Վեստֆալյան հաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեստֆալյան հաշտություն, 1648, կնքվել է Երեսնամյա պատերազմից (1618-1648) հետո։ Միավորում է 1648 թվականի հոկտեմբերի 24-ին Վեստ-ֆալիայի (պատմական մարզ Գերմանիայում) Օսնաբրյուկ և Մյունստեր քաղաքներում կնքված երկու հաշտության պայմանագիր՝ Օսնաբրյուկյան (մի կողմից «Հռոմեական սրբազան կայսրության» կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Շվեդիայի ու նրա դաշնակիցների միջև) և Մյունստերյան (մի կողմից կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների միջև)։

Երբեմն Վեստֆելյան հաշտությանն վերագրում են նաև խաղաղության հաշտությունը Իսպանիայի և Նիդերլանդի միջև, որը կնքվել է 1648 թվականի հունվարի 30-ին։ Դրա հետ մեկտեղ Հոլանդիայի և Իսպանիայի միջև ռազմական գործողություններում՝ 1625-1648 թվականներին հետազոտողները համարում են միաժամանակ և՛ երեսնամյա, և՛ ութսունամյա պատերազմները։

Վեստֆալյան հաշտությունը համարվում է առաջին ժամանակակից դիվանագիտական համագումարի արդյունքը։ Այն հիմք է դնում Եվրոպայի նոր կարգերին։ Համաձայնագիրը անդրադարձել է Սրբազան Հռոմեական կայսրությանը, Իսպանիային, Ֆրանսիային, Շվեդիային, Նիդերլանդներին և նրանց համագործակիցներին։

Պիրենեյան հաշտությունը, որը ստորագրվել է 1659 թվականին, վերջ է դնում Ֆրանսիայի և Իսպանիայի միջև պատերազմին և հաճախ դիտարկվում է որպես «ընդհանուր միասնության» վերջնական փուլը։

Անցկացման վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստֆալյան հաշտություն
(Հերդեր տեր Բոխի նկարը (1648 թվական)

Հաշտության մասին բանակցությունները անցկացվել են Վեստֆալիա պատմական տարածքում՝ Մյունստերի կաթոլիկական եկեղեցում և Օսնաբրյուկի բողոքական եկեղեցում։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսրի և Շվեդիայի միջև խաղաղ պայմաններում դավանանքային հավասարության քննարկելու նպատակով հրավիրվել է Օսնաբրյուկի բողոքական եկեղեցի, իսկ կաթոլիկական կառավարության և Ֆրանսիայի միջև կնքելու նպատակով՝ Մյունստեր։

Ֆրանսիայի և Գաբսբուրգների միջև բանակցությունները սկսվել են Քյոլնում 1636 թվականին, բայց դադարեցվել են կարդինալ Ռիշելյեի կողմից։ Համբուրգում և Լյուբեկում Շվեցիան և կայսրը բանակցություններ էին վարում հաշտության մասին, բայց Շվեդիան ընդհատում է դրանք և կնքում է Համբուրգյան համաձայնագիրը Ֆրանսիայի հետ։

Օսնարբյուկի քաղաքապետարան

Այդ ընթացում Սրբազան կայսրությունը և Շվեդիան հայտարարում են Քյոլնում բանակցություններ և «Համբուրգի պայմանագիրը» ներածական մասն է համընդհանուր կարգավորման համաձայնագրի, որը պետք է կնքվեր երկու հարևան քաղաքների՝ Մյունդտերի և Օսնարբյուկի միջև, որոնք բանակցությունների ժամանակ դարձան չեզոք և ապառազմականացված։ Մյունստերը 1535 թվականից եղել է խիստ կաթոլիկական քաղաք։

Վեստֆալյան Հաշտությունը Ֆրանսիայի և Շվեդիայի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի դրոշը
Շվեդիայի դրոշը

