Jump to content

Վենս Բրենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենս Բրենդ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1931(1931-05-09)[1] (95 տարեկան)
ԾննդավայրLongmont[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Բոուլդերի Կոլորադոյի համալսարան, United States Naval Test Pilot School? և Longmont High School?
Մասնագիտությունսպա, տիեզերագնաց, փորձարկիչ օդաչու, օդաչու և military flight engineer
ԱշխատատուՆԱՍԱ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Vance D. Brand Վիքիպահեստում

Վենս ԴեՎո Բրենդ (անգլ.՝ Vance DeVoe Brand, մայիսի 9, 1931(1931-05-09)[1], Longmont[1]), ամերիկացի տիեզերագնաց, փորձարկող օդաչու և ավիացիոն ինժեներ։ 1975 թվականին, որպես հրամանատարական մոդուլի օդաչու, Թոմաս Ստաֆորդի և Դոնալդ Սլեյտոնի հետ միասին, նա իրականացրել է առաջին համատեղ խորհրդա-ամերիկյան տիեզերական թռիչքը «Սոյուզ-Ապոլլոն» ծրագրի շրջանակներում։ 1982֊1990 թվականներին նա որպես հրամանատար մասնակցել է երեք տիեզերական թռիչքների «Սփեյս Շաթլ» տիեզերանավի վրա։

Նրա թռիչքների ընդհանուր տևողությունը կազմում է 9669 ժամ։ Այս թիվը ներառում է ինքնաթիռներով անցկացրած 8089 ժամ, ուղղաթիռներով՝ 391 ժամ և տիեզերքում անցկացրած 746 ժամ։ Տիրապետել է ավելի քան 30 տեսակի ռազմական ինքնաթիռների կառավարմանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենսը ծնվել է Ռուդոլֆ և Դոննա Բրենդների ընտանիքում 1931 թվականի մայիսի 9-ին Կոլորադո նահանգի Լոնգմոնտ քաղաքում[5]։ 1949 թվականին ավարտել է Լոնգմոնտի միջնակարգ դպրոցը։ 1953 թվականին նա ավարտել է Կոլորադոյի համալսարանը՝ ստանալով առևտրի գիտությունների բակալավրի աստիճան։ 1960 թվականին նա նույն համալսարանից ստացել է ավիացիոն ճարտարագիտության բակալավրի աստիճան, իսկ 1964 թվականին՝ (Կալիֆոռնիայի համալսարանից)՝ բիզնեսի կառավարման գիտությունների մագիստրոսի աստիճան[6]։

Վենս Բրենդը ամուսնացած է, ունի երկու դուստր և չորս որդի։ Նրա հոբբիների թվում են լեռնագնացությունը, դահուկավազքը և քարավանով զբոսանքը[7]։

Զինվորական ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953-1957 թվականներին Վենս Բրենդը ծառայել է Միացյալ Նահանգների ծովային հետևակի կորպուսում[8]: 1955 թվականին դարձել է ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու։ 15 ամիս ծառայել է Ճապոնիայում որպես կործանիչ օդաչու։ Զինվորական ծառայությունից ազատվելուց հետո նա շարունակել է ծառայել Ռազմածովային ուժերի պահեստազորում և Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերում մինչև 1966 թվականը։

Աշխատանքը «Lockheed Corporation»-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1966 թվականներին նա աշխատել է «Lockheed Corporation»֊ում։ Սկզբում նա աշխատել է որպես թռիչքի փորձարկման ինժեներ, իսկ 1963 թվականին փորձարկող օդաչուների դպրոցն ավարտելուց հետո դարձել է փորձարկող օդաչու Պալմդեյլում, Կալիֆոռնիա[9]։ Ղեկավարել է «Lockheed Airlines»-ի խորհրդատուների թիմը Իստրում, Ֆրանսիա[9]։

Աշխատանքը ՆԱՍԱ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին նա մասնակցել է ՆԱՍԱ-ի տիեզերագնացների երրորդ հավաքագրմանը, բայց չի ընդունվել թիմ[10]։ 1966 թվականի ապրիլին նա ընդունվել է ՆԱՍԱ-ի տիեզերագնացների կորպուս՝ հինգերորդ զորակոչի ժամանակ[10]։ Դասընթացն ավարտելուց հետո նա նշանակվել է ՆԱՍԱ-ի տիեզերագնացների գրասենյակ։ 1968 թվականի հունիսին նա երեք հոգանոց անձնակազմի կազմում մասնակցել է «Ապոլոն» հրամանատարական մոդուլի թռիչքի մոդելավորմանը ջերմային ճնշման խցիկում[10]։

