Վեռներ Վինտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վեռներ Վինտեր
Werner Winter
Ծնվել էհոկտեմբերի 25, 1923(1923-10-25)[1][2]
Հազելաու, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Մահացել էօգոստոսի 7, 2010(2010-08-07)[1][2] (86 տարեկանում)
Պտեց, Plön District, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունբանասեր, լեզվաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Քրիստիան-Ալբերտի համալսարան, Համբուրգի համալսարան, Օստինի Տեխասի համալսարան, Կանզասի համալսարան և Այովայի համալսարան
ԱնդամակցությունԵվրոպական ակադեմիա[3]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1] և բանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]

Վեռներ Վինտեր (անգլ.՝ Johann Karl Werner Winter, 1923, հոկտեմբերի 25, Հասելաու, ԳՖՀ - 2010, օգոստոսի 7, Պրեց), գերմանացի լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր 1949 թվականից, 1953 թվականից՝ պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Համբուրգի և Բեռնի համալսարաններում, որտեղ հետևել է հունարենի, սլավոնական և հնդեվրոպական լեզուների ուսումնասիրման դասընթացներին։ Դասախոսել է Կանզասի (1953-1957 թվականներին), Տեխասի (1957-1965 թվականներին) համալսարաններում, ինչպես նաև Համբուրգի (1963 թվականին), Կոպենհագենի (1966 թվականին), Ցեյլի (1967 թվականին), Կալիֆորնիայի Բերկլի (1969 թվականին), Ստանֆորդի (1979-1980 թվականներին) և այլ բուհերում։ 1964 թվականից՝ Քիլի (ԳՖՀ) համալսարանի պրոֆեսոր և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվել է Վինտերի շուրջ 130 աշխատություն, որոնցում հետազոտել է ընդհանուր և հնդեվրոպական լեզվաբանությանը, Ամերիկայի հնդկացիական և չին-տիբեթական լեզուներին վերաբերող մի շարք խնդիրներ։ Հայերենի հետ առնչվող ուսումնասիրություններում քննել է հայերենի հնչույթաբանությունը, գրաբարի բարբառային տարբերակվածությունը, անկատարի և անցյալ կատարյալի դեմքի արտահայտման միջոցները, կատարել ստուգաբանություններ «Հայկական հնչույթաբանության խնդիրներ» հատորներ 1-3 (1954-1962), «Ակնարկներ հայերենի ստուգաբանության» (1957), «Վաղ բարբառային տարբերակվածության հետքերը հին հայերենում» (1975)։

«Հայկական ձեռագրեր» և «Հայկական վիմագրություն» (երկուսն էլ՝ 1955) ուսումնասիրություններում անդրադարձել է նաև հայ գրչության արվեստին։ 1963 թվականին և 1978 թվականին այցելել է Հայաստան, կարդացել դասախոսություններ։ 1982 թվականին մասնակցել է հայերենագետների միջազգային գիտաժողովին Երևանում, հանդես եկել «Հայերենի թվարկման համակարգը» զեկուցումով։

Եվրոպայի լեզվաբանական ընկերության գիտական քարտուղարն էր (1983 թվականից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png