Վենտսպիլսի միջազգային ռադիոաստղագիտական կենտրոն
Վենտսպիլսի միջազգային ռադիոաստղագիտական կենտրոն | |
---|---|
Տեսակ | ռադիոաստղադիտարան, scientific institute?, աստղագիտական աստղադիտարան և radio astronomy observatory? |
Երկիր | Լատվիա |
Կայք | en.venta.lv/science/ventspils-international-radio-astronomy-centre |
Վենտսպիլսի միջազգային ռադիոաստղագիտական կենտրոն կամ Վենտսպիլս-8, ինչպես հայտնի է եղել խորհրդային ժամանակներում (լատիշ․՝ Ventspils Starptautiskais radioastronomijas centrs, VIRAC, ռուս.՝ Вентспилсский международный радиоастрономический центр, ВМРАЦ), նախկին ԽՍՀՄ ռադիոաստղագիտական գիտահետազոտական ինստիտուտ Իրբենե ավանում, որը գտնվում է Լատվիայի Վենտսպիլս քաղաքից 30 կմ հյուսիս, Բալթիկ ծովի ափին։ Ստեղծվել է 1971 թվականին, խորհրդային բանակի կողմից որպես «Զվեզդա» տիեզերական կայանի գաղտնի հետախուզական ռադիոլոկացիոն կայան (հաճախ հիշատակվում է «Զվյոզդոչկա» անունը կամ в/ч 51429)։ Սարքավորումը գաղտնի էր մինչև 1993 թվականին Լատվիայի անկախության վերականգնումը։ 1994 թվականին Լատվիայից Խորհրդային բանակի դուրս գալուց հետո[1] այն անցել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի ենթակայության տակ։ 2004 թվականին Կենտրոնը փոխանցվել է Վենտսպիլսի համալսարանի քոլեջին (Վենստպիլսի բարձրագույն դպրոց)։
Կենտրոնն ունի RT-32 և RT-16 (32 մ եւ 16 մ տրամագծով) ռադիոաստղադիտակներով Ռադիոաստղադիտարան։ Ռադիոաստղագիտական կենտրոնը վերանորոգումից և վերազինումից հետո 2015 թվականի հունիսի 10-ից կրկին փակվել է այցելուների համար[2], քանի որ նախատեսվում է վերականգնել տիեզերքի ուսումնասիրման գործունեությունը[3][4]։
Այսօր Ռադիոաստղագիտական կենտրոնի գլխավոր նպատակն է ռադիոինտերֆերոմետրական Եվրոպական ցանցում (European VLBI Network (EVN)) ներգրավվելը։ Այդ ուղղությամբ առաջին գիտախորհրդատվական հանդիպումը տեղի է ունեցել Ռիգայում 1996 թվականի նոյեմբերին[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականի ամռանը ԽՍՀՄ տարածքի ամենահյուսիսային կետում սկսվեց կառուցվել է տիեզերական տարածության ռադիոճառագայթման 649-րդ հետախուզական բաժնի շինարարությունը։ Տիեզերական հետախուզության «Զվեզդա» (в/ч 51429) կայանը կառուցվել է 1971 թվականին։ Կենտրոնի բազայում տեղակայվել է 4 ռադիոհեռադիտակ։ Կայանի հիմնական նպատակներն էին արբանյակներից և ռազմական կայաններից ազդանշանների որսալը և արբանյակներին վերահսկում։ Տիեզերական հետախուզության կայանի համար հատուկ ավան է կառուցվել` Իրբենե բնակելի ավանը։
Իրբենե փակ ավան
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ գաղտնի ռադիոլոկացիոն «Զվեզդա» կենտրոնում կառուցվել էր բնակելի Իրբենե ավան, որն ուներ դպրոցներ, խանութներ, սպորտային և համերգային դահլիճներ։ Իրբենե մուտքը հնարավոր էր միայն հատուկ թույտվութուն ունենալու դեպքում։ Ավանում բնակվում էին մոտավորապես 2000 մարդ, այդ թվում զինվորականները և նրանց ընտանիքները։ 1993 թվականին խորհրդային զորքերի դուրս բերումից հետո ավանը դատարկվել էր և լքված վիճակում էր[6]։
Վենտսպիլսի Միջազգային ռադիոաստղագիտական կենտրոնի արդիականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 հուլիսի 22-ին Լատվիայից ռուսական զորքի հեռանալուց հետո Կայանը փոխանցվել է Լատվիայի Գիտությունների ակադեմիայի ենթակայությանը։ Զինվորականներն ապամնտաժել են ռադիոհեռադիտակներից մեկը և իրենց հետ տարել են։ Մնացած ռադիոհեռադիտակների բազայի վրա 1996 թվականին ստեղծվել է Վենտսպիլսի Միջազգային ռադիոաստղագիտական կենտրոնը (ВМРАЦ)։ 1999 թվականին աշխատանքային պայմանագիր է ստորագրվել ВМРАЦ-ի և LFVN (РСДБ-наблюдения) միջև։ Սակայն LFVN -ի հետ աշխատանքը երկար չի տևել։ 2004 թվականին ВМРАЦ -ն անցել է Վենտսպիլսի բարձրագույն դպրոցի իրավասության տակ։ 2007 թվականից աստղադիտարանը կրկին սկսել է մասնակցել LFVN նախագծերին։ Աստղադիտարանը մասնակցում է 6 ՍՄ ալիքի երկարության վրա գտնվող տիեզերական մերձակա օբյեկտներից անդրադարձած էխո-ազդանշանների ընդունմանը։ Այս կենտրոնում կատարվող ուսումնասիրությունների հիմնական ուղություններն են.
