Վեսա-Մատի Լոյրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեսա-Մատի Լոյրի
Բնօրինակ անունֆիններեն՝ Vesa-Matti Loiri
Ծնվել էհունվարի 4, 1945(1945-01-04)[1][2]
Հելսինկի, Ֆինլանդիա[2]
Երկիր Ֆինլանդիա
Մահացել էօգոստոսի 10, 2022(2022-08-10)[3] (77 տարեկան)
Հելսինկի[4]
Մասնագիտությունդերասան, ֆուտբոլիստ, երգիչ, կատակերգու, երաժիշտ, կինոդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
ԳործիքներՖլեյտա և վոկալ
ԱմուսինTuula Nyman?
Պարգևներ
 Vesa-Matti Loiri Վիքիպահեստում

Վեսա-Մատի Լոյրի (ֆիններեն՝ Vesa-Matti Loiri, հունվարի 4, 1945(1945-01-04)[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա[2] - օգոստոսի 10, 2022(2022-08-10)[3], Հելսինկի[4]), ֆին կինոդերասան, երգիչ, ֆլեյտահար, ներկայացրել է Ֆինլանդիան 1980 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում։ Որպես դերասան առավել հայտնի է Ուունո Տուրհապուրոյի կատակերգական դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեսա-Մատին որպես կինոդերասանի իր կարիերան սկսել է 1962 թվականին, երբ խաղացել է «Երեխաներ» ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Ընդհանուր առմամբ, դերասանը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում, որոնցից վեցը ընդգրկվել է Ֆինլանդիայի «Լավագույն հայրենական ֆիլմերի TOP 20»-ում։ 1966 թվականին նա ավարտել է Ֆինլանդիայի թատերական ակադեմիան։

Որպես երաժիշտ Լոիրին երկար ժամանակ կատարել է Պերտու Հիետանենի երգերը։ Բացի այդ նա եղել է ֆլեյտահար։ 1980 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում նա ներկայացրել է Ֆինլանդիան։ Նրա մրցակցային կազմը վաստակել է ընդամենը վեց միավոր և գրավել տասնիններորդ (վերջին) տեղը։ Չնայած դրան, նրա երաժշտությունը մինչ հիմա մեծ ժողովրդականություն է վայելում, նա վաճառել է իր դեբյուտային ալբոմի մոտ մեկ միլիոն օրինակ, որի համար ստացել է նաև մի քանի հեղինակավոր մրցանակներ։

Վեսա-Մատի Լոյրին նաև սպորտի (հատկապես բիլիարդի) սիրահար է եղել։ Նա մի քանի տարի զբաղեցրել է Ֆինլանդիայի բիլիարդի ասոցիացիայի նախագահի պաշտոնը[6]։

Վեսա-Մատի Լոյրին մահացել է 2022 թվականի օգոստոսի 10-ին քաղցկեղից[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ystävän laulut (2003)
  • Ystävän laulut II (2004)
  • Ivalo (2006)
  • Inari (#1 в Finnish Albums Chart) (2007)
  • Kasari (#1 в Finnish Albums Chart) (2008)
  • Hyvää puuta (2009)
  • Skarabee (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Vesa-Matti Loiri (շվեդերեն)SLS.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mattila I. Vesa-MattiLoiri (фин.) // Helsingin Sanomat / K. NiemiHelsinki: Sanoma Media Finland, 2020. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  3. 3,0 3,1 3,2 Mattila I. Vesa-Matti Loiri (фин.) // Helsingin Sanomat / K. NiemiHelsinki: Sanoma Media Finland, 2022. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  4. 4,0 4,1 4,2 Vesa-Matti Loiri on kuollut 77-vuotiaana (фин.) // MTV UutisetHelsinki: MTV Oy, 2022.
  5. 5,0 5,1 5,2 5,3 ElonetNational Audiovisual Institute, 2006.
  6. Vesa-Matti Loiri liiton kunniajäsen – Suomen Biljardiliitto ry (in Finnish)
  7. «Vesa-Matti Loiri on kuollut 77-vuotiaana», MTV Uutiset (Finnish), 2022 թ․ օգոստոսի 10, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեսա-Մատի Լոյրի» հոդվածին։