանար անցնել դրա տակով[36]: 1954 թվականին լրացավ Նարոուսի վրայով կամուրջ կառուցելու ռազմական նախարարության թույլտվության ժամկետը[37]։ Նախարարությունը ևս երկու տարով երկարաձգեց թույլտվության ժամկետը[38]։ 1955 թվականի մարտին ընդունված մի օրինագծով քաղաքապետարանը ձեռք բերեց Նարոուսի կամրջի շինարարությանը վերաբերվող մի շարք նախագծերի վերահսկողությունը, ներառյալ հողային տարածքների ձեռք բերումը[39]։ Մոտ մեկ ամիս անց Նյու Յորքի քաղաքապետ Ավերել Հարիմանը ստորագրեց 600 միլիոն դոլարի հատկացման որոշում, որով նախատեսվում էր սկսել Նարոուսի կամրջի, Քուինսը և Բրոնքսը կապող Թրոգս Նեք կամրջի շինարարությունը ինչպես նաև Մանհեթենը Նյու Ջերսիին կապող Ջորջ Վաշինգտոնի կամրջի երկրորդ մակարդակի շինարարությունը[40]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Bridge Inventory
  2. «After 10 NYC Marathons, Bridge Boss is Running Home»։ ESPN.com։ Associated Press։ November 3, 2006։ Վերցված է February 27, 2010 
  3. «ASKS SUBURBAN AID IN REGIONAL PLAN; Committee Urges Cooperation in Furthering Important Public Improvements. WANT COUNTIES TO HELP Transit, Bridges, Skyscrapers and Financing Among the Subjects Discussed.»։ The New York Times (en-US)։ June 7, 1927։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 
  4. «The Future Staten Island»։ Brooklyn Daily Eagle (անգլերեն)։ September 28, 1924։ էջ 65։ Վերցված է September 19, 2017 – via Newspapers.com 
  5. «OFFER TO SPAN NARROWS; Four Ccmmerce Chambers Would Later Give Bridge to City.»։ The New York Times (en-US)։ May 2, 1928։ ISSN 0362-4331։ Վերցված է March 13, 2018 
  6. «Span of 4,500 Feet in Narrows Bridge; Proposed $60,000,000 Bridge Over Narrows.»։ The New York Times (en-US)։ November 17, 1929։ ISSN 0362-4331։ Վերցված է March 13, 2018 
  7. «TOWERS OF BRIDGE TO RISE 800 FEET; D.B. Steinman, Engineer, Tells Steel Institute of Huge Harbor Span Planned Here. CHIMES AT EACH PINNACLE Liberty Bridge Beacons to Shine at Night From Height Greater Than Woolworth Building. Pledge Support to Hoover.»։ The New York Times (en-US)։ November 14, 1929։ ISSN 0362-4331։ Վերցված է March 13, 2018 
  8. 8,0 8,1 8,2 «SAYS BRIDGES BOOM REALTY IN RICHMOND; Many Industrial Firms Are Seeking Staten Island Sites, Says Real Estate Operator.NEW SPANS HELP VALUESGreat Commercial Centre in FiveYears Is Predicted--HoldingsSought Near Plaza Site.»։ The New York Times (en-US)։ January 1, 1928։ ISSN 0362-4331։ Վերցված է March 13, 2018 
  9. «Crosstown Highway Brooklyn Hope to Avert Great Industrial Crisis; Key to Traffic Congestion Relief»։ Brooklyn Daily Eagle։ January 20, 1929։ էջ 51։ Վերցված է March 14, 2018 – via Brooklyn Public Library; newspapers.com 
  10. Pitanza Marc (2015)։ Staten Island Rapid Transit Images of Rail։ Arcadia Publishing։ ISBN 978-1-4671-2338-9 
  11. Young James C. (May 10, 1925)։ «Staten Island Waits for Narrows Tunnel»։ The New York Times։ Վերցված է June 27, 2015 
  12. «Tube Projects to be Scanned by Chamber of Commerce Body»։ Brooklyn Daily Eagle։ November 27, 1931։ էջ 41։ Վերցված է March 14, 2018 – via Brooklyn Public Library; newspapers.com 
  13. «Approves Bill for Narrows Span.»։ The New York Times (en-US)։ February 14, 1933։ ISSN 0362-4331։ Վերցված է March 13, 2018 