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
2015 թվականի հունիսի 10-ին Իրբենի նորացված РТ-32 ալեհավաքի տեղադրման տեսանյութ |
- ռադիոաստղագիտություն
- ռադիոինտերֆերոմետրիա
- աստղագիտություն
- Երկրի ֆիզիկա (անգլ.՝ Geophysics)
- Արեգակի ֆիզիկա (անգլ.՝ Solar physics)
Ներկայումս կենտրոնի աշխատակիցները 24-ն են։
2014-2015 թվականներին РТ-32 ալեհավաքը խորը արդիականացման է ենթարկվել[7][8]։ Ռադիոաստղադիտարանի գլխավոր սարքավորումների հետ միասին արդիականցվել է նաև РТ-16 ռադիոաստղադիտակը։ Այդպիսով աստղադիտարանն ունի 32 մ եւ 16 մ տրամագծով ալեհավաքներ[9]։
Աստղադիտարանի բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռադիոաստղագիտության բաժին
- Արբանյակային տեխնոլոգիաների բաժին
Աստղադիտարանի սարքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- П-400 կամ РТ-32 «Սատուրն» (D = 32 մ, F = 11,5 մ, Fэффект = 87 մ, S = 400 մ2, կառուցվել է 1974 թվականին), ընդունող ալեհավաքը ՍՄ և ԴՄ միջակայքերում[10] (հաճախ սխալմամբ «Յուպիտեր» անունն են տալիս)
- РТ-16 «Պլուտոն» (հաճախ սխալմամբ «Սատուրն» անունն են տալիս)
- РТ-8 «Ուրան», կառուցվել է 1969 թվականին, ապամոնտաժվել է 1993 թվականին
- Փոքր ռադիոալեհավաք (տրամագիծը` D = ~3 метров) (1970-1993) պայմանական անունը «Մերկուրի» կամ «#4»
- 2 մետրանոց ռադիոաստղադիտակ, օգտագործվում է աստղագիտական հետազոտությունների համար (տեղադրվել է 2000-ական թվականներին)
Գիտահետազոտական ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արեգակի ուսումնասիրություններ
- Լուսնի մակերևույթի Լեոնիդներով ռմբակոծում
- հիմնարար և գործնական հետազոտական ռադիոաստղագիտական ծրագրեր
- աստղաֆիզիկա
- տիեզերագիտություն
- Երկրաֆիզիկա
- Գեոդինամիկա
- Գեոդեզիա
- Արեգակնային համակարգի մարմինների տեղակայման Գերերկար ռադիո ինտերֆերոմետրիա (LFVN նախագիծ)
- Արբանյակների տվյալների գրանցում
- Աստերոիդներ
- Տիեզերական աղբ
- Լատվիական արհեստական արբանյակ «Վենտա-1» ղեկավարում և տվյալների ստացում - Venta-1 առաջին լատվիական արբանյակի արձակումը հետաձգվում է 2010 թվականից և որը նախատեսվում է արձակվել Հնդկաստանից 2017 թվականի ապրիլին[11]։
Աստղադիտարանի հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]- VSRC, Ventspils raj. Ances pag., Irbene, LV-3600
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «БЮЛЛЕТЕНЬ МЕЖДУНАРОДНЫХ ДОГОВОРОВ N 11, 1994 год, стр. 53». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Фото: Антенну Ирбенского радиотелескопа установили при помощи огромного крана. 10 июня, 2015 (ռուս.)
- ↑ Judīte Čunka, Radiotelescope to point skyward again for space science. june 10, 2015
- ↑ Radiotelescope gears up for new age.
- ↑ Ventspils Radio Astronomy. Արխիվացված 2008-03-25 Wayback Machine (անգլ.)
- ↑ Nieko Naujo. VAIDUOKLIŲ MIESTAS IRBENE. հրապ. 2010 թվականի հոկտեմբերի 22, Լատվիա (լատիշերեն)
- ↑ «Фото: Антенну Ирбенского радиотелескопа установили при помощи огромного крана» (ռուսերեն). lsm.lv. 2015 թ․ հունիսի 10. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ ltvpanorama (2016 թ․ հունվարի 3). «Irbenē pēta Visuma melnos caurumus» (լատվիերեն). YouTube. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Ventspils (2015 թ․ հուլիսի 31). «Ventspils Augstskolas radioteleskops RT-16 iegūst jaunu antenu» (լատվիերեն). YouTube. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Технические характеристики РТ-32». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
- ↑ INDIAN LAUNCH MANIFEST. sworld.com.au
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Judīte Čunka, Radiotelescope to point skyward again for space science. june 10, 2015
- Աստղադիտարանի տարածքի օբյետների տեղակայման քարտեզ
- Общий вход на официальный сайт обсерватории (там же есть ссылки на старый и на новый сайт обсерватории)
- Վենստպիլսի Միջազգային ռադիոաստղագիտական կենտրոնի բարձր տեխնոլոգիաների պարկ Արխիվացված 2016-10-03 Wayback Machine
- "Первый свет" РТ-32 в Вентспилсе на длине волны 6 см
- Вентспилсский Международный радиоастрономический центр
- Первые радиолокационные эхо-сигналы приняты на РТ-32 в Вентспилсе
- Очень подробно про бывшую станцию космической разведки
- ЗАГОЛОВОК(В/Ч 51429 ) 649 ОТД. ПУНКТ РАЗВЕДКИ РАДИОИЗЛУЧЕНИЙ КОСМИЧЕСКИХ ОБЪЕКТОВ. ДНЕВНИК
- Подробности про "Звезду"
- В Ирбене слушают космос Արխիվացված 2007-09-04 Wayback Machine
- Աստղադիտարանի լուսանկարներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենտսպիլսի միջազգային ռադիոաստղագիտական կենտրոն» հոդվածին։ |