Վեսելին Հանչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեսելին Հանչև
Ծնվել էապրիլի 4, 1919(1919-04-04)[1]
ԾննդավայրՍտարա Զագորա, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 4, 1966(1966-11-04)[1] (47 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ, գրող, դրամատուրգ, դիվանագետ, բանաստեղծ, սցենարիստ և դրամատուրգ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ժանրերլիրիկա

Վեսելին Սիմեոնով Հանչև (բուլղար․՝ Веселин Симеонов Ханчев, ապրիլի 4, 1919(1919-04-04)[1], Ստարա Զագորա, Բուլղարիայի թագավորություն - նոյեմբերի 4, 1966(1966-11-04)[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ և քննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեսելին Հանչևը ծնվել է 1919 թվականի ապրիլի 4-ին Ստարա Զագորայում, Բուլղարիա։ Ստարա Զագորայում ավարտելով գիմնազիան՝ նա 1941-1943 թվականներին սովորել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1944 թվականից Վեսելինը մտել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն[2]։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1944-45), «Литературен глас» («Գրական ձայն») թերթում զբաղեցրել է խմբագրի օգնականի պաշտոնը (1938-1943), «Радио „София“»-ում՝ արվեստի և գրական բաժնի ղեկավարի պաշտոնը (1945), «Пламък» («Կրակ») ամսագրում՝ խմբագրի պաշտոնը և Ազգային օպերայում (1949-51) և Սոֆիայի օպերայում՝ դրամատուրգի պաշտոնը։ Վարշավայի (1962-64) և Փարիզի (1964-66) բուլղարական դեսպանատանը աշխատել է որպես մշակույթի հարցերով խորհրդական։ 1963 թվականին նրան շնորհել են Բուլղարիայի մշակույթի պատվավոր գործչի կոչում։ Երկու անգամ դարձել է Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1959 և 1962 թվականներին)[3]։

Կյանքի վերջին տարիներին շատ ծանր հիվանդ է եղել, բայց գրել է բանաստեղծություններ մինչև վերջ։ Վեսելին Հանչևը մահացել է 1966 թվականի հոկտեմբերի 4-ին Սոֆիայում՝ 47 տարեկան հասակում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ստեղծագործությունները հրապարակվել են 1934 թվականին, երբ Հանչևը 15 տարեկան էր։ Համագործակցել է «Час» («Ժամանակ»), «Литературен глас» («Գրական ձայն») թերթերի, իսկ 1944 թվականից հետո՝ բոլոր գրական պարբերական հրատարակչությունների հետ։ Բանաստեղծությունների իր առաջին «Испания на кръст» («Իսպանիան խաչի վրա») հավաքածուում՝ նվիրված Իսպանիայում քաղաքացիական պատերազմին, գերակշռում են պացիֆիստական տրամադրությունները, բողոք պատերազմի դեմ[4]։

Վեսելին Հանչևը նաև հայտնի է եղել որպես դրամատուրգ։ Նա գրել է «Злато» («Ոսկի»), «Отровен хляб» («Թունավորված հաց»), «Двамата и смъртта» («Երկուսը և մահը») պիեսները, ինչպես նաև գրել է (չի իրագործվել) «Крали Марко» («Մարկոյի գագաթնակետը») ֆիլմի սցենարը։ Թարգմանել է Էդմոն Ռոստանի «Հերոսական կոմեդիան» (1961), ֆրանսիացի (Ժակ Պրևեր) և ռուս բանաստեղծների ստեղծագործությունները։ Վեսելին Հանչևի բանաստեղծությունները թարգմանվել են գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, ռուսերեն, ուկրաիներեն, հունգարերեն, ֆրանսերեն, չեխերեն, ճապոներեն և այլ լեզուներով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959, 1962 - Դիմիտրովյան մրցանակ
  • 1963 - Բուլղարիայի մշակույթի պատվավոր գործչի կոչում
  • 1984 թվականին Ստարա Զոգորայում ամեն տարի կազմակերպում են Վեսելին Հանչևի անվան պոեզիայի ազգային երիտասարադական մրցույթ[5]։ Մրցույթին կարող են մասնակցել 14-25 տարեկան բանաստեղծները, որոնք դեռևս չեն հրապարակել ոչ մի բանաստեղծական հավաքածու։ Հաղթողի մրցանակն է դառնում նրա բանաստեղծությունների առաջին հավաքածուի հրապարակումը[6]։

