Վեսնա Պիսարովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեսնա Պիսարովիչ
Ծնվել էապրիլի 9, 1978(1978-04-09)[1] (46 տարեկան)
Բրչկո, Brčko District
Երկիր Խորվաթիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր և ստուդիական երաժիշտ
ԳործիքներՖլեյտա և վոկալ
ԼեյբլCroatia Records
ԿրթությունԶագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
ԱմուսինOzren Pupovac?[2]
Կայքvesnapisarovic.com

Վեսնա Պիսարովիչ (խորվ.՝ Vesna Pisarović, ապրիլի 9, 1978(1978-04-09)[1], Բրչկո, Brčko District), խորվաթ երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրչկո քաղաքում (այժմ՝ Բոսնիա և Հերցեգովինա), մանկությունն մինչև 13 տարեկան հասակ անցկացրել է Պոժեգայում։ Ֆլեյտայի դասեր է անցել երաժշտական դպրոցում, երգել է երգչախմբերում և հանդես է եկել երաժշտական փառատոներում։ 1990-ականների կեսերին ավարտել է Զագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետը[3]։ Հանդես է եկել բազմաթիվ ակումբներում և երգեր է գրել, 1997 թվականին Zadarfest երաժշտական փառատոնում ծանոթացել է Միլանա Վլաովիչի հետ, որը սկսել է նրա երգերը գրել։

2002 թվականին Վեսնա Պիսարովիչը հաղթել է Դորա ազգային երաժշտական փառատոնում և մեկնել է Տալլին։ «Everything I Want» երգով Տալլինում կայացած մրցույթում զբաղեցրել է 11-րդ տեղը[4][5]։ «In the Disco» երգի հեղինակն է, որով Դինի հետ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացրել է Ստամբուլի Եվրատեսիլում (9-րդ տեղ)։

Ապրում է Բեռլինում։ 2012 թվականին թողարկել է ջազ-ալբոմ, որտեղ իրենց պարտիաները ձայնագրել են Գերհարդ Շլեսլը (տրոմբոն), Քլեյթոն Թոմասը (կոնտրաբաս) և Սթիվ Հիզերը (հարվածային գործիքներ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://www.vecernji.hr/showbiz/vesna-pisarovic-otkrila-kako-ju-je-osvojio-suprug-ozren-pupovac-s-kojim-je-u-braku-vec-12-godina-1548635
  3. «Vesna Pisarović: Suprug je podržao moj zaokret prema jazzu» (խորվաթերեն). 2011 թ․ հունվարի 30. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. Bohlman, Philip V. (2004). The music of European nationalism. Santa Barbara, Calif.: ABC-CLIO. էջ 2. ISBN 978-1-57607-270-7. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
  5. «Eurovision Song Contest 2002». European Broadcasting Union. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]