Վեներա (ֆիլմ)
Վեներա անգլ.՝ Venus | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | հումորային դրամա և դրամա |
Թվական | 2006 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոջեր Միչել |
Պրոդյուսեր | Kevin Loader? |
Սցենարի հեղինակ | Hanif Kureishi? |
Դերակատարներ | Պիտեր Օ'Թուլ, Լեսլի Ֆիլիպս, Ջոդի Ուիտաքեր, Ռիչարդ Գրիֆիտս, Վանեսա Ռեդգրեյվ, Էշլի Մադեկվե[1], Թոմ Բրուք[1], Անդրեա Ռայսբորո[1] և Թոմ Միսոն[1] |
Օպերատոր | Հարիս Զամբարլուկոս |
Երաժշտություն | Դևիդ Առնոլդ |
Մոնտաժ | Նիկոլաս Գաստեր |
Պատմվածքի վայր | Անգլիա և Լոնդոն |
Տևողություն | 95 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Վեներա (անգլ.՝ Venus), բրիտանական գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է 2006 թվականին, ամերկացի ռեժիսոր Ռոջեր Միչելի կողմից։ Գլխավոր դերերում խաղում էին Պիտեր Օ'Թուլը, ութ անգամ առաջադրված «Օսկար» մրցանակի և տասնմեկ՝ «Ոսկե գլոբուսի», ինչպես նաև Ռեսլի Ֆիլիպսը։ Դա Օ'Թուլի վերջին գլխավոր դերն էր։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի սյուժեն պտտվում է տարեց Մորիսի շուրջը (Պիտեր Օ'Թուլ), ով իր օրերը անցկացնում է նախկին գործընկեր Յանի (Լեսլի Ֆիլիպս) հետ։ Ջեսին (Ջոդի Ուիտաքեր) հանկարծակի այցելում է Յանի զարմուհուն՝ խաթարելով թատերական կյանքի երկու վետերանների անդորրը։ Մորիսը հասկանում է, որ Ջեսին նրան դուր է գալիս։ Նա Ջեսիին հրավիրում է Լոնդոնի ազգային պատկերասրահ, վերջին անգամ տեսնելու «Հայելիով Վեներան» (Դիեգո Վելասկեսի կտավը)։ Մինչ ուղևորվելը Մորիսի մոտ հայտնաբերում են շագանակագեղձի քաղցկեղ վերջին փուլով...
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Վանեսա Ռեդգրեյվ | Վալերի |
(Ջոդի Ուիտաքեր) | Ջեսի |
Քեթրին Բրեդշոու | Ջիլիան |
Լեսլի Ֆիլիպս | Յան |
Պիտեր Օ'Թուլ | Մորիս |
Ռիչարդ Գրիֆց | Դոնալդ |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը մեծ ուշադրություն գրավեց համաշխարհային կինոքննադատների կողմից և ստացավ մրցանակների շարք.
- 2006 թվական՝ հինգ անվանակարգային մրցանակ բրիտանական անկախ ֆիլմ. լավագույն տղամարդկային դեր (Պիտեր Օ’Թուլ), երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դեր (Լեսլի Ֆիլիպս. միակ մրցանակ), երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (Վանեսա Ռեդգրեյվ), հեռանկարային նորեկ (Ջոդի Ուիտաքեր), լավագույն սցենարիստ (Խանիվ Կուրեյշի)։
- 2006 թվական՝ երեք անվանակարգային մրցանակ «Սպուտնիկ» (ռուս.՝ «Спутник»). լավագույն ֆիլմ, լավագույն տղամարդկային դեր (Պիտեր Օ’Թուլ), լավագույն կանացի դեր (Ջոդի Ուիտաքեր)։
- 2007 թվական՝ անվանակարգային մրցանակ «Ոսկե գլոբուս». լավագույն տղամարդկային դեր (Պիտեր Օ’Թուլ)։
- 2007 թվական՝ անվանակարգային մրցանակ ԱՄՆ-ի կինեդերասանների գիլդիա. լավագույն տղամարդկային դեր (Պիտեր Օ’Թուլ)։
- 2007 թվական՝ երկու անվանակարգային մրցանակ BAFTA. լավագույն տղամարդկային դեր (Պիտեր Օ’Թուլ), երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դեր (Լեսլի Ֆիլիպս)
- 2007 թվական՝ անվանակարգային մրցանակ «Օսկար». լավագույն տղամարդկային դեր (Պիտեր Օ’Թուլ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վեներա (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Վեներա (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- Venus director talks of talent and O'Toole
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- 2006 ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Կինոկատակերգություններ
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կինոկատակերգություններ
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր