Վենտուրա Ալվարադո
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 16, 1992[1][2] (31 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ֆինիքս, ԱՄՆ | ||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||
Քաշ | 74 կգ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Նեկակսա | ||||||||||||||
Համար | 31 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վենտուրա Ալվարադո Աիսպուրո (անգլ.՝ Ventura Alvarado Aispuro, օգոստոսի 16, 1992[1][2], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, «Նեկակսա» ակումբի և ԱՄՆ-ի ազգային հավաքականի պաշտպան։
Ալվարդոն ծնվել է ԱՄՆ-ում, մեքսիկացիների ընտանիքում։ Նա սկսել է իր կարիերան Մեքսիկայում[3][4], սակայն հանդես է եկել ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալվարդոն «Ամերիկա» ակումբի սան է։ 2013 թվականի փետրվարի 17-ին «Տոլուկա» ակումբի դեմ խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը Մեքիկայի առաջնությունում՝ հանդիպման երկրորդ խաղակեսի ավարտին փոխարինելով Ռաուլ Խիմենեսին[5]։ Մասնակցելով մեկ խաղի՝ Վենտուրան դարձել է առաջնության չեմպիոն։ Նույն թվականի ամռանը նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Նեկակսա» ակումբի կազմ։ Սեպտեմբերի 14-ին «Կրուս Ասուլ Իդալգո» ակումբի դեմ խաղի ժամանակ Ալվարադոն կատարել է իր նորամուտը Ասենսիո լիգայում[6]։ 2014 թվականի ապրիլի 17-ին «Դելֆինես» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[7]։
Հետագայում Ալվարադոն վարձավճարային հիմունքերով վերադարձել է «Ամերիկա» ակումբի կազմ։ Օգոստոսկի 20-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայի առաջնությունում Պուերտո Ռիկայի «Բայամոնա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը Մեխիկոյի ակումբի կազմում, միջազգային մակարդակում[8]։ Նույն թվականին Ալվարդոն երկրորդ անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն։ 2015 թվականի ապրիլին «Ամերիկա» ակումբի կազմում Ալվարդոն հաղթել է ԿԱՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայում։ 2016 թվականին նա երկրրդ անգամ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայի հաղթող։
2017 թվականի սկզբին Ալվարադոն տեղափոխվել է «Նեկակսա» ակումբի կազմ։ Հունվարի 22-ին Մոնարկաս Մորելիա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[9]։ 2018 թվականի սկզբին Ալվադորը տեղափոխվել է «Նեկակսա» ակումբ։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մարտի 25-ին Դանիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Ալվարադոն կատարել է իր նորամուտը ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում[10]։
2015 թվականին նա ընդգրկվել է հավաքականի կազմում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հոնդուրասի[11], Ճամայկաի[12], Կուբաի[13] և Պանամայի[14] հավաքականների դեմ խաղերին։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն — Կլարուսուրա 2013
Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն — Ապերտուրա 2014
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի դափնեկիր— 2014/2015
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի դափնեկիր — 2015/2016
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Soccerway(բազմ․)
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «American Exports: Ventura Alvarado gearing up for Liga MX final as Club America seek historic 12th title | MLSsoccer.com»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-08-ին։ Վերցված է 2018-08-23
- ↑ Liga MX pair Alvarado and Yarbrough facing big international decisions — ESPN FC
- ↑ «Америка VS. Толука 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—02—17
- ↑ «Некакса VS. Крус Асуль Идальго 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—09—21
- ↑ «Дельфинес VS. Некакса 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—04—17
- ↑ «Америка VS. Байямон 6:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—08—20
- ↑ «Монаркас Морелия VS. Сантос Лагуна 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—01—22
- ↑ «Դանիա VS. ԱՄՆ 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—03—25
- ↑ «ԱՄՆ VS. Հոնդուրաս 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-08
- ↑ «США VS. Ямайка 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-23
- ↑ «США VS. Куба 6:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-18
- ↑ «Панама VS. США 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը TransferMarkt կայքում
- Վիճակագրությունը MedioTiempo կայքում
|