Ստարա Զագորայում և Սոֆիայում Վեսելին Հանչև անունով կոչվել են № 9 և № 142 միջնակարգ դպրոցները, ինչպես նաև փողոցներ այդ քաղաքներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Испания на кръст, 1937 - «Իսպանիան խաչի վրա» (բանաստեղծությունների հավաքածու)
  • Избрани стихове, 1948 - «Ընտրյալ բանաստեղծություններ» (բանաստեղծությունների հավաքածու)
  • Знаме на дружбата, 1952 - «Ընկերության դրոշակ» (բանաստեղծությունների հավաքածու ռահվիրաների համար)
  • Луиджи, 1953 - «Լուիջի» (վեպ)
  • Стихове в паласките, 1954, (1957, 1960) - «Բանաստեղծություններ փամփշտակալներում» (քաղաքական քնարերգության հավաքածու)
  • Смешен пантеон, 1957 -"Ծիծաղելի պանթեոն" (բանաստեղծությունների հավաքածու)
  • Лирика, 1960 - «Քնարերգություն»
  • Машината на времето, 1960 - «Ժամանակի մեքենա» (բանաստեղծությունների հավաքածու)
  • Роза на ветровете, բանաստեղծություններ, 1960 - «Քամիների վարդ» (բանաստեղծությունների հավաքածու)
  • Чудната врата, 1960 - «Զարմանալի դռներ» (բանաստեղծությունների հավաքածու երեխաների համար)
  • Лирика, 1961 - «ЛՔնարերգություն»
  • Стихотворения, 1962 - «Բանաստեղծություններ»
  • Пъстро ято, 1963 - «Բազմերանգ խումբ» (բանաստեղծությունների հավաքածու երիտասարդության համար)
  • За да останеш, 1965 - «Որպեսզի չհեռանալ» (ընտրյալ քնարերգություն)
  • Свирепият славей, երգիծական բանատսեղծություններ, 1965
  • Стихотворения, 1966 - «Բանաստեղծություններ» (II հրատարակչություններ, «Աշակերտի գրադարան»)
  • Стихотворения, 1966 - «Բանաստեղծություններ»
  • Избрани произведения, 1969 - «Ընտրյալ ստեղծագործություններ» (խմբագիր՝ Ե. Պետրով)
  • Избрани творби, 1976 (1980, 1986) - «Ընտրյալ ստեղծագործություններ»
  • Жив съм, стихове, 1987 - «Ես ողջ եմ» (բանաստեղծությունների հավաքածու)
  • «Последно писмо»
  • «Под Люляка»

Թատերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Малки пиеси за големи сърца» - «Փոքր պիեսների մեծ սրտերի համար» (պիես, հրապարակվել է հետմահու՝ 1967 թվականին)
  • «Злато» - «Ոսկի» (պիես)
  • «Отровен хляб» - «Թունավորված հաց» (պիես)
  • «Двамата и смъртта» - «Երկուսը և մահը» (պիես)
  • «Крали Марко» - «Մարկոյի գագաթնակետը» (ֆիլմի չիրագործված սցենար)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Большая Советская Энциклопедия, ІІІ изд., т. 28, с. 191
  3. БСЭ, т. 28, с. 191
  4. «Антология болгарской поэзии» (переводы Дмитрия Павлычко), Киев, «Основы», 2006, с. 249
  5. Сайт «Национален младежки конкурс за поезия „ВЕСЕЛИН ХАНЧЕВ“» (болг.)
  6. Сайт «Библиотека „Родина“ - Стара Загора»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]