Որպես հրամանատարական մոդուլի օդաչու (որը արշավախմբերի ընթացքում մնում էր Լուսնի ուղեծրում), նա եղել է «Ապոլոն 15» տիեզերանավի պահեստային անձնակազմի և «Ապոլոն 18»-ի հիմնական անձնակազմի անդամ, որի թռիչքը տեղի չի ունեցել[11]։ Եղել է «Սքայլաբ» երկնային լաբորատորիայի 2-րդ և 3-րդ արշավանքների պահեստային անձնակազմի հրամանատարը։ Նա համարվել է անձնակազմի հրամանատար «Սքայլաբ»֊ի փրկարարական առաքելության և «Սքայլաբ 5»-ի թռիչքի հրամանատար, որը տեղի չի ունեցել։ Բրենդը իրականացրել է չորս տիեզերական թռիչք՝ Բրենդը կատարել է չորս տիեզերական թռիչք՝ «Սոյուզ-Ապոլլոն», «STS-5», «STS-41B», «STS-35», և եղել է ուղեծրում 746 ժամ[12]։

Տիեզերագնացների կորպուսից հեռացել է 1992 թվականին՝ զբաղեցնելով Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի «Wright-Patterson» ռազմաօդային բազայի համատեղ ծրագրերի վարչությունում «Ազգային օդատիեզերական ինքնաթիռի» (National Aerospace Plane) մշակման ծրագրի ղեկավարի պաշտոնը[13]։ 1994 թվականի սեպտեմբերին նա տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ դարձել է «Edwards» ռազմաօդային բազայի Դրայդենի անվան հետազոտական կենտրոնի թռիչքների հսկողության պետի օգնականը[14]։ Այնուհետև նա այնտեղ աշխատել է որպես ինժեներական ծառայության ղեկավարի պաշտոնակատար։ Բրենդը ՆԱՍԱ֊ից հեռացել է 2008 թվականի հունվարին։

Տիեզերական թռիչքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոյուզ-Ապոլլոն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի փետրվարի 9-ին Վենս Բրենդը նշանակվել է «Ապոլլոն» տիեզերանավի հրամանատարական մոդուլի օդաչու՝ մասնակցելու խորհրդա-ամերիկյան համատեղ «Սոյուզ֊Ապոլլոն» ծրագրով նախատեսված թռիչքին։ Այս առաքելությանը մասնակցությունը՝ 1975 թվականի հուլիսի 15-ից 24-ը «Ապոլլոն» տիեզերանավով, դարձել է նրա առաջին տիեզերական թռիչքը[15]։ Սա եղել է խորհրդային և ամերիկյան տիեզերանավերի առաջին համատեղ թռիչքը։ «Սոյուզ-19» և «Ապոլլոն» տիեզերանավերի միացման (կցման) ընթացքում Բրենդը դարձել է առաջին օտարերկրյա տիեզերագնացը, որը անցել է խորհրդային տիեզերանավի սրահ[16]։ Համատեղ առաքելությանը մասնակցում էին՝ Թոմաս Սթաֆորդը («Ապոլլոնի» հրամանատարը), Վենս Բրենդը (հրամանատարական մոդուլի օդաչու) Դոնալդ Սլեյտոնը (միացման մոդուլի օդաչու), Ալեքսեյ Լեոնովը («Սոյուզի» հրամանատարը) և Վալերի Կուբասովը (թռիչքի ինժեներ)[17]։ «Սոյուզ» տիեզերանավը արձակվել է Բայկոնուրի տիեզերակայանից՝ 1975 թվականի հուլիսի 15-ին, ժամը 15:20-ին, իսկ 7,5 ժամ անց՝ Կանավերալի հրվանդանի տիեզերակայանից արձակվել է «Ապոլլոնը»։ Երկու օր անց տեղի է ունեցել հաջող միացում։ Դրանից հետո անձնակազմերը կատարելագործել են միացման ընթացակարգը և անցկացրել են գիտական փորձարկումներ։ Միացված վիճակում տիեզերանավերը մնացել են 46 ժամ, որից հետո երկու անձնակազմերն էլ բարեհաջող վերադարձել են Երկիր։ «Սոյուզը» վայրեջք է կատարել ԽՍՀՄ տարածքում՝ պարաշյուտով, 1975 թվականի հուլիսի 21-ին, իսկ «Ապոլլոնը» իջել է Հավայան կղզիների մոտ՝ հուլիսի 25-ին։

