Վեներայի ծնունդը (Բուգրոյի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Վեներայի ծնունդը
The Birth of Venus by William-Adolphe Bouguereau (1879).jpg
տեսակգեղանկար
նկարիչՈւիլյամ Բուգրո
տարի1879
բարձրություն300 սանտիմետր
լայնություն218 սանտիմետր
ստեղծման երկիրFlag of France.svg Ֆրանսիա
ուղղությունակադեմիզմ
ժանրնյու և դիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼյուքսեմբուրգի թանգարան, Գեղարվեստի թանգարան (Նանտ) և Օրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
սեփականատերՖրանսիա
հիմնական թեմաՎեներա Անադիոմենա
մակագրությունW. Bouguereau 1879
կայք
The Birth of Venus by William-Adolphe Bouguereau Վիքիպահեստում

«Վեներայի ծնունդը» (անգլ.՝ La Naissance de Vénus), ուշ ակադեմիստ նկարիչ Ուիլյամ Բուգրոյի նկարը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է ոչ թե հենց ծովից ծնունդը, այլ բաց ծովից խեցու մեջ Կիպրոսի Պաֆոս Վեներայի տեղափոխությունը։ Նկարի կենտրոնում Վեներայի մարմինն է՝ մերկ կանգնած խեցու վրա[1]։ Խեցին Վեներայի պատկերումն ուղեկցող տիպական խորհրդանշան է։Այն նշանակում է բերրիություն, զգայական հաճույք և սեռականություն։ Սյուժեն և պատկերումը հիշեցնում են Սանդրո Բոտիչելլիի համանուն նկարը, ինչպես նաև Ռաֆայել Սանտիի «Գալատեայի հաղթանակը» կտավը։ Նկարի գծերը ոլորուն են, փափուկ և նուրբ։ Գունապնակը հիմնականում բաց է, սպիտակի և կապույտի միջակայքում, որոնք խորհրդանշում են մաքրություն և աստվածային ծագում։ Նկարիչը ակնհայտ շեշտադրում է արել Վեներայի մարմնին՝ մյուս կերպարներին թողնելով ստվերում։ Նկարում երկինքն ամպամած է, այն ամպրոպ է նախագուշակում, ինչը կարող է լինել ինչպես դժվարությունների, սպասվող սիրո խորհրդանշան, այնպես էլ ուղղակի օպտիկական էֆեկտ, որպեսզի բացատրվի, թե ինչու են կտավի կերպարների մեծ մասը պատկերված ստվերի մեջ։

Ներկայումս նկարը ցուցադրվում է Փարիզի Օրսե թանգարանում։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Salon de la Société des artistes français, Փարիզ, Ֆրանսիա, 1879
  • William Bouguereau : 1825—1905, Փարիզ, Ֆրանսիա, 1984

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Crespelle Jean-Paul, Les Maîtres de la belle époque, Paris, 1966
  • Adhémar Hélène [sous la direction de], Chronologie Impressionniste : 1803—1905, Paris, 1981
  • Gaudieri Alexander V. J. — Burollet Thérèse — Atkinson Tracy, William Bouguereau 1825—1905 [cat. exp.], Paris, 1984
  • Compin Isabelle — Roquebert Anne, Catalogue sommaire illustré des peintures du musée du Louvre et du musée d’Orsay, Paris, 1986
  • Compin Isabelle — Lacambre Geneviève — Roquebert Anne, Musée d’Orsay. Catalogue sommaire illustré des peintures, Paris, 1990
  • Lobstein, Dominique, Les Salons au XIXe siècle. Paris, capitale des arts, Paris, 2006