Վեսելին Ստոյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեսելին Ստոյանով
Բնօրինակ անունբուլղար․՝ Веселин Стоянов
Ի ծնե անունբուլղար․՝ Веселин Анастасов Стоянов
Ծնվել էապրիլի 20, 1902(1902-04-20)[1] կամ ապրիլի 7, 1902(1902-04-07)[2]
Շումեն, Բուլղարիայի իշխանություն[2]
Երկիր Բուլղարիա
Մահացել էհունիսի 29, 1969(1969-06-29)[1][2] (67 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[2]
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա (1926)

Վեսելին Անաստասով Ստոյանով (բուլղար․՝ Веселин Анастасов Стоянов, ապրիլի 20, 1902(1902-04-20)[1] կամ ապրիլի 7, 1902(1902-04-07)[2], Շումեն, Բուլղարիայի իշխանություն[2] - հունիսի 29, 1969(1969-06-29)[1][2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[2]), բուլղարացի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԲԺՀ ժողովրդական արտիստ (1962), ԲԺՀ սոցիալիստական աշխատանքի հերոս (1969

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին ավարտել է Սոֆիայի Պետական երաժշտության, 1930 թվականին՝ Վիեննայի երաժշտության և բեմարվեստի ակադեմիաները։ 1937 թվականից դասավանդել է (1945 թվականից՝ պրոֆեսոր, 1943-1945 թվականներին և 1956- 1962 թվականներին՝ ռեկտոր) Պետական երաժշտական ակադեմիայում (1954 թվականից՝ Բուլղարիայի կոնսերվատորիա)։ 1953-1954 թվականներին եղել է Սոֆիայի ժողովրդական օպերայի տնօրենը։ «Կանանց թագավորություն» բուլղարական առաջին կատակերգական օպերայի (1935) հեղինակն է․ կատակերգական-գրոտեսկային են նաև «Խորամանկ Պետրոսը» օպերան (1952), «Բայ Դանյո» սիմֆոնիկ սյուիտը (1941) և այլն։ Երկերից են՝ «Սալամբո» պատմական օպերան (1940), 2 սիմֆոնիա, կանտատներ (դրանց թվում՝ ֆաշիզմի դեմ մղված պայքարին նվիրված՝ «Բալլադ հարսնացուի մասին», 1968), կոնցերտներ նվագախմբի հետ, լարային կվարտետներ, մասսայական երգեր և այլն։ Օգտվել է ազգային երաժշտության բանահյուսությունից։ 1951 թվականին ստացել է Դիմիտրովյան մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Archivio Storico Ricordi — 1808.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 146