Վերադարձ դեպի Գյուրուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վերադարձ դեպի Գյուրուն
Վերադարձ դեպի Գյուրուն.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
Թվական2015
ՌեժիսորԱդրինե Գրիգորյան
ՊրոդյուսերԿարա Սեթյան Մարսթոն
Սցենարի հեղինակԴրու Ջոնս
Կարա Սեթյան Մարսթոն
Ադրինե Գրիգորյան
ՕպերատորՎահագն Տեր-Հակոբյան
ԿինոընկերությունBack to Gürün LLC
Տևողություն64 րոպե

«Վերադարձ դեպի Գյուրուն», "Back to Gürün LLC" ընկերության նկարահանած ֆիլմ։ 2015 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Ադրինե Գրիգորյանի դեպի Գյուրուն ուղևորության մասին։ Ադրինեն 1915 թվականի ցեղասպանության ժամանակ Գյուրունից հեռացած պապիկի հետքերով վերադառնում է Թուրքիա, որպեսզի գտնի պապիկի ծննդավայրը, տունը։ Պապը Ցեղասպանությունից փրկվելու նպատակով հեռացել էր իր հարազատ գյուղից, բայց միշտ հիշում էր նրա մասին, ուներ գյուղի գրավոր նկարագրությունը։

Ադրինեն Թուրքիայում հանդիպում է տարբեր թուրքերի, որոնք ցանկանում են օգնել նրան, սակայն նրանց բոլորի մոտ առկա է վախի զգացումը։ Վախ, որը չի ճանաչում ոչ ժամանակ, ոչ տարածություն, որը ստիպում է մարդկանց հերքել անհերքելին, դավաճանել ճշմարտությանը։

Պատմությունը երևան է բերում «լռեցված» ցեղասպանության տևական ազդեցությունը, որ փոխանցվել է սերնդեսերունդ, ինչպես նաև անհատի փնտրտուքը լուծում գտնելու ճանապարհին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]