Վեստֆալյան հաշտության համաձայն «Հռոմեական սրբազան կայսրությունը» Շվեդիային 5 միլիոն թալեր ռազմատուգանք վճարելուց բացի, տալիս էր Ռյուգեն կղզին, ամբողջ Արևմտյան Պոմերանիան և Արևելյան Պոմերանիայի մի մասը Շտետտին քաղաքով, Վիսմար քաղաքը և Բրեմենի արքեպիսկոպոսությունն ու Վերդենի եպիսկոպոսությունը, որոնք վերածվում էին աշխարհիկ իշխանությունների։ Այդպիսով Շվեդիային անցան ոչ միայն Բալթիկ, այլև Հյուսիսային ծովի կարևորագույն նավահանգիստները։ Ֆրանսիան վերջնականապես իրեն միացրեց լոթարինգյան Մեց, Տուլ և Վերդեն եպիսկոպոսությունները և ամբողջ էլզասը (առանց Ստրասբուրգի)։ Հաղթող տերությունները՝ Ֆրանսիան և Շվեդիան հայտարարվեցին Վեստֆալյան հաշտության պայմանագրի իրականացման գլխավոր երաշխավորներ։ Հաղթող տերությունների դաշնակից գերմանական իշխանություններ Բրանդենբուրգը, Մեկլենբուրգը, Բրաունշվայգ-Լյունեբուրգը, Բավարիան ստացան չնչին տերիտորիալ փոխհատուցումներ ի հաշիվ աշխարհականացած եպիսկոպոսությունների ու վանքերի։ Բավարիան ստացավ Վերին Պֆալցը և կուրֆյուրստության իրավունք։ Ինքնուրույն ճանաչվեցին և կայսրության կազմից դուրս եկան Շվեյցարիան և Միացյալ նահանգների հանրապետությունը (Հոլանդիան)։ Գերմանիայի իշխանները ստացան լիակատար անկախություն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառում (չէին կարող կնքել արտաքին դաշինքներ կայսեր և կայսրության դեմ)։ Վեստֆալյան հաշտություն պայմանագիրը ամրապնդեց և ուժեղացրեց Գերմանիայի քաղաքական մասնատվածությունը։ Կրոնի առումով Վեստֆալյան հաշտությունը կալվինականների իրավունքները հավասարեցրեց կաթոլիկների ու լյութերականների իրավունքներին, օրինականացրեց եկեղեցականների հողերի աշխարհականացումը և այլն։ Վեստֆալյան հաշտությունն ամրապնդելով հակահաբսբուրգյան խմբավորման նկատմամբ տարած հաղթանակը, ունեցավ խոշոր միջազգային նշանակություն։ Ձախողվեցին իսպանական և ավստրիական Հաբսբուրգների գլխավորությամբ համաշխարհային «քրիստոնեական» կայսրություն ստեղծելու փորձը և Արևմտյան Եվրոպայում ռեֆորմացիոն շարժումները ճնշելու, ինչպես և բուրժուական Հոլանդիայի հանրապետությունը հպատակեցնելու ծրագրերը։ Արևմտյան Եվրոպայում հաստատվեց Ֆրանսիայի երկարատև գերիշխանությունը։

Պատվիրակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունստերի և Օսնաբրյուկի կոնգրեսում հավաքվել էին 135[1] դիվանագետեր, որոնք ներկայացնում են տարբեր երկրների հետաքրքրությունները։ Գլխավոր անձիք նրանցից եղել են՝

  • Ֆրանսիայից
  • Շվեդիայից
  • կայսրի կողմից
  • Իսպանիայից
  • Սրբազան Հռոմեական կայրությունից
  • Պապական կառավարությունից[2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Meiern, Johann Gottfried von Acta Pacis Westphalicae. — Hanover, 1734. — С. 9 (I).
  2. Meiern, Johann Gottfried von Acta Pacis Westphalicae. — Hanover, 1734. — С. 231-232 (II).
  3. Breucker, G. Die Abtretung Vorpommerns an Schweden. — Halle, 1879.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 383