Վենետիկ (արեւմտահայերէն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վենետիկ
Venezia / Venexia
Դրոշ Զինանշան
Flag of Most Serene Republic of Venice.svg Coat of Arms of the Republic of Venice.svg

Venecia - Panorama desde o Campanile San Marcos - 03.jpg
Կոորդինատներ: 45°26′0″ հս․ լ. 12°19′0″ ավ. ե. / 45.43333° հս․. լ. 12.31667° ավ. ե. / 45.43333; 12.31667
Երկիր Իտալիա Իտալիա
Երկրամաս Վենետo
Մակերես 412 կմ²
ԲԾՄ 0 մ
Բնակչություն 270 439 մարդ (2009)
Ագլոմերացիա 304 674
Ազգային կազմ իտալացիներ, վենեսիացիներ
Կրոնական կազմ կաթոլիկներ
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +39 41
Փոստային ինդեքս 30100
Պաշտոնական կայք comune.venezia.it
##Վենետիկ (արեւմտահայերէն) (Իտալիա)
Red pog.png

Վենետիկ, (իտալերէն՝ Venezia), քաղաք Իտալիոյ մէջ։ Տարածքը 0,44 ք.մ.², քաղաքի բնակչութիւնը՝ 270 439 (2009 թ.) մարդ, արուարձաններու բնակչութիւնը ներառեալ՝ 1,600,000։ Նաւահանգիստ Ատրիաթիկ ծովու վրայ (ապրանքաշրջանառութիւնը տարեկան 21 մլն. թոն), Մարքօ Բոլոյի անուան միջազգային օդակայան։ Պատմական կեդրոնը տեղակայուած է Վենետիկի ծովածոցի 118 կղզեակներու վրայ, որոնք կը բաժանուին իրարմէ 150 ջրանցքներով եւ վտակներով։ Կղզիներու եւ կղզեակներու միջեւ հիմնուած է շուրջ 400 կամուրջ (որոնց կարգին են՝ Ռիալթոյի եւ Հառաչանքներու կամուրջները, որոնք կառուցուած են 16 դարու վերջաւորութեան)։

Վենետիկի արդիւնաբերական-նաւահանգստային մասը (Մեսթրէ) կը գտնուի մայր ցամաքի վրայ։ Զարգացած են նաւաշինութիւնն ու նաւերու վերանորոգման աշխատանքները, գունաւոր մետաղագործութիւն, նաւթավերամշակում, քիմիական եւ ելեկտրական՝ թեթեւ արիւնաբերութեան ճիւղեր։ Ապակեգործութիւն (Մուրանոյի թանգարան), ժանեակագործութիւն (Պուրանօ կղզի)։ Համալսարան, երաժշտանոց (1916 թ.)։ Թանգարաններ (ինչպէս նաեւ Արուեստներու ակադեմիայի պատկերասրահը)։ Առաջին հանրային օփերային թատրոն (1637-1812 թթ.), «Fenice» (1792) օփերային թատրոն։

Քոյր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբիւրներ[խմբագրել | խմբագրել կոդը]