Նրա երկրորդ թռիչքը 1982 թվականի նոյեմբերի 11-16-ը տեղի է ունեցել որպես «Կոլումբիա» «STS-5» շաթլի անձնակազմի հրամանատար[18]: Անձնակազմը բաղկացած է եղել չորս հոգուց՝ Վենս Բրենդ, Ռոբերտ Օվերմայեր, Ջոզեֆ Ալեն և Ուիլյամ Լենուար։ Առաքելության ընթացքում արձակվել են ամերիկյան «SBS-3» արբանյակը և կանադական «Anik-C3»-ը։ Թռիչքի տևողությունը կազմել է 122 ժամ։ Բրենդն այդ ժամանակ եղել է 51 տարեկան, ինչը նրան դարձրել է այդ ժամանակվա ամենատարեց տիեզերագնացը։

Իր երրորդ թռիչքը՝ 1984 թվականի փետրվարի 3-ից 11-ը, նա կատարել է որպես «Challenger» «STS-41B» շաթլի հինգ հոգանոց անձնակազմի հրամանատար (Վենս Բրենդ, Ռոբերտ Գիբսոն, Բրյուս Մաքքենդլես, Ռոբերտ Ստյուարտ, Ռոնալդ ՄաքՆեյր)[19]։ Առաքելության ընթացքում անհաջող արձակվել են երկու կապի արբանյակներ։ Թռիչքի տևողությունը կազմել է 191 ժամ։

Նա վերապատրաստվել է որպես հրամանատար «Ատլանտիս» շաթլի «STS-51H» թռիչքի համար, որը նախատեսված էր 1985 թվականի նոյեմբերին՝ «Spacelab EOM» (Երկիրը դիտարկող առաքելություն) ծրագրի շրջանակներում[20]։ Հետագայում այդ առաքելությունը չեղարկվել է և վերափոխվել՝ տեղափոխվելով 1986 թվականի հոկտեմբերին նախատեսված «Կոլումբիա» շաթլի «STS-61K» թռիչքին, որը նույնպես չեղարկվել է «Չելենջեր» տիեզերանավի աղետի պատճառով՝ 1986 թվականի հունվարին։

«STS-35»֊ի անձնակազմը. (ձախից աջ). Ռ. Փարքեր, Գ. Գարդներ, Ռ. Պարիզի, Վ. Բրենդ, Դ. Հոֆման, Մ. Լաունջ, Ս. Դուրենս
«Ապոլոն-Սոյուզ» չվերթ՝ Ալեքսեյ Լեոնով, Վալերի Կուբասով, Թոմաս Սթաֆորդ, Վենս Բրենդ, Դոնալդ Սլեյտոն

Նրա չորրորդ թռիչքը 1990 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 11-ը «STS-35» «Կոլումբիա» շաթլի անձնակազմի հրամանատարի պաշտոնում էր[21]։

«Չելենջերի» աղետից առաջ առաքելությունը նախատեսված էր 1986 թվականի մարտին որպես «STS-61-E»։ Ջոն Մաքբրայդը սկզբում եղել է անձնակազմի հրամանատար։ Սակայն, 1989 թվականի մայիսի 12-ին տիեզերագնացների նրա կորպուսից հեռանալուց հետո, Վենս Բրենդը նշանակվել է հրամանատար։ Բացի այդ, օդաչու Ռիչարդ Ռիչարդսին և թռիչքների մասնագետ Դեյվիդ Լիստմային փոխարինել են Գայ Գարդները և Մայքլ Լաունջը։

59-ամյա Վենս Բրենդը դարձել է տիեզերք թռած ամենատարեց տիեզերագնացը մինչև 61-ամյա Սթորի Մասգրեյվի թռիչքը 1996 թվականի նոյեմբերին։ Առաքելությունը ներառում էր ՆԱՍԱ-ի «Astro-1» ռենտգենյան աստղադիտակի տեղակայումը[22]։

Վենս Բրենդի տիեզերական թռիչքները
№ Ամսաթիվ Տիեզերանավ Պարտավորություն Տևողություն
1 1975 թվականի հուլիսի 15-ին «Սոյուզ-Ապոլլո» Օդաչու 9 օր 1 ժամ 28 րոպե 23 վայրկյան
2 1982 թվականի նոյեմբերի 11-ին «STS-5» Հրամանատար 5 օր 2 ժամ 15 րոպե 29 վայրկյան
3 1984 թվականի փետրվարի 3-ին «STS-41B» Հրամանատար 7 օր 23 ժամ 17 րոպե 2 վայրկյան
4 1990 թվականի դեկտեմբերի 2-ին «STS-35» Հրամանատար 8 օր 23 ժամ 6 րոպե 6 վայրկյան
Տիեզերքում անցկացրած ընդհանուր ժամանակը. 31 օր 2 ժամ 7 րոպե

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՆԱՍԱ-ի երկու «Բացառիկ ծառայության համար» մեդալ (1974, 1988)[23]
  • ՆԱՍԱ-ի երկու «Գերազանց ծառայության համար» մեդալ (1975, 1992)
  • ՆԱՍԱ-ի երեք «Տիեզերական թռիչքի համար» մեդալ (1983, 1984, 1992)
  • Յուրի Գագարինի անվան Ոսկե մեդալ՝ շնորհված Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի կողմից (1976)
  • Կոնստանտին Ցիոլկովսկու անվան Ոսկե մեդալ՝ Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի կողմից (2005)
  • Վլադիմիր Կոմարովի անվան պատվավոր դիպլոմ (1983, 1991)
  • Բրենդի անունը ընդգրկվել է Տիեզերագնացների փառքի սրահում (1997)
  • Պատվավոր գիտությունների դոկտոր՝ Կոլորադոյի համալսարանի կողմից (2000)
  • Կալինինգրադ քաղաքի պատվավոր քաղաքացի (2005 թվականի հուլիսի 9-ին)[24]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Бранд Вэнс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 1 2 https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  3. ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/vance-d-brand/
  4. ↑ Alamogordo — El Paso, El Paso: 1996. — P. 11.
  5. ↑ «Biographical Data: Vance DeVoe Brand». Космический центр имени Линдона Джонсона (անգլերեն). НАСА. 2008-04. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. ↑ «Вэнс Девой Бранд» (ռուսերեն). Космическая энциклопедия astronaut.ru. 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. ↑ «Вэнс Девой Бранд» (ռուսերեն). Космическая энциклопедия astronaut.ru. 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. ↑ «Biographical Data: Vance DeVoe Brand». Космический центр имени Линдона Джонсона (անգլերեն). НАСА. 2008-04. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. 1 2 Г. М. Салахутдинов Трудные орбиты «Салютов» // Приключения на орбитах. — Москва: МАИ, 1993. — 240 с.
  10. 1 2 3 «Вэнс Девой Бранд» (ռուսերեն). Космическая энциклопедия astronaut.ru. 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. ↑ «Вэнс Девой Бранд» (ռուսերեն). Космическая энциклопедия astronaut.ru. 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. ↑ «ASTP—Biographies». National Aeronautics and Space Administration (անգլերեն). NASA. 2005 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  13. ↑ «Вэнс Девой Бранд» (ռուսերեն). Космическая энциклопедия astronaut.ru. 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  14. ↑ «ASTP—Biographies». National Aeronautics and Space Administration (անգլերեն). NASA. 2005 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  15. ↑ «Biographical Data: Vance DeVoe Brand». Космический центр имени Линдона Джонсона (անգլերեն). НАСА. 2008-04. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  16. ↑ «Вэнс Девой Бранд» (ռուսերեն). Космическая энциклопедия astronaut.ru. 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  17. ↑ К. Д. Бушуев (под редакцией) Введение // «Союз» и «Аполлон». Рассказывают советские ученые, инженеры и космонавты – участники совместных работ с американскими специалистами. — Москва: Политиздат, 1976. — 271 с.
  18. ↑ «Вэнс Девой Бранд» (ռուսերեն). Космическая энциклопедия astronaut.ru. 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  19. ↑ «41-B (10). 10th Shuttle mission» (անգլերեն). NASA. 2001 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  20. ↑ «Набор для полета по программе EOM (ATLAS-1)» (ռուսերեն). Космическая энциклопедия astronaut.ru. 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  21. ↑ «Biographical Data: Vance DeVoe Brand». Космический центр имени Линдона Джонсона (անգլերեն). НАСА. 2008-04. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  22. ↑ Astro 1 Archive copy Wayback Machine-ի միջոցով:(անգլերեն) на сайте НАСА
  23. ↑ «SPECIAL HONORS». National Aeronautics and Space Administration (անգլերեն). NASA. 1992-03. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  24. ↑ «Почётные граждане Калининграда» (անգլերեն). Администрация городского округа «Город Калининград». 2009 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենս Բրենդ» հոդվածին։