Jump to content

Վեներան հայելու դիմաց (նկար, Տիցիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներան հայելու դիմաց
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան
տարիմոտ 1555
բարձրություն124,5 սանտիմետր[1]
լայնություն105,5 սանտիմետր[1]
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ և Էնդրյու Վ․ Մելլոնի հավաքածու[1]
սեփականատերՏիցիան և Տիզիանելո
ներշնչված էԵրիտասարդ մերկ կինը հայելու դիմաց և Venus Pudica?
հիմնական թեմաToilet of Venus?
կայք
Ծանոթագրություններ
 Venus with a Mirror (Titian) Վիքիպահեստում

Վեներան հայելու դիմաց կամ Հայելիով Վեներան (իտալ.՝ Venere allo specchio, անգլ.՝ Venus with a Mirror), Տիցիանի կտավներից, պատկերված մոտավորապես 1555 թվականին։ Պատկանում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին։ Կտավի չափերն են 124,5 × 105,5 սմ[2][3][4] Օգտագործվում է նաև «Վեներայի հարդարանք» անվանումը։

Կտավը պատկերվել է 1550-ականներին, երբ Տիցիանը ավելի քան 60 տարեկան էր։ Տիցիանը շատ էր գնահատում այս կտավն ու չէր ցանկանում այն որևէ մեկին վաճառել, այդպիսով այն մնացել է իր տանը մինչև նկարչի կյանքի վերջը։ Տիցիանի մահից հետո, 1576 թվականին նկարը ժառանգաբար անցել է իր որդուն` Պոմպինո Վեչելոյին (Pomponio Vecellio): 1581 թվականին նա այս կտավն այլ կտավների հետ վաճառել է Քրիստոֆորո Բարբարիգոյին (Cristoforo Barbarigo) Վենետիկից, ումից էլ այն ժառանգել է վերջինիս որդին, Անդրեա Բարբարիգոն (Andrea Barbarigo): Գրեթե 300 տարի նկարը եղել է Բարբարիգո ընտանիքի սեփականությունն ու պահվել է նրանց առանձնատանը[5]։ 1850 թվականին ռուս հյուպատոս Ալեքսանդր Խվոստովի միջնորդությամբ Բարբարիգոների նկարների հավաքածուն ձեռք է բերել Նիկոլայ Առաջինը` Էրմիտաժի հավաքածուի համար։ Արդյունքում «Վեներան հայելու դիմաց» կտավը տեղավորվել է Նոր Էրմիտաժի իտալական սենյակներից մեկում, որտեղ այն գտնվում էր Տիցիանի մեկ այլ հայտնի նկարի` Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին կտավի հետ[6]. 1929-1934 թվականներին ԽՍՀՄ ղեկավարությունը արտոնել է Էրմիտաժի հավաքածուներից նկարների վաճառքը, որոնց մեծագույն մասը միջնորդների միջոցով վաճառվել են ամերիկացի կոլեկցիոներ Էնդրյու Մելլոնի (1855-1937), ով այդ ժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարն էր[6]։ 1931 թվականին «Վեներան հայելու դիմաց» կտավը տեղափոխվել է ԱՄՆ երկու այլ կտավների` Պերուջինոյի «Խաչելություն» և Ռաֆայելի «Մադոննա Կոնեստաբիլե» կտավների հետ։ Այս կտավներն ԱՄՆ են հասել Նիկոլայ Իլյինի և Բորիս Կրաևսյու ուղեկցությամբ, ովքեր բանակցություններ էին վարում Knoedler միջնորդ կազմակերպության հետ. Մելլոնին անձամբ հանդիպել չի հաջողվել[7][8]. Էնդրյու Մելոնի մահից հետո 1937 թվականին նրա հավաքածուն անցել է նոր ձևավորվող Արվեստի ազգային պատկերասրահին, որտեղ էլ գտնվում է «Վեներան հայելու դիմաց» կտավը մինչև այսօր։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսամերկ Վեներան` կուրծքը ձախ ձեռքով ծածկած, նայում է հայելուն։ Դեմքի կարմրությունն ընդգծում է նրա երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Նրա դեմքը շրջված է դեպի հանդիսատեսը գրեթե պրոֆիլով, իսկ նրա արտացոլանքը հայելու մեջ փաստորեն դառնում է նկար նկարի մեջ[9]։ Համարվում է, որ Տիցիանի նկարում Վեներայի ձեռքերի դիրքը պատկերված է Պրաքսիտելեսի «Կնիդի Աֆրոդիտա» մարմարյա քանդակին համապատասխան։ Նկարիչ Վասիլի Սուրիկովն այսպես է արտահայտվել կտավի վերաբերյալ Պավել Չիստյակովին ուղղված 1884 թվականի մայիսի 17 (29)-ի իր նամակում[10].

Մեր Էրմիտաժի «Վեներան հայելու դիմաց» կտավը Տիցիանի համարյա թե լավագույն ստեղծագործությունն է։ Առհասարակ, մեզ մոտ, Էրմիտաժ են ընկել հին վարպետների լավագույն գործերը։

Այլ տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 National Gallery of Art - Collection
  2. «Titian — Venus with a Mirror, c. 1555» (HTML). National Gallery of Art. Վերցված է 30.12.2013-ին.
  3. «Titian and the Late Renaissance in Venice: Venus with a Mirror, c. 1555». National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 30.12.2013-ին.
  4. «Коллекция: мировая художественная культура — Тициан, "Венера перед зеркалом"». Российский общеобразовательный портал — artclassic.edu.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 30.12.2013-ին.
  5. «Titian — Venus with a Mirror, c. 1555 — Provenance». National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 03.01.2014-ին.
  6. 6,0 6,1 ««Шедевры музеев мира в Эрмитаже» — Тициан, «Венера перед зеркалом», 24 мая 2002 — 26 августа 2002». Государственный Эрмитаж — www.hermitagemuseum.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 30.12.2013-ին.
  7. Елена Осокина. «Тайный покупатель (часть 1)» (HTML). Forbes — www.forbes.ru. Վերցված է 30.12.2013-ին.
  8. Елена Осокина. «Тайный покупатель (часть 2)» (HTML). Forbes — www.forbes.ru. Վերցված է 30.12.2013-ին.
  9. Л. Мельникова Тициан (Великие художники, том 19). — Москва: Директ-Медиа и Կոմսոմոլսկայա պրավդա, 2010. — 48 с. — ISBN 978-5-87107-192-2
  10. «Письма Сурикова: П.П. Чистякову, Вена, 17/29 мая 1884» (HTML). artsurikov.ru. Վերցված է 31.12.2013-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներան հայելու դիմաց (նկար, Տիցիան)» հոդվածին։