  14. «EXPECT WORK SOON ON NARROWS SPAN; Backers of Brooklyn-Staten Island Bridge Encouraged by Congressional Action. TO BE WORLD'S LARGEST Vehicular Link Designed to Have 800 Feet Towers -- Jobs Seen for 40,000 Men.»։ The New York Times (en-US)։ February 15, 1933։ ISSN 0362-4331։ Վերցված է March 13, 2018 
  15. Keating Isabelle (June 10, 1934)։ «Master Bridge Builder Runs 3 Jobs at Once»։ Brooklyn Daily Eagle։ էջ 6։ Վերցված է March 14, 2018 – via Brooklyn Public Library; newspapers.com 
  16. «$92,669,000 WORKS APPROVED BY CITY; Board Sanctions Narrows and Manhattan-Brooklyn Tubes and Water Tunnel. FEDERAL AID IS SOUGHT Protests by Controller and Engineer Ignored in Action on Program. $92,669,000 WORKS APPROVED BY CITY»։ The New York Times (en-US)։ December 27, 1933։ ISSN 0362-4331։ Վերցված է March 13, 2018 
  17. 17,0 17,1 «PLANS FOR TUNNEL AT BATTERY RUSHED; Agencies Move to Ask Funds as Soon as Federal Lending Facilities Are Ready LEGAL PROBLEM STUDIED Effect of Rejection of Bridge an Authority Questioned-- Highways Discussed»։ The New York Times (en-US)։ July 20, 1939։ ISSN 0362-4331։ Վերցված է March 13, 2018 
  18. «War Department Opposed to Bridge over Narrows; Port Authority Neutral»։ Brooklyn Daily Eagle։ May 9, 1934։ էջ 33։ Վերցված է March 14, 2018 – via Brooklyn Public Library; newspapers.com 
  19. «MAYOR WILL URGE NARROWS BRIDGE; Estimate Board Authorizes Reopening of the Project With War Department.»։ The New York Times (en-US)։ April 18, 1936։ ISSN 0362-4331։ Վերցված է March 13, 2018 
  20. «Mayor Launches Fresh Drive for Toll Bridge Across Narrows»։ Brooklyn Daily Eagle։ January 28, 1936։ էջ 41։ Վերցված է March 14, 2018 – via Brooklyn Public Library; newspapers.com 
  21. «MAYOR URGES TUBE TO STATEN ISLAND; Asks Tunnel Authority to Study Such a Link to City's Arterial Road System»։ The New York Times (en-US)։ February 9, 1937։ ISSN 0362-4331։ Վերցված է March 13, 2018 
  22. «HIGHWAY NETWORK FOR CITY IS MAPPED; Master Plan to Supplement and Coordinate the Present Routes Ready for Hearing MANHATTAN TO BE CIRCLED Crosstown Connections From River to River Proposed to Link Spans and Tunnels»։ The New York Times (en-US)։ June 20, 1939։ ISSN 0362-4331։ Վերցված է March 13, 2018 
  23. «Battery Span Bill Moves to Vote in Albany»։ Brooklyn Daily Eagle։ March 3, 1939։ էջ 8։ Վերցված է March 14, 2018 – via Brooklyn Public Library; newspapers.com 
  24. «MASTER ROAD PLAN FOR CITY MODIFIED; Planning Board Approves Its $600,000,000 Program as It Has Been Revised FOUR PROJECTS OMITTED Major Express Highway Works in Brooklyn Dropped as a Result of Criticisms»։ The New York Times (en-US)։ January 23, 1941։ ISSN 0362-4331։ Վերցված է March 13, 2018 
  25. «$50,000 PLANS APPROVED; Fund for Narrows Tunnel Study Is Authorized by Board»։ The New York Times (en-US)։ April 16, 1943։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 
  26. «Bay Ridge Aroused by Narrows Tube O.K.»։ Brooklyn Daily Eagle։ March 22, 1943։ էջեր 1, 2։ Վերցված է March 14, 2018 – via Brooklyn Public Library; newspapers.com 
