Վեներա Անադիոմենա (Էնգրի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Վեներա Անադիոմենա
Ingres Venere Anadiomene.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴոմինիկ Էնգր[1]
տարի1808
բարձրություն163 սանտիմետր
լայնություն92 սանտիմետր
ուղղություննեոդասականություն
ժանրնյու[1], դիցաբանական գեղանկարչություն, full-length portrait?[2] և full-frontal portrait?[2]
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿոնդե թանգարան
հավաքածուԿոնդե թանգարան
ներշնչված էՎեներայի ծնունդը
հիմնական թեմաՎեներա Անադիոմենա

«Վեներա Անադիոմենա» (ֆր.՝ Vénus anadyomène), ֆրանսիացի նկարիչ, 19-րդ դարի եվրոպական ակադեմիզմի խոշոր ներկայացուցիչ, փայլուն դիմանկարիչ Դոմինիկ Էնգրի նկարներից: Կտավը հեղինակը վրձնել է 1808 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 163 × 92 սմ: Այսօր «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կոնդե թանգարանում (Շանտիյի, Ֆրանսիա):

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինիկ Էնգրը այս կտավը սկսեց վրձնել 1808 թվականին և կոչեց «Վեներան էրոսների հետ»: Նկարը ստեղծվել է Իտալիայի մայրաքաղաքում գտնվելու տարիներին, երբ առաջին անգամ էր գտնվում Հռոմի Ֆրանսիական ակադեմիայում որպես կրթաթոշակ ստացող նկարիչ: Երկարաձիգ տեսք ունեցող ստեղծագործությունը գրեթե մարդաբոյ է (163 × 92 սմ): «Վեներա Անադիոմենա» նկարը համարյա քառասուն տարի չէր վաճառվում, որովհետև ցանկացողներ ընդհանրապես չկային: Հեղինակի խոսքերով նկարի էսքիզը «հիացրել է բոլորին»: Ըստ ֆրանսիացի գեղանկարչության քննադատ Ավգուստ Ալեքսանդր Շառլ Բլանի էսքիզը Էնգրի հռոմեական արվեստանոցում տեսել է ֆրանսիացի գեղանկարիչ Թեոդոր Ժերիկոն՝ 1817 թվականին և հիացել է:

Սակայն էսքիզը անընդհատ մեծ կտավին հանձնելու աշխատանքները Դոմինիկ Էնգրը հետաձգում էր[3]: Հայտնի է, որ 1823 թվականին հեղինակը կրկին փորձել է աշխատել իր «Վեներա Անադիոմենա» ստեղծագործության վրա ու, կրկին, հետաձգել է այն[4]:

Դոմինիկ Էնգրը նկարն ավարտեց 1848 թվականին Փարիզում Բենժամին Դելեստրի խնդրանքով: Նկարի վրա աշխատելու ժամանակահատվածը համընկավ ֆրանսիական հեղափոխության իրադարձություններին:

Ավարտելուց հետո Դելեստրը հրաժարվեց գնել «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը այն պատճառով, որ Վեներայի ծնկներից մեկը նկարված էր անճշտությամբ: Սակայն, նույն տարում Էնգրը վաճառեց կտավը Ֆրեդերիկ Ռեյզեին, ով այդ տարիների Լուվրի թանգարանի նկարների բաժնի հոգաբարձուն էր: Նկարը ցուցադրության հանվեց Համաշխարհային ցուցահանդեսին, որը կայանում էր 1855 թվականին Փարիզում: Ռեյզեի հավաքածուի հետ միասին «Վեներա Անադիոմենա» նկարը 1879 թվականին գնեց Լուի Ֆիլիպի որդին՝ դուքս Հենրիխը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի հիմքում ընկած է Հին Հունաստանի դիցաբանական մի պատում: Հին հույն  նշանավոր գրող Հեսիոդոսն իր «Թեոգոնիա» գրքի մեջ պատմում է, որ երբ Կրոնոսը ամորձատել է Ուրանոսին, ծով է թափվել նրա սերմնաբջիջներն ու արյունը: Արդյունքում ձևավորված սպիտակ փրփուրներից ծնվել է երկնքի և ծովի դուստր ԱփրոդիտեՎեներա Անադիոմենան[5]:

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի կենտրոնում պատկերված Վեներան, ով դուրս է գալիս ծովից, առանձնանում է մուգ կապույտ երկնքի և առավել մուգ գույնի ծովի ջրերի ֆոնից: Էրոսներից մեկը համբուրում է Վեներայի ոտքը, մյուսը գրկել է ձախ ծունկը, երրորդը հայելին է պարզել Վեներային, չորրորդը նետահարում է հեռվում նշմարվող Նայադներին: Էրոսների խումբը, որոնք աստվածուհու ոտքերի մոտ են, ինչպես նաև նրանց ձեռքի առարկաները հիշեցնում են ծովային խեցու ուրվագծեր, քանի որ, ըստ լեգենդի, Վեներան ծնվել է հենց երկփեղկանի խեցու մեջ[6]: «Վեներա Անադիոմենա նկարի կոմպոզիցիան բրգաձև է, որի հավասարակշռությունը պահպանվում է շնորհիվ հորիզոնի գծի, որը գրեթե հավասար կիսում է ստեղծագործությունը երկու հատվածների: Նկարի երկու կողմերը սուրանկյուն եռանկյունիներ են, որոնց շնորհիվ դիտողները հայացքը հառում են աստվածուհի Վեներային:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Joconde — 1975.
  3. Березина, В. Н. Жан-Огюст-Доминик Энгр. — М.: Изобр. иск-во, 1977. — с. 188.
  4. Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004. — С. 440.
  5. «Jean-Auguste-Dominique INGRES, Vénus Anadyomène, huile sur toile, 1808-1848, 163x92, musée Condé, Chantilly» (ֆրանսերեն)։ Domaine De Chantilly։ Վերցված է 2015-05-18 
  6. Брежнева А. Замок Шантийи. Музей Конде. — М.: АСТ, 2003. — С. 97. — (Музеи мира). — ISBN 5-17-019445-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]