Վենիամին Ժեխովսկի
Վենիամին Ժեխովսկի Вениамин Павлович Жеховский | |
|---|---|
| Ծնվել է | 1881[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | մարտի 20, 1975[1] Անկոս-լե-Տերմ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | աստղագետ |
| Հաստատություն(ներ) | Փարիզյան աստղադիտարան |
| Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
| Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն |
| Գիտական ղեկավար | Պոլ Ապելլ[2] |
Վենիամին Ժեխովսկի (ռուս.՝ Вениамин Павлович Жеховский, 1881[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 20, 1975[1], Անկոս-լե-Տերմ), ֆրանսիացի և ռուս աստղագետ, աշխատել է Փարիզի և Ալժիրի աստղադիտարաններում։
Ծագումով մեծ ազնվական ընտանիքից է, նրա հայրը Պավել Վասիլևիչ Ժեխովսկին ծառայել է Վարշավյան երկաթգծում որպես չինովնիկ։
Մոսկվայի համալսարանը ավարտելուց հետո 1912 թվականից աշխատել է Փարիզի աստղադիտարանում։ 1934 թվականից հետո իր հեղինակած հոդվածները ստորագրում էր Benjamin de Jekhowsky: Փոքր մոլորակների կենտրոնը հրատարակում էր նրա հայտնագործությունները «B. Jekhovsky» անվան տակ։
Ավելի ուշ աշխատել է Ալժիրի աստղադիտարանում, որտեղ նա հայտնի է դարձել որպես աստղագիտական մեխանիկայի մասնագետ։ Հայտնաբերել է բազմաթիվ աստերոիդներ, հրատարակել է մոտ 190 գիտական աշխատանքներ։ Ժեխովսկու պատվին է անվանվել (1606) Ժեխովսկի աստերոիդը[3]։
Իր հայտնաբերած աստերոիդներից (976) Բենջամինան նա անվանել է որդու, իսկ (1017) Ժակլինը աշակերտուհու պատվին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Swartz A. Open Library — 2007.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Minor Planet Discoverers
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||