  27. 27,0 27,1 «NARROWS TUNNEL OPPOSED BY MAYOR; He Agrees It Is Coming but Not in My Time' or That of Immediate Successor's A BLOW TO STATEN ISLAND Ferry Company Head Praises Stand, Saying He Can Give Adequate Service»։ The New York Times (en-US)։ August 1, 1945։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 
  28. Pierce Bert (September 24, 1947)։ «CITY PLANS TO BUILD SPAN AT NARROWS; Moses Says He Expects Early Approval of Bridge Project by War Department CITY PLANS TO BUILD SPAN AT NARROWS»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 
  29. «Mayor, Moses Plead for S.I. Bridge»։ Brooklyn Daily Eagle։ October 26, 1948։ էջ 3։ Վերցված է March 14, 2018 – via Brooklyn Public Library; newspapers.com 
  30. Crowell Paul (July 19, 1948)։ «Tunnel Authority Asks Army For Narrows Bridge Permit; PROPOSED NARROWS BRIDGE BETWEEN STATEN ISLAND AND BROOKLYN Army Permit for Narrows Bridge Applied for by Tunnel Authority»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 
  31. «APPROVAL SOUGHT FOR NARROWS SPAN; Army-Navy Air Force Board to Get Petition Jan. 12 for Staten Island Bridge»։ The New York Times (en-US)։ December 8, 1948։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 
  32. «REALTY FRAUD SEEN IN NARROWS BRIDGE; O'Toole Says Proposed Span Would Lead to City's 'Greatest Swindle in History'»։ The New York Times (en-US)։ 1949։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 
  33. «O'Toole Urges U.S. Ban Bridge over Narrows»։ Brooklyn Daily Eagle։ July 19, 1948։ էջեր 1, 3։ Վերցված է March 14, 2018 – via Brooklyn Public Library; newspapers.com 
  34. 34,0 34,1 «Bay Ridgeites Battle Army Okay on Span»։ Brooklyn Daily Eagle։ May 25, 1949։ էջեր 1, 2։ Վերցված է March 14, 2018 – via Brooklyn Public Library; newspapers.com 
  35. «Army Approves Narrows Bridge, World's Longest Suspension Span; ARMY BACKS SPAN OVER THE NARROWS»։ The New York Times (en-US)։ May 25, 1949։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 
  36. «NARROWS CROSSING SEEN 4 YEARS AWAY; Financing of Bridge to Wait Until Finish of the Battery Tunnel, Set for 1950 BOND ISSUE IS PLANNED 6,540 - Foot Span Connecting Staten Island and Brooklyn Will Cost $78,000,000»։ The New York Times (en-US)։ May 26, 1949։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 
  37. «NARROWS BRIDGE UP TO ARMY AGAIN; Triborough Board's Request for Two-Year Extension of Permit May Revive Dispute»։ The New York Times (en-US)։ May 1, 1954։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 
  38. «i BRIDGE PERMIT EXTENDED; Army Sets May, 1956, for Start of The Narrows Span»։ The New York Times (en-US)։ July 8, 1954։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 
  39. Bennett Charles G. (March 30, 1955)։ «City Wins Control of Plan For Bridge Over Narrows; CITY WINS DISPUTE ON NARROWS SPAN»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 
  40. «CITY ARTERY BILLS SIGNED IN ALBANY; ' Package' Would Allow Start of Work on $600,000,000 Construction Program»։ The New York Times (en-US)։ May 1, 1955։ ISSN 0362-4331։ Վերցված է March 14, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]